Mafia III | |
---|---|
Մշակող | ԱՄՆ Hangar 13 |
Հրատարակիչ | Երկիր 2K Games |
Դիստրիբյուտոր | Take-Two Interactive, GOG.com[1], Steam[2], Humble Store[3], Microsoft Store, Էպիկ գեյմզ սթոր, PlayStation Plus Premium[4] և PlayStation Store |
Միջերեսի լեզու | անգլերեն[2], ֆրանսերեն[2], իտալերեն[2], գերմաներեն[2], իսպաներեն[2], լեհերեն[2], բրազիլիական պորտուգալերեն[2], չեխերեն[2], ռուսերեն[2], ճապոներեն[2], պարզեցված չինարեն[2], ավանդական չինարեն[2] և կորեերեն[2] |
Խաղադիզայներ | Մատտիաս Վորշ (անգլ.՝ Mattias Worch) |
Սցենարիստ | Էդ Ֆոուլեր (անգլ.՝ Ed Fowler) |
Նկարիչ | Դեյվ Սմիթ (անգլ.՝ Dave Smith) |
Ղեկավարներ | Հեյդեն Բլեքմեն (անգլ.՝ Haden Blackman) |
Ծրագրավորող | Լորեն Գորգա (անգլ.՝ Laurent Gorga) |
Սերիայի մաս | Մաֆիա |
Նախորդ | Mafia II |
Վայր | New Bordeaux? |
Անոնսի թվական | 2015 թվականի հուլիսի 28 |
Թողարկման թվական | 2016 |
Պլատֆորմներ | Microsoft Windows Xbox One PlayStation 4 |
Ժանր | արկածային, մարտական, ավտոմեքենայի սիմուլյատոր, շութեր ներկայացված երրորդ դեմքի կողմից |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ[2] |
PEGI | PEGI 18 |
USK | USK 18 |
ESRB | 17+[5] |
Կրիչ | Օպտիկական սկավառակ |
Կառավարում | Համակարգչի ստեղնաշար, մկինկ և գեյմփադ |
🌐 | Պաշտոնական կայք |
Mafia III Վիքիպահեստում |
Mafia III կամ Mafia 3, արկածային և մարտական ժանրի համակարգչային խաղ, համարվում է ավտոմեքենայի սիմուլյատոր և շութեր ներկայացված երրորդ դեմքի կողմից, հանդիսանում է Mafia: The City of Lost Heaven և Mafia II խաղերի շարունակությունը։ Ի տարբերություն մյուս նախորդ խաղերի, որոնք թողարկվել են 2K Czech ստուդիայի կողմից, այս խաղի վրա աշխատել է Hangar 13 ստուդիան (2K Games-ի նոր ստուդիան)։
2015 թվականի հուլիսի 28-ին 2K Games հրատարակչի պաշտոնական կայքում և խաղի թվիթթեր աքաունթում տեղադրվեցին առաջին սքրինշոթները և հայտարարությունները տեղի ունենալիք նորությունների մասին[6]։ Օգոստոսի 5-ին Gamescom-ում ցուցադրվեց խաղի թրեյլերն ու գեյմփլեյը։ Նոր խաղի վրա աշխատում է Hangar 13-ը։ Խաղը դուրս է գալու 2016 թվականին Microsoft Windows, Xbox one և PlayStation 4 խաղային հարթակների համար[7]։
Խաղի գլխավոր հերոսը այս անգամ Լինքոլն Քլեյն է, իսկ գործունեության վայրը հանդիսանում է Նոր Օռլեանը և նրա շրջակայքի օրինակը 20-րդ դարի 60-ական և 70-ական թվականներին։ Խաղացողը կարող է շարժվել տեղանքով ավտոմեքենաների օգնությամբ, ինչպես նաև մակույկներով։ Ինչպես նաև արժի նշել, որ խաղի գործողությունները կատարվում են չհորինված քաղաքում, ինչպես նախորդ խաղերում։
Խաղերի մշակողները հայտարարել են որ խաղի սյուժեն հենված է նույն սյուժետային գծի վրա, խաղի 3-րդ մասում ազատ խաղի հնարավորությունը ավելի շատ է, քան առաջին և երկրորդ մասերում։ Խաղի կարևոր տարրերից մեկը հանդիսանում է թշնամու տարածքի ենթարկումը[8]։ Նաև խաղի մեջ ոչ պակաս կարևոր դեր ունեն գլխավոր հերոսի ընկերները, ովքեր օգնում են Լինքոլնին դժվար պահերին, օրինակ ցուցաբերել կրակային օգնություն կամ ազատել ոստիկաններից։ Այդ ամենի փոխարեն նրանց համար պետք է կատարել որոշ հանձնարարություններ։
Խաղի գործողությունները կատարվելու են 1968 թվականին Նոր Օռլեանում, իսկ գլխավոր հերոս համարվում է Լինքոլն Քլեյը՝ մուլատ և Վիետնամի պատերազմի մասնակից։ Պատերազմից տուն վերադառնալով, նա ներգրավվում է մի ընտանիք «Սև Մաֆիա» անվամբ, իտալական մաֆիայի մարդասպաններից մեկը սպանում է այդ ընտանիքի բոլոր անդամներին, և վիրավորում Կլեյին թողնելով այդպես որ մահանա։ Վիրավորումից հետո ապաքինված Լինքոլն Կլեյը սկսում է վրեժ լուծել[9]։ Ապագա որբը, հասկացավ որ, իսկական ընտանիքն այն չէ որտեղ դու մեծացել ես, այլ որի համար դու պատրաստ ես զոհվել...