Դարոլդ Ֆերգյուսոն կրտսեր (անգլ.՝ Darold Ferguson, Jr., հոկտեմբերի 20, 1988(1988-10-20)[2], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես ASAP Ferg (ոճավորված՝ A$AP Ferg, արտասանվում է «Էյսափ Ֆերգ»), ամերիկացի ռեփեր։ Հանդիսանում է ASAP Mob հիփ հոփ խմբի անդամ, որտեղից էլ վերցրել է իր բեմական կեղծանունը[3]։ 2013 թվականի օգոստոսի 20-ին թողարկել է իր դեբյուտային «Trap Lord» ստուդիական ալբոմը, որը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[4]։ Ալբոմում ընդգրկված են «Shabba» և «Work» սինգլները։