F-16 Fighting Falcon | |
---|---|
Տեսակ | կործանիչ |
Ենթատեսակ | չորրորդ սերնդի ռեակտիվ կործանիչ, land-based fighter monoplane? և single-jet aircraft? |
Շարժիչ | Pratt & Whitney F100 |
Թռիչքի երկարություն | կմ |
Ստեղծող | ԱՄՆ |
Արտադրող | General Dynamics |
Առաջին թռիչք | 1975 |
Շահագործման սկիզբ | 1979[1] |
Շահագործողներ | Բելգիա[2][3] և Բահրեյն[2][3] |
Արտադրման թվականներ | 1978-մինչ օրս |
Միավոր արտադրված | 4573[4][5][6][…] |
ԱՄՆ ՊՆ կոդ | F-16 |
F-16 Fighting Falcon Վիքիպահեստում |
F-16 Fighting Falcon ամերիկյան արտադրության չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ։
F–16-ը ամերիկյան արտադրության բազմաֆունկցիոնալ թեթև կործանիչ է։ F–16 կործանիչը ստեղծվել է General Dynamics ընկերության կողմից։ F–16 կործանիչը համարվում է չորրորդ սերնդի ամենամասսայական և ամենապատերազմած կործանիչը։ Շնորհիվ իր բազմակողմանի հատկանիշների և ոչ բարձր գնի` F–16 կործանիչը մեծ հաջողություններ է գրանցում միջազգային շուկայում։ Այն գտնվում է շուրջ 24 երկրների սպառազինությունում։
Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներն ընթացել են 1960-ական թվականների վերջերից մինչև 1975 թվականը։ F–16 կործանիչն իր հատկանիշներով սիրվեց և, տարածվելով աշխարհում, գերազանցեց Mirage 2000, Viggen կործանիչներին։ Մինչ 2009 թվականը ստեղծվել է շուրջ 5000 F–16 կործանիչներ։
Չնայած իրենց թեթև քաշին` այս կործանիչներն ունեն բավական բարձր քարշազինվածություն։ Այս կործանիչների մարտական քաշը կազմում է 6600 կգ (6.6 տ), իսկ մարտական բեռնվածքով մարտական քաշը 15000 կգ (15 տ)։ F-16 կործանիչների երկարությունը կազմում է 15 մ, թևերի բացվածքը շուրջ 10 մ, իսկ բարձրությունը ավելի քան 5 մ։ F-16 կործանիչներն իրենց մեջ ներառում են ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներ։ Օդաչուի խցիկի յուրահատուկ կառուցվածքն օդաչուի տեսադաշտի համար շատ կարևոր է։
F–16 կործանիչը բարձր արդյունավետությամբ է գործում թեʹ խմբային, թեʹ անհատական գործողությունների ժամանակ։ Հաջողությունները փայլուն են ինչպես օդային մարտերում, այնպես էլ ցամաքային գործողությունների ժամանակ։ Այս փաստը բազմիցս ապացուցվել է հատկապես իրաքյան 1991 և 2003 թվականներին (ինչպես նաև այլ մարտական գործողությունների ժամանակ)։
Օդային մարտերում F–16 կործանիչը, շնորհիվ իր լավ հատկանիշների, ինչպես նաև լավ նշանոցային սարքավորումների և սպառազինության, արձանագրել է յուրահատուկ ցուցանիշներ։ Ամերիկյան ՌՕՈւ-երի և աշխարհի ամենամասսայական կործանիչը լինելու հանգամանքը մեծ հեղինակություն է տալիս F–16 կործանիչին։ Ներկայումս այդ կործանիչի կատարելագործումները նրան կարծես նոր կյանք են խոստանում։