ASAP Rocky | |
---|---|
Ռոքին 2013 թվականի օգոստոսի 10-ին Տորոնտոյում, Կանադա | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ռակիմ Մայերս |
Նաև հայտնի է որպես | Լորդ Ֆլակո (Lord Flacko) |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1988 (35 տարեկան) Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասան, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, մոդել, կոմպոզիտոր և ռեժիսոր |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2007-ներկա |
Լեյբլ | A$AP Worldwide, Polo Grounds Music, RCA Records, Sony Music Entertainment |
Կրթություն | Bayard Rustin Educational Complex? |
Անդամակցություն | ASAP Mob |
Կապված | ASAP Mob, Սքուլբոյ Քյու, Ռիհաննա, Դենի Բրաուն, Tyler, the Creator |
Կայք | asapmob.com |
ASAP Rocky Վիքիպահեստում |
Ռակիմ Մայերս (անգլ.՝ Rakim Mayers, հոկտեմբերի 3, 1988, Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի ASAP Rocky (ոճավորված՝ A$AP Rocky, արտասանվում է «Էյսափ Ռոքի») կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր։ Հանդիսանում է «ASAP Mob» հիփ հոփ խմբի անդամ, որտեղից էլ վերցրել է իր բեմական անունը։ 2011 թվականին նոյեմբերին թողարկել է դեբյուտային՝ «Peso» սինգլը, որն ընդգրկվել է նրա «Live. Love. ASAP» միքսթեյպում։ 2013 թվականի հունվարին թողարկել է դեբյուտային՝ «Long. Live. ASAP» ստուդիական ալբոմը, որը գլխավորել է «Billboard 200» հիթ շքերթը։ 2015 մայիսին թողարկված նրա երկրորդ՝ «At. Long. Last. ASAP» ալբոմը նույնպես գլխավորել է այդ հիթ շքերթը։
Ռակիմ Մայերսը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 3-ին Նյու Յորք քաղաքի Հառլեմ թաղամասում[1]։ Նրան տվել են Ռակիմ անունը ի պատիվ 1980-ականների հայտնի ռեփերի[2]։ Նրա հայրը, ով Բարբադոսից է եղել[3], մահացել է 2012 թվականին[4]։ Ռոքին ունի իրենից փոքր մեկ քույր[5]։
Ռոքին սկսել է ռեփ կարդալ 8 տարեկանից[6]։ Երբ Ռոքին 12 տարեկան էր, նրա հորը բանտարկել են թմրանյութեր վաճառելու համար[7]։ Երբ նա 13 տարեկան էր, նա եղբորը սպանեցին Հառլեմում[8]։ Եղբոր մահը նրան ստիպեց ավելի լուրջ վերաբերվել հիփ հոփ երաժշտությանը[9]։ Վաղ տարիքում նա հիմնականում նախընտրում էր լսել The Diplomats խմբի երգերը, սակայն նաև ոգեշնչվում էր այնպիսի խմբերի երաժշտությամբ, ինչպիսիք են Three 6 Mafia, UGK, Mobb Deep, Wu-Tang Clan, Run DMC և Bone Thugs-n-Harmony[10]։
2007 թվականին Ռոքին միանում է ASAP Mob հիփ հոփ խմբի, որը կազմված է տարբեր ռեփերներից, երաժշտական պրոդյուսերներից, տեսահոլովակների ռեժիսորներից և նորաձևության դիզայներներից, ովքեր կիսում են նույն հետաքրքրությունը երաժշտության, նորաձևության, ոճի և մշակույթի բնագավառներում[11]։ Խմբին միանալուց հետո, նա սկսում է հանդես գալ ASAP Rocky կեղծանվան տակ, քանի որ խմբի անդամների բեմական կեղծանունները սկսվում է «ASAP»-ով, որը «Միշտ ձգտիր և բարգավաճիր» (Always Strive And Prosper) արտահայտության հապավումն է[11]։
Լինելով ASAP Mob խմբի կազմում, նա սկսում է հանդես գալ որպես անհատ կատարող և աստիճանաբար դառնում է խմբի ամենաճանաչված և հաջողակ անդամը[11]։ 2011 թվականի օգոստոսին կայանում է նրա դեբյուտային «Peso» սինգլի պրեմիերան[12], իսկ նույն տարվա հոկտեմբերի 31-ին թողարկվում է նրա «Live. Love. ASAP» անվանումը կրող դեբյուտային միքսթեյպը, որը նախատեսված է օնլայն անվճար ներբեռնման համար[13]։ 2011-ի դեկտեմբերին նա նաև եղել է BBC-ի կողմից կազմակերպված «2012-ի ձայնը» հարցման թեկնածուներից մեկը[14]։
