Adobe Flash Player (Shockwave FlashԻնտերնետ Էքսպլորեր-ում և Mozilla Firefox-ում)[1], ծրագիրն անվճար է և օգտագործվում է Adobe Flash-ի պլատֆորմում։ Ծրագիրը ներառում է մուլտիմեդիաի դիտումը, վիդեո և աուդիո ֆայլերի տարածում։ Կարող է հանդես գալ որպես Վեբ դիտարկիչի պլատֆորմ։ Բջջային հեռախոսները նույնպես իրենց մեջ կրում են այս ծրագիրը։ Flash Player-ը ստեղծվել է Macromedia-ի կողմից և Adobe Systems-ի մշակումից հետո ծրագիրը տարածվում է։
Flash Player-ը ծրագրում է SWF ֆայլեր, որոնք կարող են ստեղծվել Adobe Animate-ի և Adobe Flash Professional-ի աշխատանքային գործիքներով, authoring tools, Adobe Flash Builder-ով կամ FlashDevelop-ի գործիքներով։ Flash Player-ի միջոցով կարելի է դիտել վեկտորներ, պատկերացանցային գրաֆիկներ, 3D գրաֆիկներ, վիդեո և աուդիո ֆայլեր ներկառուցված սցենարների լեզվով (ActionScript)։ ActionScript-ը հիմնված է ECMAScript-ի վրա և նման է JavaScript-ին։ Flash Player-ն ունի լայն լայն տարածում և համարվում է ինտերնետային էջերում տեղադրված խաղերի, անիմացիաների և գրաֆիկական ինտերֆեյսի (GUI- ների) ընդհանուր ձևաչափ։ Adobe-ը 2013 թվականին հայտարարել է, որ մեկ միլիարդ օգտատերերից 400 միլիոնը վեց շաբաթվա ընթացքում բեռնել է Adobe Flash Player-ի նոր տարբերակը[2]։
Flash Player-ը անվճար ծրագիր է, այդ իսկ պատճառով հասանելի է բոլորին։ Այս ծրագրից օգտվում են խոշոր վեբ բրաուզերներ և օպերացիոն համակարգեր, որոնցից են՝ Google Chrome-ը Windows 8-ի հետ միասին[3][4], իսկ ավելի ուշ Internet Explorer-ը և Edge[5][6][7]:
Flash Player-ը շատ է քննադատվել հեառախոսի մառդկոցի առագ սպառման համր, փակ համակարգ լինելու և մասամբ ոչ անվտանգ լինելու համար։ Flash Player-ը հատկապես շատ է քննադատել Էյփլի ստեղծող Սթիվ Ջոբսը։ Նա բաց նամակով հայտնել էր, որ հրաժարվում է այդ ծրագիրը իր IOS համակարգում տեղադրելուց։ Բնականաբար այս ծրագրից օգտվողների թիվը նվազեց, պատճառ հանդիսացան նաև ժամանակակից վեբ կայքերը որոնք կարող են կատարել այն նույն ֆունկցիաները որոնց ընդունակ է Flash Player-ը[8][9][10]։ 2017 թիվ հուլիսին, Adobe-ը հայտարարեց[11], որ կաջակցի Flash Player-ին, և կշարունակի օգտագործել HTML5-ի ստանդարտները[12][13]։ Հայտը համաձայնեցված է Էյփլի[14], Ֆեյսբուքի[15], Գուգլի[16], Մայքրոսոֆթի[17] և Mozilla-ի հետ[18]։
Հատկություններ
Adobe Flash Player-ը հնարավորություն ունի աշխատել SWF ֆայլերի հետ, չնայած նրան, որ չունի ներկառուցված առանձնահատկություններ SWF ֆայլերը փոփոխության ենթարկելու համար։ Այն իրականացնում է ծրագրակազմ ActionScript- ի ծրագրավորման լեզվով, որը տեքստի, տվյալների, վեկտորայինգրաֆիկայի, ռետրո գրաֆիկայի, ձայնային և վիդեոների ռեժիմի շահարկության հնարավորություն է ընձեռնում։ Ծրագիրը թույլտվությունը ստանալուց հետո կարող է մուտք գործել որոշակի արտաքին սարքեր, որոնցից են վեբ խցիկները և խոսափողը։
