«We are the champions» | ||||
---|---|---|---|---|
Queen-ի սինգլը | ||||
«News of the World» ալբոմից | ||||
«Բ» կողմ | We are the champions | |||
Թողարկված | հոկտեմբերի 7, 1977 | |||
Ֆորմատ | 7” | |||
Ձայնագրված | 1977 | |||
Ժանր | գլեմ-ռոք հարդ ռոք | |||
Երգահան | Ֆրեդի Մերկուրի | |||
Տևողություն | 2:59 | |||
Լեյբլ | EMI Records (UK) Elektra Records (US) | |||
Պրոդյուսեր | Queen-ը Մայք Սթոունի հետ | |||
Հորիզոնականները չարթերում | ||||
| ||||
Queen-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
We Are the Champions (հայերեն՝ Մենք չեմպիոններ ենք), բրիտանական Քուին ռոք խմբի երգ։ Զետեղված է «News of the World» ալբոմում։ Ձայնագրվել և թողարկվել է 1977 թ.։ Այս երգը համարվում է «Քուին» խմբի ամենահայտնի երգերից մեկը, մնում է ռոք ժանրում գրված ամենալայն ճանաչում ստացած օրհներգը։ Երգը դարձել է ամբողջ աշխարհում տարածված սպորտի միլիոնավոր երկրպագուների օրհներգը։ Երգը սինգլի կարգավիճակով թողարկվել է «We Will Rock You» երգի հետ, Բ կողմում։ 1977 թվականի կեսերից սկսած այս երկու կոմպոզիցիաների համար երկար ժամանակ արգելեցին խմբին համերգներ տալ։
Երգում հատուկ երաժշտական գործիք է համարվում Ֆրեդի Մերկուրիի դաշնամուրը, որն ուղեկցվում է Ջոն Դիքոնի բաս կիթառով և Ռոջեր Թեյլորի հարվածայիններով։ Համեմատած մնացած կոմպոզիցիաների հետ՝ Բրայան Մեյի կիթառը հազվադեպ է հնչում։ Երգում կարելի է մի կերպ լսել նրա՝ մի քանի անգամ ձայնագրված նվագը։ Նրա իրական նվագը հայնտվում է միայն վերջին կրկներգի ժամանակ։ Խմբի բազմաթիվ ելույթների ժամանակ բեք-վոկալի պարտիաները կատարում էր Ռոջեր Թեյլորը։ Նրա ձայնը փոխարինում էր ողջ երգչախմբին։
Տեսահոլովակի ռեժիսորը Դերեք Բարբրիջն է։ Տեսահոլովակը ներկայացնում է խմբի ելույթը համերգային ֆորմատով, սակայն այն համերգային ձայնագրություն չէ։ Որպես հանդիսատես՝ խումբը հրավիրել է իր երկրպագուներին. սա երգարտադրության մեջ առաջին անգամն էր, երբ խումբը հրավիրում է իր երկրպագուներին տեսահոլովակի նկարահանման համար։ Նկարահանումները տեղի են ունեցել «New London Theatre Centre» թատրոնում։
Այս հոլովակում շարունակվում է փոփոխվել խմբի իմիջը։ Անհետացել էին բասիստ Դիքոնի և թմբկահար Թեյլորի երկար մազերը։ Ի տարբերություն նախորդող ժամանակների՝ նրանք հագնված էին ավելի պարզ. մուգ վերնաշապիկներ։ Մեյի ոճը մնացել էր նույնը։ Մերկուրին հագել էր սևուսպիտակ տրիկո։
Հոլովակի սկզբում, երբ կատարվում է առաջին հատվածը, Մերկուրին միկրոֆոնը ձեռքին կքանստած է հարվածային գործիքների մոտ և երգում է իր պարտիան։ Չնայած նրան, որ երգում կա դաշնամուրի պարտիա, Մերկուրին չի նվագում։ Ասելով «I’ve had my share of sand kicked in my face» տողերը նա կանգնում է և մոտենում հանդիստատեսին, ովքեր գլխավերևում պահում էին ֆուտբոլի երկրպագուներին բնորոշ շարֆեր։ Լուսավորությունը ավելի պայծառ է դառնում և բեմը լցվում է չոր սառույցով։ Այդ ամենից հետո երևում են բոլոր երաժիշտները։ Երկրորդ հատվածից առաջ առաջին և վերջին անգամ կադրում մեծ պլանով հայտնվում է Թեյլորը։ Երկրորդ հատվածի կատարման ժամանակ կորչում է վառ լուսավորությունը և չոր սառույցը։ «I consider it a challenge before the whole human race» խոսքերի ժամանակ կրկնվում է նույնը. Մերկուրին մոտենում է երկրպագուներին և բեմը կենդանաում է։ Կրկներգերի ժամանակ ցուցադրվում է մեկ Մերկուրին, մեկ ողջ խումբը, մեկ անհատ երաժիշտները։
Նկարահանումներից հետո երաժիշտները որպես շնորհակալություն փոքր համերգ կազմակերպեցին երկրպագուների համար։
Հոլովակից կադրեր են օգտագործվել նաև «Radio Ga Ga» երգի տեսահոլովակում։ «Bicycle Race» երգի հոլովակում օգտագործվում են նկարներ «We Are the Champions» հոլովակի ոճի մեջ. այնտեղ երաժիշտները նույն հագուստով են, պարզապես չեն հայնվել հոլովակում։
Սա վերջին հոլովակն է, որտեղ Մերկուրին հայնտվում է տրիկոյով, չհաշված հոլովակները, որտեղ օգտագործվում են հին վիդեոները։
Միացյալ Թագավորություն 1977 թվականի հոկտեմբերի 22-ի բրիտանական չարթերը а[1] | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | ||||||||||||||||||
Հորիզոնական | 30 | 13 | 06 | 06 | 02 | 02 | 02 | 07 | 10 | 22 | 22 | 32 |
ԱՄՆ Billboard Hot 100, 1977 թվականի հոկտեմբերի 22 | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |||
Հորիզոնական | 87 | 75 | 62 | 51 | 41 | 35 | 31 | 26 | 22 | 18 | 18 | 13 | 10 | 08 | 06 | 04 | 04 | 04 | 07 | 11 | 26 | 36 | 48 | 96 | 91 | 91 | 91 |
Նիդերլանդներ Նիդերլանդական չարթեր[2] | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 | |||||||||||||||||
Հորիզոնական | 15 | 08 | 04 | 02 | 02 | 02 | 02 | 04 | 05 | 09 | 15 | 21 | 35 |
Ավստրիա 1978 թվականի հունվարի 15-ի ավստրիական չարթերը[3] | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | ||||||||||||||||||||||||
Հորիզոնական | 16 | 15 | 14 | 12 | 17 | 25 |
Նորվեգիա Նորվեգիական չարթեր, 1977 года[4] | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | |||||||||||||||||||||||
Հորիզոնական | 09 | 08 | 06 | 06 | 06 | 08 | 09 |