2012 թվականի փետրվարին Ռոքին և ռեփեր Քենդրիկ Լամարը ելույթներ էին ունենում կանադացի ռեփեր Դրեյքի Club Paradise շրջագայության համերգների բացման արարողությունների ժամանակ[15]։ 2012 թվականի հուլիսի 20-ին նա պատրաստվում էր ելույթ ունենալ Late Night with Jimmy Fallon հեռուստածրագրի շրջանակներում, սակայն այդ ելույթից ժամեր առաջ նա ներգրավվում է մի ծեծկռտուքի մեջ և ելույթը հետաձգվում է[16]։ Մեկ ամիս անց՝ օգոստոսի 21-ին, նրա ելույթը ցուցադրվում է[17]։ Սեպտեմբերի 6-ին Ռոքին և երգչուհի Ռիհաննան ելույթ են ունենում MTV Video Music Awards 2012 մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ կատարում են «Cockiness (Love It)» երգի ռեմիքսը[18]։ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին նա թողարկում է իր «Fuckin' Problems» համագործակցությամբ ռեփերներ Դրեյքի, Քենդրիկ Լամարի և Թու Չեյնսի հետ[19]։ Այդ երգը միջազգային տարբեր հիթ շքերթներում զբաղեցնում է հորիզոնականներ և վաճառվում է ավելի քան 2 միլիոն օրինակով։
2013 թվականի հունվարի 15-ին Ռոքին թողարկում է իր «Long. Live. ASAP» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը[20], որի ձայնագրման աշխատանքները նա կատարել էր 2012-ին։ Ալբոմը միանգամից գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը և իր թողարկման առաջին շաբաթում գրանցում է 139,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում[21]։
Ամբողջ 2013-ի ընթացքում տարբեր մրցանակաբաշխություններում մրցանակների առաջադրվելուց հետո, 2014 թվականի հունվարին նա առաջին անգամ առաջադրվում է Գրեմմի մրցանակի[22]։ Նրա «Fuckin' Problems» երգը առաջադրվում է այդ մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում, սակայն չի հաղթում։
2014 թվականի մարտին նա հայտարարում է, որ աշխատում է իր երկրորդ ստուդիական ալբոմի վրա[23]։ Նույն տարվա հոկտեմբերին թողարկվում է «Multiply» սինգլը համագործակցությամբ ռեփեր Ջուսի Ջեյի հետ[24], ով նաև հանդիսանում է Ռոքիի երկրորդ ալբոմի պրոդյուսերը[25]։ 2014-ին Ռոքին նաև նկարահանվում է ռեժիսոր Ռիք Ֆեմույիվայի «Թմրանյութ» (անգլ.՝ Dope) կատակերգական դրամա ֆիլմում[26], որի պրեմիերան կայանում է 2015 թվականին։
2015 թվականի մարտին հայտնի է դառնում, որ Ռոքիի երկրորդ ալբոմը կոչվելու է «At. Long. Last. ASAP»[27]։ Ալբոմը թողարկվում է 2015 թվականի մայիսի 26–ին[28]։ Այն թողարկման առաջին շաբաթում վաճառվում է 139,000 օրինակով և գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը՝ դառնալով նրա երկրորդ ալբոմը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[29]։ Ալբոմի «LSD» սինգլը զբաղեցրել է 62-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում, իսկ «Everyday» (Ռոդ Ստյուարտի, Միգելի և Մարկ Ռոնսոնի մասնակցությամբ) սինգլը նույն հիթ շքերթում 92-րդ հորիզոնականն է զբաղեցրել[30]։ 2015 թվականի հունիսին ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը թողարկում է իր «Revival» անվանումը կրող երկրորդ անհատական ալբոմի առաջին սինգլը՝ «Good for You» երգը, որը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[31]։ Օգոստոսի 30-ին Ռոքին և ամերիկյան Twenty One Pilots դուետը միասին ելույթ են ունեցել MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում։ Նույն տարվա սեպտեմբերին մեկնարկեց Ռոքիի և ռեփեր Tyler, the Creator-ի համատեղ համերգային շրջագայությունը[32]։