Adobe Flash Player-ը օգտագործվում է Adobe Integrated Runtime (AIR) կողմից, ըրպեսզի ապահովի աշխատասեղանի ծրագրերը և բջջային հավելվածները։ Adobe Integrated Runtime-ը աջակցում է Windows, Linux, macOS և որոշ բջջային օպերացիոն համակարգերին, ինչպիսիք են iOS-ը և Android-ը։ Adobe Flash Player-ը AIR-ը օգտագործելու համար պետք է օգտվի իր լրացուցիչ հնարավորություններից, ինչպիսիք են ֆայլային համակարգի ինտեգրումը, էկրանի ինտեգրումը և Accelerometer-ով և GPS սարքերով կապված սարքերի ինտեգրումը[19]։
Տվյալների ձևաչափեր
Flash Player-ը ներառում է բազմաթիվ, տարատեսակ տվյալների ձևաչափեր, որոնցից մի քանիսը կարող են մուտք գործել միայն ActionScript-ի ինտերֆեյսի միջոցով։
XML- Flash Player-ը ներառում է XML 8-ի վերլուծություն և գեներացիա։ XML-ի տվյալները պահպանվում են հիշողության մեջ` որպես XML փաստաթղթի օբյեկտի մոդելներ և կարող են շահարկվել ActionScript-ի միջոցով։ ActionScript 3-րդը նաև աջակցում է ECMAScript XML-ին, որը թույլ է տալիս XML տվյալների հետ ավելի հեշտությամբ աշխատել։
JSON- Flash Player 11-ը ներառում է JavaScript-ի օբյեկտի նշում (JSON), ձևաչափով տվյալների ներկրում և արտահանում, որը թույլ է տալիս աջակցել JavaScript-ի ծրագրերին։
AMF- Flash Player-ը թույլ է տալիս հավելվածի տվյալները պահպանել համակարգիչների վրա՝ միավորված օբյեկտների տեսքով[20]։
SWF- SWF ֆայլի ձևաչափը հրատարակվել է Adobe-ի կողմից և հնարավորություն է տալիս SWX ֆորմատի ֆայլեր մշակել, օգտագործում է SWF ֆայլի ձեւաչափը և AMF-ն, որոնք նախատեսված Flash հավելվածի համար և ծառայում է ծրագրերի տվյալների փոխանակման համար[21][22]։ The SWX system stores data as standard SWF bytecode which is automatically interpreted by Flash Player[23]. SWX համակարգը տվյալները պահում է որպես ստանդարտ SWF ֆայլերի կոդ, որը ավտոմատ կերպով մեկնաբանվում է Flash Player-ի կողմից[23]։ Մեկ այլ բաց կոդով ծրագիր, SWXml-ը թույլ է տալիս Flash հավելվածներին ներբեռնել XML ֆայլերը ` որպես ActionScript օբյեկտներ, առանց XML-ի վերլուծության[24][25]։
Մուլտիմեդիայի ֆորմատներ
Flash Player-ը հիմնականում գրաֆիկայի և մուլտիմեդիա պլատֆորմ է և աջակցում է գրաֆիկային և վեկտորային գրաֆիկային։ Այն աջակցում է հետևյալ տարբեր մուլտիմեդիոն ձևաչափերին, որոնք կարող են վավերացնել և վերարտադրել։
MP3– ներառում է ձայնագրում և նվագարկում, որը MPEG-2 աուդիո շերտի III (MP3) հոսքն է և ներկայացվել է Flash Player 4–ում։ MP3 ֆայլերը կարելի է հասանելի դարձնել HTTP սերվերի միջոցով, կամ ներկառուցված SWF ֆայլի միջոցով, որը նաև հոսքային ֆորմատ է։
