«Ode to Sleep» | |
---|---|
Twenty One Pilotsի երգը | |
Ժանր | ինդի ռոք |
Ode to Sleep, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ։ Երգը ձայնագրվել է խմբի երկրորդ՝ Regional at Best ստուդիական ալբոմի համար, իսկ Fueled by Ramen լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո վերաձայնագրվել և թողարկվել է խմբի երրորդ՝ Vessel ալբոմի վրա։
Երգը գրել է Թայլեր Ջոզեֆը և թողարկվել է Regional at Best ալբոմի վրա։
Ինչ վերաբերում է երգի ստեղծմանը, Ջոզեֆը պնդում է, որ ինքը չգիտեր «ինչպես է դա տեղի ունեցել» և «ինչի մասին էր նա մտածում երգը գրելիս», բայց գոհ էր վերջնական արդյունքից[1][1]։
Ode to Sleep երգը սկզբում թողարկվեց Twenty One Pilots-ի Regional at Best ալբոմում։ Այնուհետև այն թողարկվեց Three Songs EP մինի ալբոմում Guns for Hands-ի և Migraine-ի հետ։ 2017 թվականին բոլոր երեք երգերը ոսկե հավաստագրում են ստացել[2]։
2014 թվականի դեկտեմբերի 31-ին խումբը թողարկեց Ode To Sleep երգի տեսահոլովակը։ Reel Bear Media-ի ստեղծագործական տնօրեն Մարկ Ք. Էշլեմանի նկարահանած տեսանյութը վերջին երեք տարիների ընթացքում ցուցադրվել է երեք համերգների ժամանակ[3]։
Տեսահոլովակը այժմ ունի ավելի քան 20 միլիոն դիտում Յություբում[4]։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Ode to Sleep» | 5:07 |
2. | «Ode to Sleep (instrumental)» | 4:17 |
3. | «Ode to Sleep (TV track)» | 5:07 |
4. | «Ode to Sleep (a capella)» | 5:07 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
ԱՄՆ (RIAA)[5] | Gold | 500 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
|
|