2011 թվականին Ռոքին սկսել է հանդիպել ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի հետ, ում հետ նա ծանոթացել է մի ընդհանուր ծանոթի միջոցով։ Իգին իր և Ռոքիի հարաբերությունների մասին շշուկները հաստատել է Vibe ամսագրի հետ հարցազրույցում։ Իրենց հարաբերությունների ավարտի մասին Ռոքին հայտարարել է 2012 թվականի հուլիսին։ Իրենց հարաբերությունների ժամանակահատվածում Իգին իր մատների վրա դաջել է Ռոքիի «Live.Love.A$AP» միքսթեյպի անվանումը[33], սակայն 2013 թվականի մարտին նա հայտարարել է, որ ջնջել է դաջվածքի «A$AP» հատվածը[34]։
2013 թվականի ապրիլից նա սկսել է հանդիպել ամերիկացի մոդել Շանել Իմանի հետ[35], սակայն 2014 թվականի հոկտեմբերին հայտնի է դառնում, որ նրանք բաժանվել են[36]։
2012 թվականի հուլիսին Ռոքին ձերբակալվել է Նյու Յորքի հագուստի խանութներից մեկում մարդ ծեծելու համար, և ևս երկու լուսանկարիչների հարվածելու համար, ովքեր դրսից նկարահանել են վիճաբանությունը։ Այն մարդը, ում հետ նա սկսել էր վեճը, հետագայում նրան դատի է տալիս հարձակման համար։ Նրանց վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ այդ մարդը ականատես է լինում, թե ինչպես է Ռոքին անօրինական թմրանյութ օգտագործում խանութի ներսում։ Նա այնուհետև հարձակվել է երկու սիրողական լուսանկարիչների վրա, ովքեր նկարահանել են միջադեպը։ Ռոքին ի վերջո նաև մեղադրվում է երկու լուսանկարիչներին հարվածելու և նրանց տեսախցիկները խլելու փորձի մեջ[37]։
Ռոքիի հագուստի ոճը բազմիցս բարձր գնահատականի է արժանացել մի շարք հայտնի հրատարակչությունների կողմից։ Complex ամսագիրը նրան անվանել է Նյու Յորքի ամենաոճային ռեփերը[38], իսկ GQ ամսագիրը նրան ընդգրկել է 2012 թվականի 25 ամենաոճային տղամարդկանց ցանկում[39]։ Cosmopolitan կանացի ամսագրի կազմած 2014 թվականի 10 ամենաոճային տղամարդկանց ցանկում, նա զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[40]։ Ռոքիի ոճաբան Մեթյու Հենսոնը, նրա ոճը անվանել է «բազմատեսակ», նկատելով, որ նա առհասարակ չունի կոնկրետ մի տեսք, քանի որ նրա կերպարը ստեղծվում է ճիշտ համադրությունների արդյունքում[41]։ 2015 թվականի հունիսին GQ ամսագիրը Ռոքիին ընդգրկել է իր աշխարհի 20 ամենաոճային տղամարդկանց ցանկում[42]։
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Long. Live. ASAP» |
|
«At. Long. Last. ASAP» |
|
«Testing» |
|
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Live. Love. ASAP» |
|
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2011 | «Peso» | «Live. Love. ASAP» |
«Purple Swag» | ||
2012 | «Goldie» | «Long. Live. ASAP» |
«Fuckin' Problems» (Դրեյքի, Թու Չեյնսի և Քենդրիկ Լամարի մասնակցությամբ) | ||
2013 | «Wild for the Night» (Սկրիլեքսի և Birdy Nam Nam-ի մասնակցությամբ) | |
«Fashion Killa» | ||
2014 | «Multiply» (Ջուսի Ջեյի մասնակցությամբ) |
Ոչ ալբոմային սինգլ |
2015 | «Lord Pretty Flacko Jodye 2 (LPFJ2)» | «At. Long. Last. ASAP» |
«Everyday» (Ռոդ Ստյուարտի, Միգելի և Մարկ Ռոնսոնի մասնակցությամբ) | ||
«LSD» | ||
2018 | «Cocky» (Գուչի Մենի և 21 Savage-ի հետ) |
«The Uncle Drew Motion Picture Soundtrack» |
«ASAP Forever» (Մոբիի մասնակցությամբ) |
«Testing» |
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2011 | «4 Loko» (Smoke DZA-ի սինգլը) |
«Rolling Stoned» |
«Yao Ming» (Դևիդ Բեների սինգլը) |
Ոչ ալբոմային սինգլներ | |
2012 | «Street Knock» (Swizz Beatz-ի սինգլը) | |
«Hands on the Wheel» (Սքուլբոյ Քյուի սինգլը) |
«Habits & Contradictions» | |
«Cockiness (Love It)» Ռեմիքս (Ռիհաննայի սինգլը) |
Ոչ ալբոմային սինգլներ | |
