Magic Tour | ||||
---|---|---|---|---|
Քուին | ||||
Անցկացման վայր | Եվրոպա | |||
Ալբոմ | A Kind of Magic | |||
Տուրի սկիզբ | 1986 թվականի հունիսի 7 | |||
Տուրի ավարտ | 1986 թվականի օգոստոսի 9 | |||
Համերգներ | 26 | |||
Ընդհանուր քանակ | 26 | |||
Տուրերի ժամանակագրություն | ||||
|
Magic Tour, Queen ռոք խմբի լայնածավալ և վերջին շրջագայությունն իրենց վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի և բաս կիթառահար Ջոն Դիքոնի հետ[1][2]։ Այս համերգային շրջագայությունը տեղի է ունեցել Եվրոպայի 26 մարզադաշտերում որպես աջակցություն այդ ժամանակահատվածում նրանց վերջին՝ A Kind of Magic ալբոմի։ Queen + Paul Rodgers Tour խմբի հաջորդ շրջագայությունը սկսվել է միայն 19 տարի անց՝ Ֆրեդի Մերկուրիի մահից հետո և առանց բասիստ Ջոն Դիքոնի մասնակցության։
1987 թվականի աշնանը Մերկուրին ախտորոշվել է ՄԻԱՎ հիվանդությամբ (թեստը դրական էր) և խումբը համերգային ելույթներում դադար է տվել, բայց այն բանից հետո, երբ Մերկուրիի առողջական վիճակը սկսել էր վատթարանալ, նա հանդես է եկել հանրային հարցազրույցով, որտեղ հայտարարել է, որ խումբն այլևս համերգային շրջագայություններ չի անցկացնի։ Նեբուորտում կայացած համերգը վերջինն է եղել, որի ժամանակ խումբը միասին ելույթ է ունեցել։
Magic Tour-ը շուրջ մեկ միլիոն մարդ է հավաքել ամբողջ Եվրոպայում[3]։ Այդ շրջագայությունից հետո խումբը թողարկել է «Live at Wembley Stadium» և «Live in Budapest» հոլովակները, ինչպես նաև Live Magic, Hungarian Rhapsody: Queen Live in Budapest և Live at Wembley ’86 համերգային ալբոմները։
Լրացուցիչ երաժիշտներ՝
Այլ երգեր՝