«We Dem Boyz», ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի երգն է։ Այն թողարկվել է 2014 թվականի փետրվարի 11-ին որպես նրա «Blacc Hollywood» կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Վիզ Խալիֆայի և Detail-ի կողմից, վերջինս նաև երգի պրոդյուսերն է։
Նախապատմություն
2014 թվականի փետրվարի 6-ին Վիզ Խալիֆան համացանցում տեղադրում է երգից 15 վայրկյան և նշում է, որ այն ամբողջովին կթողարկվի մի քանի օրից[1][2]։ Փետրվարի 10-ին կայանում է երգի պրեմիերան[3], իսկ հաջորդ օրը այն թողարկվում է որպես Վիզի «Blacc Hollywood» կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ[4]։ Վիզ Խալիֆան մեկնաբանելով այն մասին, թե ինչու է երգը թողարկել որպես սինգլ, նշում է․ «We Dem Boyz»-ը որպես առաջին սինգլ ինձ դուր է գալիս իր էներգիայի պատճառով։ Այն հասնում է շատ այլ լսարանների քան պարզապես ռեփ լսարանին»[5]։ Երգում ռեփերը մոտավորապես 70 անգամ կրկնում է «hol' up» բառը[6]։
Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը թողարկվել է 2014 թվականի հուլիսի 3-ին[7]։ Ռեմիքսում իրենց մասնակցությունն են ունեցել ամերիկացի ռեփերներ Ռիք Ռոսը, Սքուլբոյ Քյուն և Նեսը։
Տեսահոլովակ
Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2014 թվականի մարտի 11-ին Ատլանտայում, Ջորջիա[8]։ Այն թողարկվել է մեկ ամսին անց՝ ապրիլի 14-ին, 2014։ Տեսահոլովակի մի քանի կադրում երևում են ռեփերներ B.o.B-ը, Ty Dolla Sign-ը, Յանգ Թագը, Չևի Վուդսը, Big K.R.I.T.-ը և Rich Homie Quan-ը[8][8]։ Երգի տեսահոլովակը առաջադրվել է «Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ» մրցանակին MTV Video Music Awards 2014-ում, սակայն չի հաղթել[9]։