Տեսակ | Լինուքսի տեղաբաշխում |
---|---|
Ստեղծող | Գուգլ |
Հիմք են ծառայել | Chromium OS? |
Առաջին թողարկում | հունիսի 15, 2011 |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | google.com/chromebook/chrome-os/(անգլ.) |
Chrome OS Վիքիպահեստում |
Chrome OS, ՕՀ Google ընկերության կողմից, նախատեսված է ARM կամ x86 պրոցեսորների համար[1]։ Google Chrome OS-ն հիմնված է Ջենթու Լինուքսի վրա և օգտագործում է Google Chrome դիտարկիչ, որը աշխատում է հատուկ մշակված պատուհանային համակարգում[2]։ Համակարգի աղբյուրի կոդը բացվեց 2009 թվականի նոյեմբերի 19-ին Chromium OS նախագծի համար[3]։ Առաջին նեթբուքերը, որոնք կունենան Google Chrome OS նախատեսված էր թողարկել 2010 թվականի երկրորդ կեսին[1], սակայն դրանց թողարկումը հետաձգվեց մինչև 2011 թվականի երկրորդ կես[4]։
ՕՀ-ի գլխավոր հատկությունը վեբ-ծրագրերի գերակշռումներ է։ գլխավոր դերը տրվում է դիտարկչին։ Նոր ապրանքանիշի իրենից ներկայացնում է ոչ մեծ ռեսուրսներով անհատական համակարգիչ, որի միջովոց կարելի է մուտք գործել համացանց։
Google-ը տեղեկացնում է, որ նոր ՕՀ-ն ունակ է ապահովել․
Chrome OS-ը մտածված է ինչպես վիրտուալ աշխատանքային վայրի և վեբ-ծրագրերի հեռակա հասանելիության գործնական իրականացում։ Սա օգտատիրոջ վրաից հանում է համակարգի ադմինիստրատորի ֆունկցիաները ինչպիսիք են օրինակ, դիստրիբուտների ներբեռնումը, ծրագրերի տեղադրումը և թարմացումը։ Սարքի ջարդվել է դառնում է ոչ կրիտիկական, քանի-որ դեպի տվյալները կարելի հասանելիություն ստանալ ցանկացած այլ Chrome OS-ով աշխատող համակարգչից[5]։ Սակայն Google հաշվի գաղտաբառի ձեռք բերելուց հետո տեսահենը կարող է հասանելիություն ստանալ օգտատիրոջ տվյալներին առանց նրա իմացության։ Chrome OS-ը նախատեսված չէ մեծ ռեսուրսներ պահանջող ծրագրերով աշխատելու համար։ Օպերացիոն համակարգի շատ գործողություներ ունակ է կատարել նաև իր նախատիպը՝ OS Chromium[6]։
ՕՀ-ն տեսականորնեն կառուցված է մինիմալիստական ոճով, Google Chrome դիտարկչի ոգով։
Chrome OS-ը ընդունվում է որպես, օպերացիոն համակարգ՝ փոքր նեթբուքներից մինչև լիարժեք անհատական համակարգիչներ, որոնք ունեն x86- կամ ARM- պրոցեսսոր[1]։
Google Chrome OS աշխատանքային խումբը աշխատում է շատ տեխնոլոգիական ընկերությունների հետ, նոր սարքերի նախագծման և մշակման նպատակավ, որոնք կարող են ապահովել բարձր որակի աշխատանք։ Նրանց միջև կան ընկերություններ ինչպիսիք են, օրինակ՝ Acer, Adobe, Asus, Freescale Semiconductor, Լենովո, Qualcomm, Texas Instruments, Toshiba[7], NVIDIA։ Ինչպես նաև մշակմանը իր մասնակցությունն է ունեցել Intel ընկերությունը, որի հետ համագործակցությունը սկսել է պաշտոնական անոնսից մի քանի ժամանակ առաջ։ Dell նույնպես ունի պլաններ Chrome OS-ի փորձարկմանը մասնակցելու[8]։ Հենց այսպիսի գործակցության արդյունքում էլ ստեծվեց՝ Chromebook-ը։