FLV– ներառում է Adobe Video-ի և Macromedia-ի կողմից մշակված ֆորմատով Flash Video-ի FLV եւ F4V ֆայլերի ներբեռնում և վերարտադրում։ Flash Video ձևաչափը աջակցում է տարբեր տեսակի վիդեո կոդեկսների, ինչպիսիք են Sorenson Spark, VP6 վերջերս H.264[26]։ Flash Player-ը օգտագործում է ապարատային արագացում `ցուցադրելու տեսանյութ, DirectX Video Acceleration-ը և OpenGL-ը։ Flash Video-ն օգտագործվում է YouTube, Hulu,Yahoo! Video, BBC Online[27] և այլն։ FLV ֆայլերը կարելի է նվագարկել սերվերից, օգտագործելով HTTP սերվերը և այն կարող է նաև տեղադրվել SWF ֆայլի ներսում։ Flash Video-ը կարող է նաև հեռարձակվել RTMP-ի,Adobe Flash Media Server- ի կամ նման այլ սերվերային ծրագրային ընդլայնումների միջոցով։
PNG– աջակցում է ապակոդավորման և դյուրակիր ցանցային գրաֆիկայի (PNG) պատկերների մատուցմանը, ինչպես նաև 24-բիթ (անփոփոխ) և 32-բիթ (փոխարինելի) տարբերակներում։ Flash Player 11-ը կարող է PNG կոճակը կոտրել ActionScript-ի միջոցով։
JPEG– նախատեսված է վերծանման և սեղմված JPEG պատկերների մատուցման համար։ Flash Player 10-ը ավելացրեց Microsoft-ի կողմից մշակված ընդլայնում JPEG-XR-ի առաջադեմ պատկերի ստանդարտին, ինչը հանգեցնում է JPEG-ի ավելի լավ սեղմման և որակի։ Flash Player 11-ը կարող է նաև JPEG կամ JPEG-XR bitmap կոդավորել ActionScript-ի միջոցով։
GIF- նախատեսված է վերծանման և սեղմված Graphics Interchange Format (GIF) պատկերների մատուցման համար, միայն միակողմանի տարբերակներում։ Բազմաֆունկցիոնալ GIF-ը կցուցադրի միայն առաջին պատկերի շրջանակը։
Հոսքային արձանագրություններ
HTTP– նախատեսված է վեբ սերվերների հետ հաղորդակցվելու համար։ Օգտագործում է HTTP-ի և POST-ի տվյալները[28]։
HTTP-ի միջոցով կայքերը հասանելի են միայն այն դեպքում, երբ Flash-ը որպես գործիք օգտագործելու թույլտվություն ունեն[29]։ Կայքերը պետք է անցկացնեն որոշակի XML ֆայլ, որը կոչվում է խաչաձև տիրույթի քաղաքականություն[30]։ Որոշ կայքեր, ինչպիսիք են Digg- ը, Flickr, Photobucket- ը, անցնում են խաչաձեւ տիրույթի քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս Flash—ի բովանդակությանը հասնել HTTP-ի միջոցով իրենց կայք մուտք գործելով[31]։
RTMP– ներկայացվում է կենդանի ձայնի և վիդեոի միջոցով։ Օգտագործում է Real Time Messaging Protocol (RTMP)–ի կողմից մշակված Macromedia–ն։ RTMP-ն աջակցում է Transmission Control Protocol-ի (TCP) կամ անվտանգության ծածկույթի SSL կապի համար կոդավորված տարբերակին։ RTMP-ն կարող է նաև շրջանցել firewall–ը, որը թույլ է տալիս միայն HTTP–ի տեղափոխությունը։
