Twenty One Pilots | |
---|---|
Դուետը 2015 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Կոլումբուս, Օհայո, ԱՄՆ |
Ժանրեր | Ալտերնատիվ հիփ֊հոփ[1][2], էլեկտրոփոփ[3][4], ինդի փոփ[5], ինդի ռոք[6],փոփ ռոք[7], ռեփ ռոք, էլեկտրոնային ռոք |
Գործիքներ | ուկուլելե |
Գործունեություն | 2009-ներկա |
Լեյբլ | Fueled by Ramen |
Պարգևներ | |
Կայք | twentyonepilots.com |
Անդամներ | |
Թայլեր Ջոզեֆ Ջոշ Դան | |
Նախկին անդամներ | |
Նիք Թոմաս Քրիս Սալիհ | |
Twenty One Pilots Վիքիպահեստում |
Twenty One Pilots (ինչպես նաև twenty one pilots և TWENTY ØNE PILØTS) ամերիկյան երաժշտական դուետ, որը ձևավորվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում։ Խումբը ստեղծվել է 2009 թվականին և ստեղծման պահին կազմի մեջ էին մտնում Թայլեր Ջոզեֆը, Քրիս Սալիհը և Նիք Թոմասը, սակայն վերջին երկուսը լքել են խումբը 2011 թվականին։ Ներկա պահին խումբը կազմված է վոկալիստ Թայլեր Ջոզեֆից և թմբկահար Ջոշ Դանից[8]։ Խումբն ավելի հայտնի է Stressed Out, Ride, և Heathens սինգլներով։ Դուետը Գրեմմի մրցանակ է ստացել փոփ դուետի/խմբի ամենալավ կատարման համար՝ Գրեմմիի 59-րդ մրցանակաբաշխության ժամանակ։
Մինչ 2012 թվականին Fueled by Ramen լեյբլի հետ պայամանգիր կնքելը խումբը ինքնուրույն թողարկեց երկու ալբոմ՝ Twenty One Pilots (2009) և Regional at Best (2011)[9]։ Fueled by Ramen լեյբլում առաջին ալբոմը՝Vessel թողարկվեց 2013 թվականին[10]։ Խումբը բեկումնային հաջողության հասավ չորրորդ ստուդիական՝ Blurryface (2015 ) ալբոմի և մասնավորապես Stressed Out և Ride սինգլների շնորհիվ։ Blurryface-ը դարձել է պատմության մեջ առաջին ալբոմը, որի յուրաքանչյուր երգ ստացել է առնվազն ոսկե հավաստագրում՝ Ամերիկայի ձայնագրման ինդուստրիայի ասոցիացիայի կողմից։
Խումբը ձևավորվել է ուսանող ընկերների՝ Թայլեր Ջոզեֆի, Նիք Թոմասի և Քրիս Սալիհի կողմից 2009 թվականին Կոլումբուսում, Օհայո[9][11]։ Թայլերը հնարեց խմբի անվանումը, երբ կարդում էր Արթուր Միլլերի All My Sons ստեղծագործությունը՝ թատերգություն մի մարդու մասին, որը պետք է վճռի, թե ինչն է լավ իր ընտանիքի համար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 21 օդաչուների մահվան պատճառ դառնալուց հետո, քանի որ այդ մարդը, իր անձնական շահից բխելով, դիտավորությամբ ուղարկել էր օդաչուներին նրանց կյանքի համար վտանգավոր տարածքներ։ Թայլերը մեկնաբանում է, որ բարոյական երկընտրանքի այս պատմությունը ոգեշնչել է խմբի անվանումը[12]։ Նրանք թողարկեցին խմբի անվանումը կրող, դեբյուտային ալբոմը 2009 թվականի դեկտեմբերի 29-ին և սկսեցին շրջագայությունը Օհայոյով։
2010 թվականին խումբը իրենց SoundCloud-ի էջին պաշտոնապես թողարկեց երկու չթողարկված երգերը[13]։
2011 թվականի կեսերին Թոմասը և Սալիհը հերթով լքեցին խումբը զբաղվածության պատճառով։ Երկուսն էլ խմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջին հրաժեշտի խոսքեր գրեցին[14][15]։ Ջոզեֆին միացավ Ջոշ Դանը՝ House of Heroes-ի նախկին թմբկահարը[11][16]։
