House of Gold, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ,նրանց երրոչդ՝ Vessel ստուդիական ալբոմի համար։ Երգը ի սկզբանե թողարկվել է որպես իրենց երկրորդ ինքնուրույն Regional at Best ալբոմի բոնուս-երգ, այլ վոկալաին ձայնագրությամբ։ House of Gold-ը թողարկվել է որպես Vessel-ի երրորդ սինգլ, ռադիոի համար այն թողարկվեց 2013 թվականի օգոստոսի 6-ին։ Երգի տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 2-ին։
Թայլեր Ջոզեֆը երգը գրել է իր մոր՝ Քելլի Ջոզեֆի մասին[1][2]։
Կոմպոզիցիա
House of Gold- ը փոփ ռոք և ժողովրդական երաժշտության ժանր է ՝ տևողությամբ 2 րոպե և 43 վայրկյան տևողությամբ[3][4]։ Երգը գրված է 116 bpm տեմպով[3]։ House of Gold-ը գրված է սոլ և ֆա մաժորներում, իսկ Թայլեր Ջոզեֆի վոկալը ձգվում է F4-ից մինչև C6[3]։
Երաժշտական տեսահոլովակ
Երգի համար ստեղծվել է երկու տեսահոլովակ։ Օրիգինալ տեսանյութը նկարահանել է ռեժիսոր Մարկ Կ. Էշլեմանը, իսկ երկրորդը՝ ռեժիսոր Ուորեն Քոմերսը։ Ջոշ Դանի խոսքերով՝ նոր երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Ուիլ Սմիթի ռանչոյում՝ Լոս Անջելեսի սահմաններից դուրս, Կալիֆոռնիա նահանգում[5]։