«Guns for Hands» Guns for Hands |
---|
Twenty One Pilotsի երգը «Vessel» ալբոմից |
---|
Թողարկված | 2012 թվականի դեկտեմբերի 26-ին[1] |
---|
Ֆորմատ | CD, թվային բեռնում |
---|
Ձայնագրված | 2012 |
---|
Ժանր | ինդի փոփ[2][3], ինդի ռոք[2], փոփ ռոք, |
---|
Տևողություն | 4:33 |
---|
Լեյբլ | Warner Japan |
---|
Հեղինակ | Թայլեր Ջոզեֆ |
---|
Պրոդյուսեր | Թայլեր Ջոզեֆ, Գրեգ Ուելս[4][5] |
---|
Vessel ալբոմի երգացանկ |
---|
Holding on to You (2012)
|
«Guns for Hands»
|
Lovely (2013)
| |
Guns for Hands, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ՝ «Regional at Best» երկրորդ ստուդիական ալբոմի համար։ Թողարկվել է որպես սինգլ միայն Ճապոնիայում[6]։ Չնայած այն թողարկվել է «Regional at Best» ալբոմում, այդուհանդերձ երգը վերաձայնագրվեց և վերաթողարկվեց «Vessel» երրորդ ստուդիական ալբոմում[7]։ Երգի երաժշտական տեսահոլովակի ռեժիսոր դարձավ Մարկ Էշլեմանը[8]։ Երգը հասավ մինչև Japan Hot 100-ի 21-րդ հորիզոնական։
Նախապատմություն
Rock Sound-ին տված հարցազրույցում Թայլեր Ջոզեֆը բացատրել է, որ «Guns for Hands»-ը ստեղծվել է խմբի և երիտասարդ երկրպագուների հանդիպումից հետո, որոնք քննարկեցին, թե ինչ էին զգում և թե ինչ էին մտածում ինքնասպանությունների մասին։ Թայլերը ասել է նաև, որ երգի շնորհիվ նա փորձել է երիտասարդներին հասցնել այն, որ նրանք բացասական էներգիան ուղղեն այլ բաների վրա, ոչ թե իրենց[9]։
Երաժշտական տեսահոլովակ
«Guns for Hands» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է մեծ սպիտակ սենյակում, դատարկ, բացառությամբ կատարողների և նրանց գործիքների։ Տեսահոլովակի սկզբում ցույց է տրվում երգի անունը՝ ճապոներեն ենթագրերի օգնությամբ։ Ջոզեֆը կապույտ վերնաշապիկ էր կրում, իսկ Դանը՝ կարմիր՝ ներկայացնելով խմբի լոգոտիպը։ Տեսահոլովակն սկսվում է նրանով, որ Ջոզեֆը դահուկորդի դիմակ է հագնում և մի դիմակ էլ տալիս է թմբկահար Ջոշ Դանին։ Նրանք սկսում են բուռն ելույթ ունենալ, որից հետո հանում են դիմակները։ Ջոզեֆը ուշադրություն է դարձնում նրան, որ իր բարձրախոսը չէր ձայնագրում և սկսում է թափահարել այն։
Մինչ երգի ռեփ մասի սկսվելը՝ երկու կատարողներն էլ դեմքերը փաթաթում են գունավոր կպչուն ժապավենով, որը նույնպես խորհրդանշում է նրանց լոգոտիպը։ Չնայած դրան վերջում նրանք հանում են իրենց դիմակները։