Նրանց երկրորդ ինքնուրույն թողարկված ալբոմը՝ Regional at Best-ը, թողարկվել է 2011 թվականի հուլիսի 8-ին խմբի նոր կազմի՝ միայն Ջոզեֆի և Դանի կողմից։ Ալբոմը պարունակում էր New Albany High School տարածքում տեղի ունեցած համերգի անվճար CD:2011 թվականի նոյեմբերին նրանք համերգով հանդես եկան Newport Music Hall-ում՝ շատ ռեքորդ լեյբլների ուշադրությունը գրավելով[17]։ Չնայած շատ լեյբլներ էին ուզում համագործակցել խմբի հետ, վերջնականապես որոշվեց պայմանագիր կնքել Atlantic Records-ի առընթեր Fueled by Ramen լեյբլի հետ։
Նույն տարվա ընթացքում, էլեկտրոնային նամակի միջոցով դուետը երկրպագուներին պարգևեց երկու անվճար, դեռ չթողարկված երգեր՝ "House of Gold" երգի բնօրինակը և "Two" վերնագրով սինգլը։
2012 թվականի փետրվարի 11-ին, խումբը YouTube-ում չթողարկված "Goner" երգի տեսահոլովակը տեղադրեց[18]։ "Goner"-ը վերագրվել է և նորից ձայնագրվել 2015 թվականին՝ Blurryface-ի շրջանակներում:[citation needed]
2012 թվականի ապրիլին, Lifestyle Communities Pavilion-ում տեղի ունեցած համերգի ժամանակ նրանք հայտարարեցին, որ պայմագիր են կնքել Atlantic Records-ի ենթակա Fueled by Ramen լեյբլի հետ[11] 2012 թվականի հուլիսի 17-ին Fueled by Ramen-ի միջոցով թողարկեցին երեք դեբյուտային երգերից կազմված EP, որի վերնագիրն էր Three Songs: 2012 թվականի օգոստոսին նրանք կարճատև շրջագայության մեկնեցին Neon Trees և Walk the Moon խմբերի հետ[17]։ Նրանք համագործակցել են Գրեգ Վելսի՝ Ադելի և Քեթի Պերիի պրոդյուսերի հետ, իրենց առաջին Fueled by Ramen-ի միջոցով թողարկված Vessel ալբոմի շրջանակներում[19]։ Այն թողարկվել է 2013 թվականի հունվարի 8-ին և գտնվում էր Billboard 200-ի 58 հորիզոնականին, Digital Albums chart-ի 42 հորիզոնականին, Internet Albums chart-ի 17 հորիզոնականին, Rock Albums Chart-ի 10 և Alternative Albums Chart-ի 10 հորիզոնականին։
Խումբը ներկայումս Ամերիկայում առաջին ռադիո հիթն ունի՝ "Holding on to You"-ն, որը գտնվում է Billboard Alternative Songs Chart-ի 11 հորիզոնականում, ինչպես նաև "Guns for Hands" և "Lovely" սինգլները գտնվում են Japan Hot 100-ի 21 և 67 հորիզոնականներին համապատասխանաբար։
2012 թվականի նոյեմբերի 12-ին "Holding on to You" երգի պաշտոնական տեսահոլովակը ներբեռնվել էր YouTube[20]։ Հետագայում՝ 2013-ին, "Guns for Hands" և "Car Radio" տեսահոլովակներն են թողարկվել համապատասխանաբար հունվարի 7-ին և ապրիլի 19-ին։.[21][22]
2013 թվականի մայիսին Fall Out Boy-ը հայտարարեց, որ հաջորդ աշնանը Twenty One Pilots-ը կմասնակցեն իրենց Save Rock and Roll շրջակայությանը[23]։
2013 թվականի օգոստոսի 8-ին Twenty One Pilots-ը ներկայացրեց "House of Gold" երգը Conan-ի երեկոյան դեբյուտի ժամանակ։ Հոկտեմբերի 2-ին YouTube ներբեռնվեց երգի տեսահոլովակը[24]։
Դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, Թայլեր Ջոզեֆը երգեց "O come, O come, Emmanuel" երգը Five14 Church-ի Christmas With the Stars շոուի ժամանակ Նոր Ալբանիում, Օհայո։ Կատարման հոլովակը 2014 թվականի փետրվարի 14-ին ներբեռնվել է YouTube:Նա նաև շոուի համար երգել է Դեվիդ ՄաքՔրեարիի հետ։
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի նախորյակին, Twenty One Pilots-ի երգ՝ "Truce"-ի տեսահոլովակը ներբեռնվեց YouTube:
Դեկտեմբերին նաև "Migraine"-ի տեսահոլովակն է ներբեռնվել YouTube և Vimeo: Սակայն, մի ժամանակ անց դրանք հեռացվել են կայքերից։ Մարտի 17-ին խումբը SXSW-ի mtvU Woodie Awards-ի ժամանակ հանդես եկավ։
