«My Main», ամերիկացի R&B երգչուհի Միլա Ջեյի երգն է, համագործակցությամբ հիփ հոփ երգիչ-ռեփեր Ty Dolla Sign-ի հետ։ Այն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին Motown Records լեյբլի կողմից, որպես Միլա Ջեյի դեբյուտային՝ «M.I.L.A.» մինի ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը պրոդյուսերն է DJ Mustard-ը։
Նախապատմություն
Երգում ի սկզբանե որոշված էր, որ իր մասնակցությունը պետք է ունենա ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիան[1], սակայն ավելի ուշ հայտնի է դառնում, որ նրան փոխարինելու է Ty Dolla Sign-ը։ 2014 թվականի օգոստոսի 27-ին երգը հայտնվում է համացանցում[2], իսկ սեպտեմբերի 30-ին այն թողարկվել է որպես երգչուհու «M.I.L.A.» մինի ալբոմի երկրորդ սինգլ։
Տեսահոլովակ
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Բլու Գրեգորին, ներկայացվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին Միլա Ջեյի VEVO ալիքում[3]։