«Dead and Gone» | |
---|---|
T.I.-ի և Ջասթին Թիմբերլեյքի սինգլը | |
«Paper Trail» ալբոմից | |
Թողարկված | 2009 |
Ֆորմատ | CD սինգլ, թվային ներբեռնում |
Ձայնագրված | 2008 |
Ժանր | Հիփ հոփ, R&B |
Տևողություն | 4:59 |
Լեյբլ | Grand Hustle Records, Atlantic Records |
Պրոդյուսեր | T.I., Ջասթին Թիմբերլեյք, Ռոբին Թեդրոս |
«Dead and Gone», ամերիկացի ռեփեր T.I.-ի երգն է, ամերիկացի երգիչ-երգահան Ջասթին Թիմբերլեյքի հետ համագործակցությամբ։ Այն թողարկվել է 2009 թվականին, որպես T.I.-ի «Paper Trail» կոչվող չորրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգի հեղինակներն են T.I.-ը, Ռոբին Թեդրոսը և Ջասթին Թիմբերլեյքը։ Վերջինս նաև երգի պրոդյուսերն է Ռոբ Նոքսի հետ միասին։ Սա երկրորդ համագործակցությունն է T.I.-ի և Ջասթինի միջև։ Առաջին անգամ նրանք ձայնագրել էին Ջասթինի «FutureSex/LoveSounds» ալբոմի «My Love» սինգլը։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Քրիս Ռոբինսոնը, նկարահանվել է 2009 թվականի փետրվար ամսի առաջին շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսում, Կալիֆորնիա[1][2]։ Մինչև տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան փետրվարի 17-ին, այն ժամեր առաջ արդեն հայտնվել էր համացանցում։ BET հեռուստաընկերության կազմած «2009-ի թոփ 100 տեսահոլովակների» ցանկում «Dead and Gone» երգի տեսահոլովակը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։
2009 թվականի փետրվարին T.I.-ը և Ջասթին Թիմբերլեյքը երգը կատարել են Գրեմմիի 51-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում, իսկ հաջորդ տարի երգը առաջադրվել է նույն մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ երգ» և «Լավագույն ռեփ/երգող համագործակցություն» անվանակարգերում, սակայն չի հաղթել։
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Dead and Gone» (Ջասթին Թիմբերլեյքի մասնակցությամբ) | T.I., Ջասթին Թիմբերլեյք, Ռոբին Թեդրոս | Ջասթին Թիմբերլեյք, Ռոբ Նոքս | 4:59 |
Հիթ-շքերթ (2009) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Australian Singles Chart[3] | 4 |
Austrian Singles Chart[4] | 11 |
Belgian Singles Chart (Flanders) | 28 |
Canadian Hot 100[3] | 3 |
Danish Singles Chart[5] | 11 |
Dutch Top 40[3] | 22 |
Eurochart Hot 100 Singles | 9 |
Finnish Singles Chart[6] | 12 |
German Singles Chart[7] | 7 |
Irish Singles Chart[3] | 3 |
New Zealand RMNZ Singles Chart[3] | 2 |
Norwegian Singles Chart[3] | 8 |
Romanian Singles Chart[8] | 7 |
Swedish Singles Chart[3] | 20 |
Swiss Singles Chart[9] | 18 |
Turkey Top 20 Chart[10] | 3 |
UK Singles Chart[3] | 4 |
UK R&B Chart[3] | 1 |
U.S. Billboard Hot 100[11] | 2 |
U.S. Billboard Hot R&B/Hip-Hop Songs[11] | 2 |
U.S. Billboard Hot Rap Tracks[11] | 1 |
U.S. Billboard Mainstream Top 40[11] | 4 |
U.S. Billboard Pop 100[11] | 1 |
Հիթ-շքերթ (2009) | Հորիզոնական |
---|---|
Australian Singles Chart | 36[12] |
Canadian Hot 100 | 25[13] |
New Zealand Singles Chart[14] | 21 |
UK Singles Chart[15] | 47 |
U.S. Billboard Hot 100 | 12[16] |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա | Պլատինե[17] | 70,000+ |
ԱՄՆ | 3× պլատինե[18] | 3,120,000[19] |
|
|