«Buy the World», ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Mike Will Made It-ի երգը, որը կատարում են ռեփերներ Future-ը, Լիլ Ուեյնը և Քենդրիկ Լամարը։ Այն թողարկվել է 2014 թվականի հունիսի 17-ին՝ որպես Mike Will Made It-ի «Ransom» անվանումը կրող միքսթեյպի առաջին սինգլ[1]։
Թողարկում
2014 թվականի հունիսի 4-ին Mike Will Made It-ը հրապարակում է երգի շապիկի պատկերը[2], իսկ հունիսի 13-ին երգից մի փոքր հատված տեղադրում է համացանցում[3]։ Այն ամբողջական տարբերակով ներկայացվում է հունիսի 16-ին[4], իսկ հաջորդ օրը հասանելի է դառնում iTunes-ում ներբեռնման համար[1]։