Angry Birds | |
---|---|
խաղի լոգո 2009 դեկտեմբերից 2011 մարտ | |
Հրատարակիչ | Chillingo (2009-2010) Rovio Entertainment (2010 թվականից) |
Սիստեմային պահանջումներ | Windows XP'-ի համար |
🌐 | angrybirds.com(անգլ.) |
Angry Birds Վիքիպահեստում |
Angry Birds (հայերեն՝ Բարկացած թռչուններ), համակարգչային և վիդեո խաղ, որն ստեղծվել է ֆիննական Rovio Mobile կազմակերպության կողմից։ 2009 թվականի դեկտեմբերին Apple-ի iOS օպերացիոն համակարգի համար թողարկվել է խաղի առաջին տարբերակը։ Իսկ արդեն 2010 թվականի հոկտեմբերին խաղի 12 միլիոն օրինակ վաճառվել էր Apple-ի App Store-ից։ Այնուհետև կազմակերպությունն սկսեց նախագծել այլ սենսորային սմարթֆոնների համար (Անդրոիդ, Symbian, Windows Phone) նախատեսված խաղի տարբերակներ։ Նույնանուն անիմացիոն ֆիլմը Sony Pictures-ի մշակման արդյունքում առաջին անգամ թողարկվեց 2016 թվականի մայիսի 20-ին։ Խաղը կարճ ժամանակում մեծ հեղինակություն է ձեռք բերում ու ստանում մի շարք հեղինակավոր խաղային մրցանակներ։
Տարի | Խաղը | Ժանրը | Նկարագրություն |
---|---|---|---|
2009 | Angry Birds | Գլուխկոտրուկ | Սերիաների առաջին խաղն է։ Այն հիմնականում ընդգրկում է խոզուկների ամրոցների վրա կրակող թռչուններին[1]։ |
2010 | Angry Birds Seasons | Գլուխկոտրուկ | Ներառում է տոներին նվիրված աշխարհներ։ Այն սկզբնապես անվանվել է «Angry Birds Halloween». |
2011 | Angry Birds Rio | Գլուխկոտրուկ | Ըստ հերթականության սերիաների երրորդ խաղն է[2]։ |
2012 | Angry Birds Friends | Գլուխկոտրուկ | Սերիաների չորրորդ խաղը ներառում է շաբաթական մրցաշարեր։ Խաղը հասանելի է նաև ֆեյսբուքում։ |
2012 | Angry Birds Space | Գլուխկոտրուկ | Շարքի հինգերորդ խաղը տիեզերական ֆիզիկայի մասին է[3][4]։ |
2012 | Angry Birds Star Wars | Գլուխկոտրուկ | Վեցերորդ խաղը ստեղծվել է Star Wars եռապատման հիման վրա։ |
2013 | Angry Birds Star Wars II | Գլուխկոտրուկ | Շարքի յոթերորդ խաղը նույնպես ստեղծվել է Star Wars եռապատման հիման վրա։ |
2013 | Angry Birds Go! | Մրցավազք | Շարքի ութերորդ խաղը առաջին անգամ շեղվում է գլուխկոտրուկային ժանրից դեպի մրցավազքային ժանրը։ |
2014 | Angry Birds Epic | Դերախաղային | - |
2014 | Angry Birds Transformers | Սայդ սքրոլլեր | Շարքի տասներորդ խաղը ստեղծվել է Տրանսֆորմերների հիման վրա[5]։ |
2015 | Angry Birds Fight! | Դերախաղային | - |
2015 | Angry Birds 2 | Գլուխկոտրուկ | Շարքի տասերկուերորդ խաղում ամեն աշխարհում խաղացողը պետք է հաղթահարի մի քանի փուլ[6][7]։ |
Տարի | Խաղը | Ժանրը | Նկարագրություն |
---|---|---|---|
2012 | Angry Birds Trilogy | Գլուխկոտրուկ | Angry Birds-ի առաջին երեք սերիաների (The original, Seasons and Rio) կազմարկումն է[8]։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Angry Birds» հոդվածին։ |
|