TCP– աջակցում է Transmission Control Protocol (TCP)–ին, ցանկացած տիպի սերվերի հետ կապ հաստատելու համար։ Sockets–ները կարող են օգտագործվել միայն ActionScript–ի միջոցով և կարող են փոխանցել պարզ տեքստ, XML կամ երկուական տվյալներ (ActionScript 3.0 և ավելի)[32][33]։ Անվտանգության խնդիրները կանխելու համար, վեբ սերվերները, որոնք թույլ են տալիս Flash-ի բովանդակությանը հաղորդակցվել նրանց հետ, պետք է ընդունեն XML-ի վրա հիմնված միջքաղաքային ֆայլ, որը ծառայում է Port 843-ում[34]։ Sockets-ը հնարավորություն է տալիս AS3 ծրագրերը ներդնել ցանկացած սերվեր՝ ծրագրային ապահովման համար, որոնցից է MySQL–ը[35]։
Կատարում
Սարքի արագացում
Մինչև Flash player 10–ը, GPU-ի արագացման համար աջակցություն չկար։ 10–րդ տարբերակը ավելացրեց անհրաժեշտ թույլտվություններ Pixel Bender-ի և API–ի համար , սակայն դեռևս չունի GPU–ի 3D վերամշակման գործընթացը[36]։ Զգալի փոփոխություններ տեղի ունեցան 11–րդ տարբերակում։ 11–րդ տարբերակն ավելացրեց ցածրաստիճան API–ի, Stage3D անվան տակ, որը ապահովում է GPU–ի ամբողջական արագացումը, WebGL-ի նման[37][38]։ (Pixel Bender-ի GPU-ի արագացման մասնակի աջակցությունը լիովին հեռացվել է Flash 11.8-ում, որի արդյունքը նախագծերի որոշակի խափանումներ էին։ Այնպիսի խափանումներ ինչպիսիք են MIT-ի Scratch-ը[39][40]):
Flash Player-ի ընթացիկ տարբերակները օպտիմիզացված են, տեսախցիկի արագացումը օգտագործելու համար և բազմաթիվ սարքերի, այդ թվում `սեղանի համակարգիչների 3D գրաֆիկայի մատուցման համար։ Այն նման է HTML5-ին[41][42]։ Բացի այդ, Flash Player- ն օգտագործվել է մի քանի բջջային սարքերի վրա` որպես առաջնային ինտերֆեյսի ռեֆորմատոր[43]։
Կազմ
Չնայած ActionScript 3-ում գրված կոդը գրեթե 10 անգամ ավելի արագ է իրականացնում, քան նախորդ ActionScript 2-ը[44], նա Adobe ActionScript 3 շարունակությունն է և արտադրում է անարդյունավետ բայտ–կոդ, որն այդքան էլ արդյունավետ չի համարվում համեմատած այլ գործիքների հետ, ինչպիսիք են CrossBridge[45][46][47][48][49]:
CrossBridge–ը գործիքների հավաքածու է C++ կոդի–ի համար, որը նախատեսված է Flash Player–ում աշխատելու համար նաև օգտագործվում է LLVM–ի կողմից բայտ–կոդ ստեղծելու համար։ LLVM–իստեղծած կոդը 10 անգամ ավելի արագ է աշխատում, քան ActionScript 3–ով ստեղծված կոդը, քանի որ LLVM–ը օգտագործոմ է առավել հզոր օպտիմիզացում[47][48][49]։
2012 թվականի դրությամբ Haxe բազմալեզու ծրագիրը կարող է ավելի արագ ծրագրեր ստեղծել Flash Player-ի համար, քան Adobe Flex SDK–ը[50]։
Զարգացման մեթոդներ
Flash Player ծրագրերը կարող են կառուցվել երկու տարբեր նշանակության մեթոդներով։
"Flex" ծրագրեր – Adobe Flex Framework-ը գրաֆիկական ինտերֆեյսի, տվյալների մանիպուլյացիայի և ցանցային բաղադրիչների ինտեգրված հավաքածու է, և դրա վրա կառուցված ծրագրերը կոչվում են «Flex» հավելվածներ։ Flex- ը պետք է ներբեռնվի մինչև ծրագիրն սկսվի և կշռվի մոտավորապես 500 KB: Խմբագրիչները ներառում են Adobe Flash Builder և FlashDevelop.
