2 Cool 4 Skool, BTS բոյ բենդի դեբյուտային սինգլային ալբոմ։ Ալբոմը թողարկվել է 2013 թվականի հունիսի 12-ին` Big Hit-ի կողմից և տպագրվել է Loen-ի կողմից։ Ալբոմում կային երկու գլխավոր սինգլ՝ «No More Dream»-ը և «We Are Bulletproof Pt.2»-ը։ Առևտրային տեսանկյունից, ալբոմը գրավեց Gaon Music Chart-ի հինգերորդ հորիզոնականը և Հարավային Կորեայում թողարկումից ի վեր վաճառեց ավելի քան 230,000 տարբերակ։
Նախապատմություն և թողարկում
2013 թվականի մայիսի 21-ին Big Hit Entertainment-ը տեղադրեց հետհաշվարկ ժամացույց։ Ժամացույցի հաշվարկի ավարտից հետո պաշտոնական BTS կայքում դեբյուտ թրեյլերը թողարկեցին։ Թրեյլերը իր մեջ ներկայացնում է հիփ-հոփ ժանրի երաժշտություն, իսկ տեսահոլովակում գրված է «Finally BTS will make their debut!» բառերը[1][2][3]։ Big Hit Entertainment-ը թրեք լիսթը թողարկեց սպասվող ալբոմի համար իրենց թվիթթերյան էջում, ու թողարկեցին ալբոմի դիզայնը և մանրամասնությունները[4][5]։ Շուտով առաջին թիզերը թողարկեցին, բացահայտելով որ «No More Dream» անունով երգը կլինի գլխավոր սինգլը[6][7]։
Տեսահոլովակ
«No More Dream»-ի տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի հունիսի 12-ին[8]։ «No More Dream» երգի խորեոգրաֆիան թողարկվել է 2013 թվականի հունիսի 16-ին[9][10]։ Պարը ստեղծել է Սոն Սոնդեուկը, իսկ տեսահոլովակները ստեղծել է Zanybros-ը[11]։
Փրոմոուշեն
Խումբը մամուլի ասուլիս անցկացրեց 2013 թվականի հունիսի 12-ին` որտեղ երգեցին «No More Dream» և «We Are Bulletproof Pt.2» երգերը[12][13]։ Ավելի ուշ` 2015 թվականին, BTS-ը անցկացրեց հատուկ համերգ` 2 Cool 4 Skool և O!RUL8,2? ալբոմներին հիշատակելու համար։ 2015 BTS Live Trilogy Episode I: BTS Begins համերգը անցկացվեց Օլիմպիական դահլիճում 2015 թվականի մարտի 28-ին[14]։
Առևտրային առաջնթաց
BTS-ը առաջին անգամ մուտք գործեց Billboard World Digital Songs չարթում՝ «No More Dream» սինգլով 2013 թվականի հունիսի 29-ին։ Երգը երեք շաբաթ անընդմեջ մնաց չարթում[15] List of Gaon Album Chart number ones of 2013 չարթում 2 Cool 4 Skool-ը գրավեց 5-րդ հորիզոնականը[16]։ Հուլիսին՝ թողարկումից մեկ ամիս հետո ալբոմը հասավ 10-րդ հորիզոնականին[17][18]։
Երգացանկ
Բոլոր երգի կրեդիտները հարմարեցված են Կորեայի երաժշտական հեղինակային իրավունքի ասոցիացիայի տվյալներից[19]։
Պրոդյուսեր |
1. |
«Intro: 2 Cool 4 Skool» (featuring DJ Friz) | Supreme Boi |
1:03 |
2. |
«We Are Bulletproof Pt.2» | Pdogg |
3:45 |
3. |
«Skit: Circle Room Talk» | Pdogg |
2:11 |
4. |
«No More Dream» | Pdogg |
3:42 |
5. |
«Interlude» | Slow Rabbit |
0:52 |
6. |
«좋아요» (Joayo / I Like It) | Slow Rabbit |
3:51 |
7. |
«Outro: Circle Room Cypher» | Pdogg |
5:21 |
20:44 |
Պրոդյուսեր |
8. |
«Skit: On the Start Line» | "hitman" bang |
2:33 |
9. |
«길» (Gil / Path) |
- RM
- Ջեյ Հոփ
- Շուգա
- "hitman" bang
- Pdogg
|
3:48 |
27:13 |