«Tear in My Heart» Tear in My Heart |
---|
Twenty One Pilotsի երգը «Blurryface» ալբոմից |
---|
Թողարկված | 2015 թվականի ապրիլի 6 |
---|
Ժանր | փոփ ռոք[1], ինդի-փոփ[2] |
---|
Տևողություն | 3:08 |
---|
Լեյբլ | Fueled by Ramen |
---|
Հեղինակ | Թայլեր Ջոզեֆ |
---|
Պրոդյուսեր | Թայլեր Ջոզեֆ, Փոլ Մինի |
---|
Blurryface ալբոմի երգացանկ |
---|
Fairly Local (2015)
|
«Tear in My Heart»
|
Lane Boy (2015)
| |
«Tear in My Heart», Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ՝ Blurryface չորրորդ ստուդիական ալբոմի համար[3]։ Այն թողարկվել է 2015 թվականի ապրիլի 6-ին, իսկ ռադիոյում` նույն թվականի ապրիլի 14-ին[4]։
Tear in My Heart երգի երաժշտական տեսահոլովակը YouTube-ում ներբեռնվել է 2015 թվականի ապրիլի 6-ին։ Տեսահոլովակի ռեժիսորը դարձել է Մարկ Քլասֆելդը։ Բացի խմբի երկու անդամներից՝ տեսահոլովակում հայտնվել է Թայլեր Ջոզեֆի կինը՝ Ջեննան, որի հետ նա ամուսնացել էր նախորդ ամիս։
Tear in My Heart երգի երաժշտական տեսահոլովակում ցուցադրվում է, թե ինչպես են Ջոզեֆը և Ջոշ Դանը ելույթ ունենում Լոս Անջելեսի Չայնա Թաունում։ Մարդիկ սկզբում չեն նկատում նրանց, սակայն երբ Ջոզեֆը երգում է երգի առաջին երկու տողերը, մարդիկ կամաց-կամաց սկսում են նկատել։ Ջոզեֆին և Դանին շրջապատող շինությունները սկսում են քանդվել։ Այնուհետև Ջոզեֆը ամբոխի մեջ նկատում է իր կնոջը և սկսում հետևել նրան նրբանցքներով և ռեստորաններով։ Ջեննան երգում է. «երբեմն դու պետք է արյունահոսես և իմանաս, որ դու կենդանի ես և հոգի ունես, բայց դրա համար ինչ-որ մեկը պետք է գա ու ցույց տա քեզ» (sometimes you've got to bleed and know/that you're alive and have a soul, but it takes someone to come around/to show you how): Ջեննան սկսում է խեղդել և բռունցքներով ծեծել նրան։ Բայց երբ արդեն Ջոզեֆը սկսում է արյունահոսել, նա բարձրացնում է նրան և համբուրում։
Twenty One Pilots-ը կատարել է DJ SoySauce-ի Tear in My Heart-ի ռեմիքսը Emotional Roadshow շրջագայության ժամանակ Օհայո նահանգում և դա շարունակվել է ամբողջ տուրի ժամանակ։
1. |
«Tear in My Heart» |
3:08 |
- Թայլեր Ջոզեֆ՝ վոկալ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ուկուլելե, բաս կիթառ
- Ջոշ Դան՝ թմբուկների հավաքածու
|
---|
| | | Ստուդիական ալբոմներ | |
---|
| Սինգլներ | |
---|
| Այլ երգեր | |
---|
| Համերգային շրջագայություններ | |
---|
| Կապված | |
---|
| |
|