«New Level» |
---|
|
ASAP Ferg-ի և Future-ի սինգլը |
---|
«Always Strive And Prosper» ալբոմից |
---|
Թողարկված | Դեկտեմբերի 18, 2015 (2015-12-18) |
---|
Ձայնագրված | 2015 |
---|
Ժանր | Հիփ հոփ |
---|
Տևողություն | 4:27 |
---|
Լեյբլ | A$AP Worldwide, Polo Grounds Music, RCA Records |
---|
Պրոդյուսեր | Da Honorable C.N.O.T.E |
---|
|
|
|
ASAP Ferg-ի սինգլների ժամանակագրություն |
«B Boy» (2015)
|
«New Level» (2015)
|
«Let It Bang» (2016)
|
|
Future-ի սինգլների ժամանակագրություն |
|
|
«New Level», ամերիկացի ռեփեր ASAP Ferg-ի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Future-ը։ Այն թողարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին՝ որպես ASAP Ferg-ի «Always Strive And Prosper» (2016) անվանումը կրող երկրորդ ալբոմի առաջին սինգլ։ Երգի պրոդյուսերն է Da Honorable C.N.O.T.E-ն։
Թողարկում
Երգի պրեմիերան կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 17-ին[1], սակայն որպես սինգլ, այն iTunes-ում թողարկվել է հաջորդ օրը[2]։ Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ ASAP Rocky-ն և Lil Uzi Vert-ը, ներկայացվել է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին[3]։
Տեսահոլովակ
Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2016 թվականի հունվարի 19-ին Noisey կայքում, իսկ այնուհետև տեղադրվել է ASAP Ferg-ի պաշտոնական VEVO ալիք[4]։ Տեսահոլովակում նկարահանվել են ամերիկացի սպորտսմեններ Ջոշ Գորդոնը, Դերիլ Հոմերը և Նիգել Սիլվեսթերը[4]։