The 20/20 Experience World Tour | ||||
---|---|---|---|---|
Ջասթին Թիմբերլեյք | ||||
Ալբոմ | «The 20/20 Experience» «The 20/20 Experience – 2 of 2» | |||
Տուրի սկիզբ | նոյեմբերի 6, 2013 | |||
Տուրի ավարտ | հունվարի 2, 2015 | |||
Համերգներ | 1 Աֆրիկայում 2 Ասիայում 38 Եվրոպայում 13 Օվկիանիայում 80 Հյուսիսային Ամերիկայում Ընդհանուր։ 134 | |||
Տուրերի ժամանակագրություն | ||||
| ||||
netflix.com/title/80127559 |
The 20/20 Experience World Tour, ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի 5-րդ համերգային շրջագայությունն է եղել։ Շրջագայության նպատակն է եղել աջակցելու երգչի «The 20/20 Experience» և «The 20/20 Experience – 2 of 2» ալբոմներին։ Շրջագայության մեկնարկը տրվել է Բարքլեյս սենթրում 2013 թվականի նոյեմբերի 6-ին։
Շրջագայությունների իր բեմական հագուստների ստեղծման համար Ջասթին Թիմբերլեյքը սկզբում աշխատել է դիզայներ Թոմ Ֆորդի հետ[1]։ Իրենց համագործակցության ընթացքում Թոմ Ֆորդը ստեղծել է ավելի քան 600 հագուստ Ջասթինի և բեմում իրեն աջակցող թիմի համար, որոնք հիմնականում կոստյումներ են[2]։ Թոմ Ֆորդի ստեղծած բեմական հագուստներով նա և իր թիմը հանդես են եկել մինչև 2014 թվականի մայիսի վերջ, իսկ մինչև շրջագայության ավարտը նա հանդես է եկել անգլիացի դիզայներ Նիլ Բերեթի ստեղծած հագուստի տեսականիով[3]։
|