"Pure ActionScript" ծրագրեր – Flex-ի շրջանակում թույլ է տրվում կառուցել ծրագրեր առավել արագ և հարմար տարբերակով[51][52][53]։ Flash Player–ի համար կառուցված ideo խաղերը ներկայանում են որպես pure-Actionscript–ի նախագծեր։ Տարբեր բաց կոդով բաղադրիչ շրջանակներ հասանելի են ActionScript ծրագրերի համար, ինչպիսիք են MadComponents, որոնք ապահովում են UI բաղադրիչները[54][55]։
Զարգացման գործիքներ
Adobe-ը Flash Player-ի հայտերի մշակման համար հինգ տարբերակ է տրամադրում։
Adobe Flash Builder – ձեռնարկության հավելվածի մշակման և կարգավորման գործընթացի համար
Adobe Animate – գրաֆիկական դիզայնի, անիմացիաի և այլ գործիքների հավաքածու
Adobe Scout – վիզուալ պրոֆիլ, նախատեսված է օպտիմալացման համար։
Apache Flex – ազատ SDK-ն, Flash-ի և Adobe AIR-ի ծրագրերի կոդը կազմելու համար է նախատեսված, մշակված էAdobe-ի կողմից և նվիրաբերված է Apache հիմնադրամին[56]։
CrossBridge – ազատ SDK-ն, C ++ կոդի միջով կազմելու համար է, նաև մատչելի է Flash Player-ում երրորդ կողմի զարգացման համար։
FlashDevelop – բաց կոդով Flash ActionScript IDE, որը ներառում է AIR ծրագրերի համար կարգավորիչ
Powerflasher FDT – ActionScript IDE–ի կոմերցիալ մշակման համար
Adobe-ը առաջարկում է անվճար Adobe Gaming SDK, որը բաղկացած է մի քանի բաց կոդով AS3–ից, որոնք նախատեսված են Flash Player Stage3D API-ներում, GPU արագացված գրաֆիկայի համար[58]։
Away3D – GPU արագացված 3D գրաֆիկա և անիմացիոն շարժիչ
Starling – 2D գրաֆիկական արագացումը, որը կեղծում է Flash ցուցադրման ցուցակը՝ API-ն
Feather — GPU-ները արագացրեցին գրաֆիկական GUI գրադարանը
Flash Player–ի մի քանի կոմերցիոն խաղային շարժիչներ, որոնցից են Unity 3D և Unreal Engine 3[59][60]: Նախքան Stage3D- ի ներդրումը, Flixel- ի նման մի քանի հզոր 2D շարժիչներ հասան իրենց գագաթնակետին[61]։
Adobe-ը նաև մշակեց CrossBridge-ի գործիքակազմը, որը C ++ կոդը օգտագործում է Flash Player-ի միջոցով, օգտագործելով LLVM–ն և GCC-ը[62]։ CrossBridge-ը նպատակաուղղված է խաղի զարգացման ոլորտի համար[63] և ներառում է C ++ ծրագրերի կառուցման, ստուգման և կարգավորման գործիքներ։
Flash–ոիմ մշակված հայտնի խաղերից են Angry Birds–ը, FarmVille–ը, FarmVille 2–ը և AdventureQuest–ը[64]։
Հասանելիություն
Աշխատանքային սեղանի պլատֆորմներ
Flash Player-ի վերջին տարբերակը հասանելի է Windows XP–ում, իսկ ավելի ուշ Mac OS X 10.6–ում և Linux–ում։
Adobe Flash Player–ը հասանելի է չորս տարբերակով՝
Internet Explorer-ի ActiveX – տարբերակը, ActiveX-ի վերահսկողությունն է Internet Explorer-ում, նախատեսված է Windows ծրագրերում օգտագործելու համար։ Այս տարբերակը չի կարող տեղադրվել Windows 8-ում և OSes-ում, քանի որ ունի սեփական ինտեգրված Flash Player ActiveX։
