Daily Mail անգլ.՝ Daily Mail[1], անգլ.՝ The Daily Mail և արաբ․՝ الديلي ميل | |
---|---|
Տեսակ | օրաթերթ, թերթ, tabloid?, banned work? և պարբերական |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | մայիսի 4, 1896 |
Հիմնադիր | Alfred Harmsworth, 1st Viscount Northcliffe? և Harold Harmsworth, 1st Viscount Rothermere? |
Հրատարակիչ | DMG Media? |
Սեփականատեր | Daily Mail and General Trust? և Jonathan Harmsworth, 4th Viscount Rothermere? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
ISSN | 0307-7578 |
OCLC | 16310567 |
Կայք | dailymail.co.uk(անգլ.) |
Daily Mail Վիքիպահեստում |
Daily Mail (թարմանաբար՝ «Օրական փոստ»), բրիտանական օրաթերթ[2][3], հրատարակվում է Լոնդոնում, ունի տաբլոիդ ֆորմատ։ Թերթը հիմնվել է 1896 թվականին, այն Մեծ Բրիտանիայի վաճառքներով երրորդ թերթն է The Sun-ից և Metro-ից հետո[4]։ Նրա քույր թերթ The Mail on Sunday-ը սկսել է հրապարակվել 1982 թվականից, իսկ թերթի շոտլանդական և իռլանդական տարբերակները սկսել են տպագրվել համապատասխանաբար 1947 և 2006 թվականներին։ Օրաթերթի պարունակությունը նաև տեղադրվում է MailOnline կայքում, սակայն այս կայքի կառավարումը թերթից անկախ է, և այն ունի սեփական խմբագիր[5]։
Օրաթերթը պատկանում է «Daily Mail and General Trust»-ին[6], որի նախագահն ու կառավարող մասնաբաժնի տերն է Ջոնաթան Հարմսվորտ 4-րդը, ով հանդիսանում է թերթի հիմնադիր Հարոլդ Սիդնի Հարմսֆորտի ծոռը։ Թերթի խմբագիրն է Ջորջ Գրեյգը, ով այս պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի սեպտեմբերին[7]։
2014 թվականին անցկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ թերթի ընթերցողների միջին տարիքը կազմում է 58 տարեկանը, և Բրիտանական տաբլոիդ թերթերի միջև այն ունի ամենացածր ընթերցողների թիվը 15-44 տարեկանների շրջանում[8]։ Այն միակն է բրիտանական թերթերից, որի ընթերցողների մեծամասնությունը կազմում են կանայք, մոտ 52–55%[9]: Միջինում տպագրվում է օրական 1 222 611 օրինակ (2018 թվականի նոյեմբերի տվյալներով)[10]։ 2013 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Daily Mail-ը ուներ միջին օրական ընթերցողների մոտ 3,951 միլիոն ցուցանիշ[11]։ Թերթի վեբ կայքը ունի ավելին քան 100 միլիոն այցելուներ մեկ ամսում[12]։
Daily Mail թերթը բազմիցս քննադատվել է իր անվստահելիության համար, այն բազմիցս տպագրել է ոչ ճշգրիտ տեղեկություններ գիտական և բժշկական հետազոտությունների մասին[13][14][15][15][16][17], ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտումների համար[18]։
Daily Mail-ը ստացել է բազմաթիվ մրցանակներ, որոնցից է Տարվա ազգային թերթ մրցանակը, որը նրան շնորհվել է 1995 թվականից անընդմեջ յոթ տարի։
((cite web))
: |last=
has generic name (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Daily Mail» հոդվածին։ |
|