F-15E Eagle | |
---|---|
Տեսակ | կործանիչ |
Ենթատեսակ | F-15 Eagle two-seater? և land-based attack fighter? |
Շարժիչ | Pratt & Whitney F100 |
Թռիչքի երկարություն | կմ |
Ստեղծող | ԱՄՆ |
Արտադրող | McDonnell Douglas |
Առաջին թռիչք | 1974 |
Շահագործման սկիզբ | դեկտեմբեր 1988 |
Շահագործողներ | Իսրայելի ռազմաօդային ուժեր, Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժեր, Royal Saudi Air Force?, Սինգապուրի Հանրապետության ռազմաօդային ուժեր, ԱՄՆ ռազմաօդային ուժեր, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Իսրայել և Հարավային Կորեա |
Արտադրման թվականներ | 1976-մինչ օրս |
Միավոր արտադրված | 470 |
Միավորի արժեք | 110-130 մլն $[1] |
Բազային մոդել | McDonnell Douglas F-15 Eagle? |
F-15E Strike Eagle Վիքիպահեստում |
F-15E Eagle, ամերիկյան արտադրության չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ։
Ամերիկյան McDonnell Douglas ընկերության կողմից ստեղծված F–15E կործանիչը չորրորդ սերնդի ամերիկյան մարտավարական բազմաֆունկցիոնալ կործանիչ է։ Այն իր ուրույն տեղն ունի բոլոր ժամանակների կործանիչների շարքում։ F–15 կործանիչն ԱՄՆ-ի պատմության այն յուրահատուկ ինքնաթիռներից է (նախորդ փառահեղ Մուսթանգ, Սեյբր, Ֆանտոմ-2 կործանիչների կողքին), որը մեծ համբավ է բերել ԱՄՆ-ի օդուժին։
Չնայած F-15E կործանիչների արտադրությունը սկսվել է բավականին շուտ՝ 1976 թվականին, սակայն մինչև հիմա այն պահպանում է իր փոփոխությունների չենթարկված մարտավարատեխնիկական տվյալները։ Այս կարծանիչների երկարությունը կազմում է 19.43 մ, թևերի բացվածքը շուրջ 13.05 մ, իսկ բարձրությունը ավելի քան 5.63 մ։ Այս կործանիչների մարտական քաշը կազմում է 14380 կգ (14.38 տ),իսկ մարտական բեռնվածքով մարտական քաշը 36740 կգ (36.74 տ)։ F-15E կործանիչներն իրենց մեջ ներառում են ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներ, բարձր քաշազինվածություն։ Նրանք ընդունակ են մարտեր վարել մեծ հեռավորությունների վրա։ F–15E կործանիչն իրեն մրցակից կործանիչներից տարբերվում է իր յուրօրինակ հատկանիշներով։ Ինքնաթիռում տեղադրված է մարտավարական ռադիոէլեկտրոնային հակազդեցության համակարգ։
Թեև F–15E կործանիչը ստեղծվել է հեռավոր 1976 թվականին, սակայն մինչ օրս մնում է բոլոր ժամանակների լավագույն կործանիչներից մեկը։ F–15E կործանիչն իր կիրառության ընթացքում ռեակտիվ դարաշրջանի ամենաահեղ օդային մարտերում (1980-1990-ականների հակամարտություններ) կարողացել է ունենալ ավելի քան 100 օդային հաղթանակ` առանց որևէ կորստի։ Սա չգերազանցված ցուցանիշ է և հավանաբար չի գերազանցվի մրցակիցների կողմից։ Ինքնաթիռի համար պատերազմի դաշտն ամենալուրջ և ամենակարևոր փորձություն է, որը F–15E կործանիչը փառքով է անցել։