"Lovely" երգի նորացված տարբերակը դարձել էր Vessel-ի բոնուսային երգ, որը դարձավ հասանելի միայն Մեծ Բրիտանիայում։ Դա Regional at Best-ի մեջ զետեղված երգի ավելի որակյալ տարբերակն էր։
Տարվա սկզբին խումբը համբավ ձեռք բերեց և տարբեր երաժշտական փառատոնների էր հրավիրվում, որոնցից էին՝ Lollapalooza, Bonnaroo, Boston Calling, և Firefly:Հետագայում, նրանք տարբեր քաղաքներում համերգներով հանդես եկան, որոնք մտան Quiet Is Violent World Tour-ի մեջ, որը սկսվեց 2014-ի սեպտեմբերին։
Ապրիլի 13-ին Twenty One Pilots-ը կատարեց "Car Radio" երգը 2014 MTV Movie Awards-ի ժամանակ։ Ապրիլի 28-ին խումբը կատարեց նույն երգը Late Night շոուի ժամանակ Սեթ Մայերսի հետ։
Դեկտեմբերի 31-ին, 2014 թվականին, խումբը թողարկեց "Ode to Sleep" երգի տեսահոլովակը։
2015 թվականի մարտի 16-ին խումբը հարտարարեց, որ Blurryface ալբոմը կթողարկվի մայիսի 19-ին։[citation needed] Նրանք նաև թողարկեցին առաջին սինգլը այս ալբոմից՝ "Fairly Local" երգը[25]։ Նրանց երկրորդ սինգլը՝ "Tear in My Heart"-ը և դրա տեսահոլովակը թողարկվել են 2015 թվականի ապրիլի 5-ին[26]։ Ապրիլի 28-ին ալբոմի երրորդ սինգլը՝ "Stressed Out"-ը իր տեսահոլովակի հետ[27], ներբեռնվել էր ցանց[28]։
Blurryface ալբոմը թողարկվել էր ժամկետից չորս օր առաջ՝ 2015 թվականի մայիսի 15-ին և առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ալբոմի 134,000 օրինակ[29]։
Այս ալբոմը խմբի պատմության մեջ առաջին անգամ գրավեց Billboard 200-ի առաջին հորիզոնականը։.[30]
Խումբը սկսեց շրջագայությունը Blurryface-ի շրջանակներում մայիսի 11-ին Գլազգոյից, Շոտլանդիա։ Հյուսիսամերիկյան շրջագայությունը սկսվեց սեպտեմբերի 8-ին Վաշինգտոնից։ Նրանք շրջեցին ԱՄՆ-ով, Ավստրալիայով, Հարավարևելյան Ասիայով, Ճապոնիայով, Եվրոպայով[31]։ Նրանք համագործակցեցին Echosmith և Finish Ticket խմբերի հետ։
Twenty One Pilots-ը երաժշտություն ներմուծեցին դաշնամուրի (երբեմն էլեկտրոնային ստեղնաշարի կամ կեյթարի), սինթեզատորի, թմբուկների (երբեմն էլեկտրոնային թմբուկների հետ), վոկալի, և ուկուլելեի խառնուրդ։ նրանց երգերը հիմնված են բանաստեղծությունների վրա (գրված Ջոզեֆի և Դանի կողմից)[32]։ Ջոզեֆը նշում է, որ, երբ բանաստեղծական տողը շատ երկար է, նա ստիպված է ռեփ կարդալ[33]։
Մարդիկ հաճախ դժվարանում են խումբը որևէ ժանրի տակ առանձնացնել, քանի որ նրանք շատ ժանրերի խառնուրդ են[34]։ Սակայն, շատ երկրպագուներ նրանց փոփի ոչ պաշտոնական տեսակի՝ "շիզոֆրենիկ փոփ" (ինչպես նաև շիզոիդ փոփ) ժանրի տակ են առանձնացնում։.[12]
Չնայած որ շատ երգեր իրենց մեջ քրիստոնեական ակնարկներ և (ենթադրաբար) Աստծո մասին հղումներ կան և խմբի բոլոր մասնակիցները քրիստոնյա են, Twenty One Pilots-ը չի համարվում քրիստոնեական խումբ։.[11][35]
Իրենց պատկերանշանի վերաբերյալ Թայլեր Ջոզեֆը հարցազրույցի ժամանակ ասել է.
Ըստ խմբի, նրանք երաժշտություն են ստեղծում, որպեսզի "մարդկանց ստիպել մտածել", ինչպես նաև ոգևորել նրանց գտնել երջանկություն նրանում, ինչին նրանք հավատում են[12]։
((cite web))
: Missing or empty |title=
(օգնություն)
((cite web))
: Missing or empty |title=
(օգնություն)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Twenty One Pilots» հոդվածին։ |
|