«Or Nah», ամերիկացի R&B/հիփ հոփ երգիչ Ty Dolla Sign-ի երգը, համագործակցությամբ ռեփեր Վիզ Խալիֆայի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականի հունվարի 7-ին, որպես Ty Dolla Sign-ի «Beach House EP» մինի ալբոմի երկրորդ սինգլ։
Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակում բացի Ty Dolla Sign-ից և Վիզ Խալիֆայից, իր մասնակցությունն ունի նաև կանադացի երգիչ The Weeknd-ը։
Տեսահոլովակ
2014 թվականի հունվարին երգի ռեմիքս տարբերակի համար նկարահանվել է տեսահոլովակ[1], որի պրեմիերան կայացել է նույն տարվա հունիսի 13-ին[2]։
Քննադատություն
Rap-Up ամսագիրը երգի տեսահոլովակը անվանելով «մութ և խորհրդավոր», գրել է, որ տեսահոլովակում նկարահանվել է «սեքսուալ կանանց երամ»[3]։ The Fader հրատարակչությունը գրել է, որ տեսահոլովակը մնում է «հանդարտ և անհետաքրքիր», սակայն վերջին մասը «մեզ թողնում է հետաքրքրության մեջ»[4]։ Stereogum ինտերնետ հրատարակչությունը տեսահոլովակը նմանեցրել է շվեդական թրիելերի, իսկ հատկապես վերջին մասը սարսափ ֆիլմի[5]։