The "Firefox" – տարբերակը հասանելի է Firefox-ի համար, ինչպես նաև NPAPI տեխնոլոգիաների աջակցող այլ ծրագրերի համար։
The "Opera and Chromium – PPAPI" – տարբերակը հասանելի է Chromium-ի և Chromium-ի վրա հիմնված բրաուզերների (Opera-ի նման) համար, ինչպես նաև PPAPI տեխնոլոգիաներին աջակցող այլ ծրագրերի համար։
The "projector" տարբերակն ինքնուրույն է և կարող է անմիջապես բացել SWF ֆայլեր[65]։
2012 թվականին փետրվարի 22-ին Adobe-ը հայտարարեց, որ այլեւս չի թողարկի Flash–ի նոր տարբերակ Linux–ի համար, չնայած Flash Player 11.2- ը կշարունակի ստանալ անվտանգության թարմացումները[66][67][68]։
2016 թվականի Օգոստոսին Adobe-ը հայտարարեց, որ սկսված 24-րդ տարբերակով, այն կվերսկսի աշխատանքը Linux-ի և այլ բրաուզերների հետ[69]։
Հասանելիությունը աշխատանքային սեղանի օպերացիոն համակարգերի վրա
Պլատֆորմ
Վերջին տարբերակը
Բրաուզեր
Windows XP and later Windows Server 2003 and later[70]
2011 թվականին Flash Player-ը, համացանցում հայտնվել է որպես վիդեո հավելվածի համար ստանդարտ[74][75]։ Այնուամենայնիվ, Apple–ի ներկառուցված iOS–ը հրաժարվել է Flash Player-ից։ Flash Player–ը փոխեց ռազմավարությունը և սկսեց համագործակցել Adobe Integrated Runtime–ի հետ։
Մինչև 2012 թվականը, Flash Player 11–ը հասանելի էր Անդրոիդ օպերացիոն համակարգի համար, եթե այն ARM Cortex-A8 էր կամ ավելի[76][77] Սակայն 2012 թվականին, Google–ը հաըտարարեց, որ Android 4.1–ը չի համագործակցի Flash Player–ի հետ։ Սկսած 2012 թվականի օգոստոսից, Flash–ը չի կատարելու թարմացումներ Android–ի համար[78]։ Չնայած դրան, Adobe Flash-ը հասանելի է Անդրոիդ սարքերի վրա Adobe ի թարմացման արխիվների միջոցով (մինչև Android 4.3)։
Flash Player–ը ունի համագործակցելու թույլտվություն Acer–ի, BlackBerry 10–ի, Dell–ի, HTC–ի, Lenovo–ի, Logitech–ի, LG–ի, Motorola–ի, Սամսունգի, Sharp–ի, SoftBank–ի, Sony–ի, Sony Ericsson–ի և Toshiba.[79][80][81] 2012 թվականին , Adobe–ը կասեցրեց բրաուզերի աշխատանքը ի օգուտ HTML5–ի[82][83]։ Flash Player–ը շարունակեց համագործակցել բջջային հավելվածի հետ։ Adobe Integrated Runtime–ը հնարավորություն է ընձեռում աշխատել բջջային հավելվածի հետ։
Flash Player–ի 9–րդ տարբերակը մատչելի է Nokia 770–ի/N800–ի/N810–ի համար նաև Maemo OS2008–ի, classic Mac OS և Windows 95/NT–ի համար[84]։ 10–րդ տարբերակը կարող էր իրագործվել Windows 98/Me–ի շնորհիվ օգտագործելով KernelEx–ը։ Առաջարկվում է 6–րդ տարբերակը HP-UX–ի համար[85]։ Flash Player–ի այլ տարբերակները հասանելի էին for OS/2–ի, Symbian OS–ի, Palm OS–ի, BeOS–ի և IRIX–ի համար[86]։ The Kodak Easyshare One includes Flash Player[87].
