Լեզուների օրինակներ[1] | 639-1 | 639-2 |
---|---|---|
Անգլերեն | en | eng |
Ռուսերեն | ru | rus |
Ուկրաիներեն | uk | ukr |
Ֆրանսերեն | fr | fre |
Հայերեն | hy | arm (B)[2] hye (T)[3] |
ISO 639, Ստանդարտացման միջազգային կազմակերպության միջազգային ստանդարտների հավաքածու, որը ներկայացնում է աշխարհի լեզուները և լեզվախմբերի անունները։
ISO 639 նաև բուն ստանդարտի անվանումն է, որը հաստատվել է 1967 թվականին (որպես ISO 639/R)[1] և գործածությունից հանվել է 2002 թվականին[4]։ ISO 639 կազմված է հինգ մասից։
ISO 639- լեզվական կոդերը կիրառվում են մատենագրական նպատակների համար, որպես համակարգչային և ինտերնետ միջավայրերում լեզվական տվյալների առանցքային տարրեր։ Կոդերը կիրառություն են գտել նաև տարբեր ծրագրերում, ինչպիսիք են Վիքիպեդիան, Միասնական ռեսուրսների որոնիչը (URL)։
ISO 639 -ի բազայի վրա է հիմնված RFC 3066 ստանդարտը, որը նկարագրում է ինտերնետում լեզուների կոդերի օգտագործումը։
Ստանդարտ | Անվանում | Առաջին խմբագրում | Ընթացիկ խմբագրում | Դիրքը ցանկում |
---|---|---|---|---|
ISO 639-1 | Մաս 1։ Ալֆա-2 | 1967 (որպես ISO 639) | 2002 | 184 |
ISO 639-2 | Մաս 2։ Ալֆա-3 | 1998 | 1998 | 482 + 20 (միայն B) + 4 (հատուկ) + 520 (լոկալ)[5][6] |
ISO 639-3 | Մաս 3։ Альфа-3 լեզուների համապարփակ ընդգրկմամբ | 2007 | 2007 | 7704 + լոկալ օգտագործման[7] |
ISO 639-4 | Մաս 4։ Ուղեցույցներ և լեզվական կոդավորման ընդհանուր սկզբունքներ | 2010-07-16 | 2010-07-16 | (առանց ցանկի) |
ISO 639-5 | Մաս 5։ Ալֆա-3 կոդերը լեզվաընտանիքների և լեզվախմբերի համար | 2008-05-15 | 2013-02-11[8] | 115[9] |
ISO 639-6 | Մաս 6։ Ալֆա-4 ծածկագրերը կիրառվում են լեզուների տարբերակների համապարփակ ընդգրկման համար | 2009-11-17 | գործածությունից հանվել է 2014-11-25[10][11] | 21,000+ |
ISO 639-ի լեզվական ստանդարտները բաց են, այսինքն ՝ դրանք կարող են անընդհատ թարմացվել։ Ստանդարտի յուրաքանչյուր մասը ուղեկցվում է Տեխնիկական աջակցության գործակալության կողմից, որն էլ անհրաժեշտության դեպքում ավելացնում է ծածկագրեր կամ փոխում է ծածկագրերի կարգավիճակը։ ISO 639-6 հետ է կանչվել 2014 թվականին[12]։
Հիմնական հոդված՝ Լեզվական կարգաբանություն |
Կիրառության ոլորտներ․
bh
(Բիհար), լեզվախմբերի մեծ մասը մտնում է մաս 2-ի մեջ և մի քանիսն էլ ավելացվել են մաս 5-ի մեջ)Տեսակներ (առանձին լեզուների համար)․
chb
, chg
, cop
, sam
, մաս 1-ում ոչ մի)ave
, chu
, lat
, pli
և san
, նաև համապատասխան ծածկագիր ունի մաս 1-ում՝ ae
, cu
, la
, pi
, sa
)epo
, ina
, ile
, ido
, vol
, afh
, jbo
, tlh
, zbl
, հինգը մաս 1-ում․ eo
, ia
, ie
, io
, vo
)։Մատենագրական և տերմինոլոգիական ծածկագրեր։
Ալֆա-2 կոդերը, որոնք բաղկացած են ժամանակակից հիմնական լատինական այբուբենի 2 տառերից, օգտագործվում են ISO 639-1-ում։ Այնուամենայնիվ, երկու տառերի համադրությամբ, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, անհնար է ընդգրկել լեզուների ամբողջ լայն սպեկտրը, տառերի համադրությունները կարող են լինել առավելագույնը 262 = 676: Լեզոըների ավելի լայն դիապազոնի համար ISO 639-2- ը մշակվել է Alpha-3 կոդերի միջոցով[18][19]։
«Ալֆա-3» կոդերը (կոդը կազմված է ժամանակակից լատինական այբուբենի 3 տառերից) օգտագործվում են ISO 639-2, ISO 639-3 և ISO 639-5-ում։ Մաթեմատիկորեն, կոդավորման լեզուների թվի և լեզուների խմբի հնարավոր վերին սահմանը հետևյալն է․ 263 = 17576։
Ալֆա-3 ծածկագրերի համատեղ կիրառությունը ISO 639-ի երեք մասերում պահանջում է կոորդինացում ավելի մեծ համակարգի շրջանակում։
ISO 639-2 -ը ներառում է չորս հատուկ կոդեր՝ mis
, mul
, und
, zxx
, պահուստային դիապազոն qaa-qtz
(20 × 26 = 520 կոդեր) և 20 կրկնակի մուտքեր («B/T» կոդեր — բիբլիոգրաֆիկ և տերմինոլոգիական (լեքսիկոգրաֆիկ))[20] և ավելացրած 2 մուտքեր՝ հնացած B-կոդերով ։ Դա կազմում է 520 + 22 + 4 = 546 կոդեր, որոնք չեն կարող օգտագործվել մաս 3-ում լեզուների կոդավորման համար կամ էլ մաս 5-ում լեզվաընտանիքների և լեզվախմբերի կոդավորման համար։ Մնացորդը կազմում է 17576 – 546 = 17030։
ISO 639-2 պարունակում է բոլոր լեզուները, որոնք ընդգրկված են ISO 639-1 -ում (բացառությամբ սերբախորվաթերենի և մոլդովերենի), և կոդերլեզվական տարբերակների համար։ Օրինակ, ISO 639-1 -ում ֆրանսերենի համար միայն մեկ կոդ կա՝ fr
, իսկ ISO 639-2 -ում կա չորս կոդ՝ fre
/fra
ժամանակակաից ֆրանսերենի համար և frm
միջին ֆրանսերենի համար (անգլ.՝ French, Medieval; 1400-1800 թվականներ) և fro
հնագույն ֆրանսերենի համար (անգլ.՝ French, Old; 842-1400 թվականներ)։
Ներկայումս Երկրի վրա հաշվվում են վեցից յոթ հազար լեզուներ[21]։ Այսպիսով, 17030 կոդերով միանգամայն հնարավոր է յուրահատուկ ծածկագիր հատկացնել յուրաքանչյուր լեզվին, այնուամենայնիվ, դա, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ որոշ լեզուների կտրվեն կամայական կոդեր, որոնց տառերի համադրությունը չի համապատասխանի այդպիսի լեզվի ավանդական անվանմանը
«Ալֆա-4» կոդերը (կազմված են ժամանակակից լատինական այբուբենի 4) օգտագործվում են ISO 639-6 -ում։ Լեզուների և բարբառների թվի վերին սահմանը 264=456976 է։
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ISO 639 կատեգորիայում։ |