«Yellow Tape» (Fat Joe-ի սինգլը) | ||
2013 | «Work» (Ռեմիքս) (ASAP Ferg-ի սինգլը) |
«Trap Lord» |
«Shabba» (ASAP Ferg-ի սինգլը) | ||
«Choppa» (Ջոի Ֆեթսի սինգլը) |
«Chipper Jones Vol. 2» | |
2014 | «We Them» (Փի Ռեյնի սինգլը) |
«Dear America» |
«Pretend» (Թինաշեի սինգլը) |
«Aquarius» | |
2015 | «Good for You» (Սելենա Գոմեսի սինգլը) |
«Revival» |
2016 | «Said N Done» (Ֆրենչ Մոնտանայի սինգլը) |
«MC4» |
«Lovesick» (Մուրա Մասայի սինգլը) |
«Mura Masa» | |
«R.I.P. Yams» (SpaceGhostPurrp-ի սինգլը) |
Ոչ ալբոմային սինգլ | |
«Blended Family (What You Do for Love)» (Ալիշա Քիզի սինգլը) |
«Here» | |
2017 | «Gilligan» (DRAM-ի սինգլը) |
«Big Baby DRAM» |
«Who Dat Boy» (Tyler, The Creator-ի սինգլը) |
«Flower Boy» | |
«Summer Bummer» (Լանա Դել Ռեյի սինգլը) |
«Lust for Life» | |
«Groupie Love» (Լանա Դել Ռեյի սինգլը) | ||
«No Limit» (G-Eazy-ի սինգլը) |
«The Beautiful & Damned» | |
«Pick It Up» (Famous Dex-ի սինգլը) |
«Dex Meets Dexter» |
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | BBC[14] | 2012-ի ձայն | - | Առաջադրված |
2012 | BET Awards[43] | Լավագույն նոր արտիստ | Առաջադրված | |
MTV Video Music Awards[44] | Լավագույն մոնտաժ | «Goldie» | Առաջադրված | |
MTV Europe Music Awards[45] | Ամերիկացի արտիստ, ով համաշխարհային դառնալուն մոտ է | - | Առաջադրված | |
Լավագույն տեսք | Առաջադրված | |||
2013 | BET Hip Hop Awards[46] | Տեսահոլովակների տարվա ռեժիսոր | - | Առաջադրված |
Լավագույն հիփ հոփ ոճ | Հաղթանակ | |||
Դուետի կամ խմբի լավագույն համագործակցություն | «Fuckin' Problems» (Դրեյքի, Թու Չեյնսի և Քենդրիկ Լամարի հետ) |
Հաղթանակ | ||
Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ | Առաջադրված | |||
Մարդկանց չեմպիոն | Առաջադրված | |||
Լավագույն ակումբային երգ | Առաջադրված | |||
BET Awards[47] | Տարվա տեսահոլովակ | Առաջադրված | ||
Լավագույն համագործակցություն | Հաղթանակ | |||
Հեռուստադիտողների ընտրություն | Առաջադրված | |||
Լավագույն տղամարդ հիփ հոփ արտիստ | - | Առաջադրված | ||
Տեսահոլովակների տարվա ռեժիսոր | Առաջադրված | |||
MTV Video Music Awards Japan[48] | Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ | «Fuckin' Problems» (Դրեյքի, Թու Չեյնսի և Քենդրիկ Լամարի հետ) |
Հաղթանակ | |
MTV Video Music Awards[49] | Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ | Առաջադրված | ||
2014 | Grammy Awards[50] | Լավագույն ռեփ երգ | Առաջադրված | |
mtvU Woddie Awards[51] | Լավագույն համագործակցություն | «Wild for the Night» (Սկրիլեքսի և Birdy Nam Nam-ի հետ) |
Հաղթանակ | |
Much Music Video Awards[52] | Տարվա հիփ հոփ տեսահոլովակ | «We Them» (Փի Ռեյնի հետ) |
Առաջադրված | |
BET Hip Hop Awards[53] | Լավագույն հիփ հոփ ոճ | - | Առաջադրված | |
2015 | Teen Choice Awards[54] | Լավագույն ամառային երգ | «Good for You» (Սելենա Գոմեսի հետ) |
Առաջադրված |
MTV Video Music Awards[55] | Լավագույն մոնտաժ | «LSD» | Առաջադրված | |
BET Hip Hop Awards[56] | Լավագույն հիփ հոփ ոճ | - | Առաջադրված | |
2016 | Grammy Awards[57] | Լավագույն տեսահոլովակ | «LSD» | Առաջադրված |
Kids' Choice Awards[58] | Լավագույն համագործակցություն | «Good for You» (Սելենա Գոմեսի հետ) |
Առաջադրված | |
BET Hip Hop Awards[59] | Լավագույն հիփ հոփ ոճ | - | Առաջադրված |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ASAP Rocky» հոդվածին։ |
|
|
|