Adobe- ը նշում է, որ Flash-ը կենթարկվի փոփոխությունների և կօգտագործվի ARM ճարտարապետության մեջ (ARMv7 և ARMv6 ճարտարապետությունները, որոնք օգտագործվում են Cortex-A-ի պրոցեսորներում և ARM11-ում) և թողարկվում է այն 2009 թվականին։ Ընկերությունը նաև նշել է այն բանի մասին, որ ցանկանում է համագործակցել NVIDIA Tegra–ի, Texas Instruments OMAP 3–ի և Samsung ARMs–ի հետ[88][89]։ Սկսած 2009 թվականից հայտնի դարձավ, որ Adobe Flash–ը հասանելի կդառնա TV Intel Media CE 3100 պրոցեսորներին մինչև 2009 թվականի կեսերը[90]։ ARM Holdings–ը ավելի ուշ ասել է, որ համամիտ է Flash-ին , քանի որ «այն կփոխի բջջային ծրագրերը դեպի լավը և հեռացնում է այն պնդումը, ըստ որի՝ աշխատասեղանը հսկում է ինտերնետին»[91]։ Սակայն, 2009 թվականի մայիս ամսվա ընթացքում ARM / Linux սարքերը վատ աջակցություն ցուցաբերեցին ծրագրային բազային[92]։
Adobe-ը քայլեր է ձեռնարկել Flash–ի ծախսերը նվազեցնելու կամ վերացնելու համար։ Օրինակ՝ SWF ֆայլի ֆորմատի փաստաթղթերը տրամադրվում են անվճար[104] այն բանից հետո, երբ նրանք մեղմացրեցին իրենց պահանջները[105]։ Adobe-ը նաև ստեղծել է Open Screen Project-ը, որը հեռացնում է լիցենզավորման վճարները և բացում է տվյալները Flash-ի համար։
Adobe-ը նաև ունի Flash-ի հետ կապված բազմաթիվ բաղադրիչներ։
2006 թվականին ActionScript-ի AVM2–ը (վիրտուալ սարքավորում), որը իրականացնում է ActionScript 3-ը, բացվել է որպես Mozilla Foundation-ի բաց աղբյուր[106]։ Այն թողարկվել է MPL / GPL / LGPL լիցենզիաների պայմաններում և ներառում է ActionScript բայթեք ձևաչափի առանձնահատկությունները։ Tamarin Project–ը ղեկավարվում է Mozilla-ի և Adobe Systems-ի կողմից[107]։ Ներկայումս այն համարվում է հնացած տարբերակ։
2011 թվականին Adobe Flex Framework-ը նվիրաբերեցին Apache Software հիմնադրամին որպես բաց աղբյուր, վերանեցին է որպես Apache Flex[56]: Ոմանք այս քայլը դիտեցին որպես Adobe-ի հրաժարական Flex-ից և հեռացում Flash պլատֆորմից[108][109]։ Adobe- ը կենտրոնանում է խաղերի և տեսանյութերի վրա[108][110]։ Նվիրաբերված կոդը ներառում էր մասամբ մշակված AS3 և «BlazeDS» տեխնոլոգիաների հավաքածու[110]։ The donated source code included a partly developed AS3 compiler (dubbed "Falcon") and the BlazeDS set of technologies.[109][110]:
2013 թվականին CrossBridge–ի C ++ խաչաձև հավաքագրման գործիքները բացվում են Adobe-ի կողմից և թողարկվում GitHub—ում[111][112]։ Նախկինում նախագիծն անվանվել է «Alchemy» եւ «Flash Runtime C++ Compiler», և ուղղված էր խաղերի զարգացմանը[113]։
Ազատ և բաց կոդով Shumway–ը և Gnash-ը, կառուցվել են, բայց այլևս ակտիվ զարգացում չեն ունենում[114]։ Միակ լիարժեք ֆունկցիոնալ բաց կոդով հասանելի է Scaleform GFx Player-ը, որը նախատեսված է խաղերի մշակման և ինտեգրման համար։
Քննադատությունը
Օգտագործման պարզությունը
