Electronic Entertainment Expo | |
---|---|
Առաջին իրադարձության ամսաթիվը | մայիսի 11, 1995 թ. |
Կազմակերպիչ | Entertainment Software Association |
Հաճախում | 66 100[1] |
Կայք | e3expo.com |
Electronic Entertainment Expo («Էլեկտրական զվարճանքների ցուցահանդես»), ամենամյա համակարգչային խաղերի արտադրության ցուցահանդես, որը անց է կացնում Entertainment Software Association-ը։ Ցուցահանդեսի ժամանակ ծրագրավորողները, հրատարակիչները, ծրագրային և սարքային ապահովում արտադրողները ներկայանում են համակարգչային տեսախաղեր, խաղային համակարգեր, համակարգչային էլեկտրոնիկա և աքսեսսուարներ։
Ի տարբերություն Gamescom-ի և այլ խաղային ցուցահանդեսների, որոնք նույնպես բաց են հասարակության համար, E3-ը բացառիկ իրադարձություն է խաղային արդյունաբերության մեջ[2]։ Ամեն ցուցահանդեսի ավարտից հետո, գնահատվում է որակով արտադրողների ապրանքները և Game Critics Awards բաժանում է մրցանակներ։ Մրցանակի է արժանանում ամենալավ միտքը, խաղը, ցուցադրությունը և խաղային էլեկտրոնիկան, ինչպես նաև հայտարարվում է ամենահիասթափեցնող ցուցադրման և ապրանքի մասին։
E3-ը սովորաբար անց է կացվում ամեն տարվա մայիսի վերջին կամ հուլիսի սկզբին, Լոս-Անջելեսում գտնվող Los Angeles Convention Center-ում։ 2007 թվականին բացառություն տեղի ունեցավ և համաձայնությունից հետո ցուցահանդեսը անց կացվեց հուլիսի 11-ից 13-ը Սանտա Մոնիկայում։
E3 2013-ը անց է կացվել 2013 թվականի հունիսի 11-ից 13-ին Los Angeles Convention Center-ում։ E3 2014 տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 10-12-ը, սակայն տեղը մնացել էր անփոփոխ[3]։
E3 2015 անց է կացվել հուլիսի 14-18-ը և ուղիղ եթերով ցուցադրվել է YouTube-ով և Twitch.tv-ով։
Մինչև E3-ի մեկնարկը խաղի հրատարակիչներ ներկայացնում էին խաղը տարբեր նմանատիպ ցուցահանդեսներում, ինչպիսիք են օրինակ՝ Consumer Electronics Show և European Computer Trade Show։
Առաջին E3-ի գաղափարը մտածվել է IDG-ի և ինտերակտիվ թվային ասսոցիացիաների հիմնադիրների մեկի կողմից։ Այս դեպքը համընկավ խաղային համակարգերի նոր սերնդի թողարկման հետ, մասնավորապես Sony Saturn-ի թողարկման և հաջորդող համակարգերի PlayStation, Virtual Boy և Neo Geo CD ռելիզի հետ։ Ինչպես նաև հրապարակվեցին Nintendo Ultra 64-ի տեխնիկական տվյալները, սակայն ցուցահանդեսին և չցուցադրվեց։
2006 թվականին E3-ի հիմնադիրը որոշեց փոխել ցուցահանդեսի ֆորմատը, այն վերածելով մեծ շոուի, որին կարող էին այցելել տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ ընտրված ներկայցուցիչները կունենային փակ կոնֆերանս[4]։ Սակայն 2009 թվականին այն վերադարձավ նախկին ֆորմատին։ 2010 թվականին ցուցահանդեսը կրկին անց կացվեց Los Angeles Convention Center-ում։ 2011 թվականի հունիսի 6-9-ը տեղի ունեցած ցուցահանդեսը նույնպես անցավ կացվեց այստեղ[5]։ Նույնը տեղի ունացավ նաև 2012 թվականին։ 2013 թվականին ցուցահանդեսի անցկացման ծրագրերի հետ կապված Los Angeles Times 4 2012 թվականի հունիսին տրված ինտերվիու ժամանակ Software Association նախագահ Մայքլ Գալախերը ասաց[6]․
«Մենք դեռ բանակցություններ ենք վարում Լոս-Անջելես քաղաքի հետ, սակայն կան մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել։ Եթե մեզ չհաջողվի լուծել դրանք, մենք առաջարկում ենք տեղափոխել մեկ այլ վայր»։
Սակայն 2013 թվականի ցուցահանդեսը նույնպես անց կացվեց Los Angeles Convention Center-ում։
1996 թվականին IDG և IDSA-ն մշակեցին E3-ի ճապոնական տարբերակը, Makuhari Messe-ում տեղի ունեցող համաշխարահային իրադարձությունների շրջանակներում։ Սկզբնական շրջանում շոուի հովանավորների շարքերը պատրաստվել էր համալրել Sony Computer Entertainment, սակայն հետագայում ընկերություն թողարկեց իր սեփական PlayStation Expo-ն։ Sega-ն նույնպես հրաժարվեց հովանավորչությունից, շոուի միակ հովանավոր թողնելով Nintendօ-ին։ Ցուցահանդեսը տեղի ունեցավ 1996 թվականի նոյեմբերի 1-4-ը, սակայն դրան զուգորդաբար ընթացող այլ խաղային ցուցահանդեսների, ինչպես նաև ճապոնական արտադրողների կողմից օգնության բացակայությունը հանգեցրեց նրան, որ E3/Tokyo-ն այլևս չկայացավ[7]։