Տեսակ | մարզադաշտ և կոնֆերանսների կենտրոն |
---|---|
Մարզաձև | Թաեքվոնդո |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Կալիֆոռնիա |
Հիմնադրված է | 1971 |
Բացված | 1971 |
Պաշտոնական կայք |
Լոս-Անջելյան կոնֆերանս-կենտրոն (անգլ.՝ Los Angeles Convention Center), կոնֆերանս կենտրոն, տեղակայված է Լոս-Անջելեսի հարավ-արևմուտյան շրջանում։ Այստեղ են անցնում այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Լոս-Անջելեսյան ավտոսրահի ցուցադրությունը, Anime Expo, ինչպես նաև Electronic Entertainment Expo ցուցահանդեսը, որը ավելի հայտնի է ինչպես E3:
Կոնֆերանս կենտրոնը նախագծվել է ճարտարապետ Չարլզ Լակմոնի կողմից և բացվել է 1971 թվականին և ընդլայնվել 1981, 1993 և 1997 թվականներին[2]։ Սկզբնական շրջանում այն ունեցել է ուղղանկյուն տեսք, և գտնվել է Pico Boulevard և 11-րդ փողոցների միջև։ Կենտրոնի հյուսիս-արևմտյան հատվածը տեղափոխվել է 1997 թվականին, որպեսզի տեղ ազատվի Սթեյփլս սենթրի համար։ Կոնֆերանս-կենտրոնը կառուցված է կանաչ հայելիներ սպիտակ մետաղակ շրջանակերով, որոնք հիմնականում տեղադրված են Պիկոի հարավային մասում, և մշակվել են ճարտարապետ Ջեյմս Ինգո Ֆրիդի կողմից[3]։ Կենտրոնի առաջնամասը հայտնի է ինչպես Գիլբերտ Լինդսի Պլազա։ «Մեծ 9-րդ շրջանի կայսեր» հիշատակը հարգող հուշարձանը բացվել է 1995 թվականին։
1995 թվականին բացվել է 3 մետր բարձրություն ունեցող, «9-րդ շրջանի Մեծ կայսեր» հիշատակը հավերժացնող արձանը[4]։ Ֆիգերոն փողոցի և կենտրոնի միջև գտնվող շրջանը նաև կոչված է խորհրդական Լինդսի պատվին։ 1983 թվականի մարտի 1-ի տորնադոն վնասեց կենտրոնի տանիքը և առաջին աստիճանի վահանակը։ Շենքի վերականգնումը և տեղադրված նոր գրությունը կոնտրոնի համար արժեցավ 3 միլլիոն դոլլար[5]։
2008 թվականի սեպտեմբերի 15-ին կոնֆերանս կենտրոնը դարձավ առաջինը ԱՄՆ-ի և Լոս-Անջելեսի առաջին շենքը իր տարիքով և չափերով։
2013 թվականին Լոս-Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկեցին և որոշեցին, որ կենտրոնը պետք է ղեկավարվի Anschutz Entertainment Group-ը[6]։
Կենտրոնում է տեղի ունենում ամենամյա այնպիսի միջոցառումներ, ինչպիսն են օրինակ՝ Los Angeles Auto Show, Abilities Expo, Anime Expo և տեսախաղերի ասպարեզում ավելի հայտնի Electronic Entertainment Expo-ն, ավելի հայտնի ինչպես՝ E3։
Սովորաբար կենտրոնում են անցնում ամենամյա Գրէմմի մրցանակաբաշխության որոշ միջոցառումներ։ Սկսած 2005 թվականից կոնֆերանս-կենտրոնում է անց կացվում «Տարվա մարդ MusiCares» շնորհանդեսը, որը անց է կացվում Գրեմմի մրցանակաբաշխությունից երկու շաբաթ առաջ[7]։
Մինչև 2013 թվականը այստեղ են կայացել նաև Գրեմմի մրցանակաբաշխության հուռստահեռարձակումները, սակայն այն տեղափոխվեց Nokia Theatre[8]։
2028 թվականի ամառային օլիպիական խաղերի ընթացքում կենտրոնում կայանելու են 6 տարբեր սպորտաձևերի առաջնություններ՝ կանացի բասկետբոլի խաղեր, բռնցքամարտ, սուսերամարտ, սեղանի թենիս և խոչնդոտներով հեծանվավազք[9]։
Կենտրոնը համարվում է ԱՄՆ-ի ամենամեծ կոնֆերանս կենտրոներից մեկը ունենալով՝ 67 000 մ² ներկայացման հրապարակ, 13 700 մ² կոնֆերանսի համար նախատեսված սրահներ և 182 000 մ² կայանման համար նախատեսված հրապարակ և 229 տեղանոց թատրոն[10]։
((cite web))
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
((cite web))
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)