Որոշ բրաուզերներում նախկին Flash տարբերակները պետք է տեղահանվեին, քանի որ պետք է տեղադրվեր նորացված տարբերակը[115][116]։ Windows-ի համար նաղատեսված է 11.2 տարբերակը, որն այժմ ավտոմատ թարմացվում է[117]։ Linux–ի միջավայրում Adobe-ն համագործակցում է Google-ի հետ Chrome վեբ-բրաուզերի միջոցով։
2014 թվականի Փետրվարի 20-ին, 12.0.0.70 թարմացումը, հաղորդման սխալ թույլ տվեց և ստեղծվեց կանաչ տեսանյութ որն ներառում էր միայն ձայն։ Այս թերությունը կապված է սարքավորման արագացման հետ և այն կարելի է շտկել Firefox Adobe-ի կարգավորումներով (մուտքագրված տեսանյութին մկնիկով աջ սեղմելով) կամ Internet Explorer-ում (գործիքների պարամետրերում) սարքավորումների արագացման ռեժիմը անջատելու միջոցով։ Այս թերությունը կարող է կապված լինել լայնորեն կիրառվող գրաֆիկական ապարատներից։
Apple-ի հակասություններ
2010 թվականի ապրիլին Սթիվ Ջոբսը՝ Apple Inc.-ի գլխավոր գործադիր տնօրենը հրապարակեց բաց նամակ, որում պաճառաբանում է թե ինչու Flash Player–ը չի աջակցի Apple-ի iPhone-ին, iPod touch-ին եւ iPad-ին։ Նամակում նա մեղադրեց Flash Player-ին «բաց լինելու», կայունության, անվտանգության, կատարման և սենսորային ինտեգրման հետ կապված խնդիրների համար։ Նա նաև նշեց, որ Apple-ի Macintosh համակարգիչները ավելի հաճախ են շարքից դուրս գալիս և դրա պատճառը Flash-ն է[118]։ Adobe- ի գլխավոր գործադիր տնօրենը նշում է որ համակարգիչների վթարների ոչ պակաս պատճառ է հանդիսանում Apple-ի օպերացիոն համակարգը[119]։
Սթիվ Ջոբսը նաև պնդում էր, որ համացանցում տեսանյութների մեծ մասին աջակցում է iOS-ը, որը համագործակցելով HTML5-ի հետ հնարավորություն է ընձեռնում դիտել տեսանյութերը առանց Flash Player-ի աջակցության[120]։
Գաղտնիություն
Flash Player-ը աջակցում լոկալ տվյալների պահեստավորմանը (այն նաև կոչվում է «Տեղական համօգտագործվող օբյեկտներ»)։ Flash Player-ի տեղական պահեստավորումն թույլ է տալիս վեբկայքեր տեղադրել օգտատերի համակարգչի վրա։ Flash Player-ը թույլ կտա միայն նույն կայքի դոմենից բովանդակություն մուտք գործել տեղական պահեստում պահպանված տվյալների մուտքագրման համար[121]։
Տեղական պահեստը կարող է օգտագործվել տեղեկատվությունը պահպանելու համար, ինչը հետագայում ստացվում է հենց նույն կայքում։ Կայքը կարող է օգտագործել տեղեկատվությունը։ Նման տեխնոլոգիաներով օգտվողների վիճակագրության հիման վրա պրոֆիլի ստեղծումը չի կարող պահպանել լիարժեք գաղտնիություն։ Օգտագործողները կարող են անջատել կամ սահմանափակել Flash Player-ի տեղական պահեստի օգտագործումը «Settings Manager» էջից[122][123]։ Այս կարգավորումներին կարելի է ծանոթանալ Adobe–ի «Global Settings»–ի միջոցով։
↑«Adobe Open Screen Project». «Starting today, there will be no restrictions on the use of the SWF specification or the FLV and F4V specifications that make up video in Flash. Formerly, to look at the SWF specification users had to sign a licensing agreement not to use it to create competing players»