The New Yorker, ամերիկյան հայտնի ամսագիր է։ Ամսագրի առաջին համարը հրատարակվել է 1926 թվականի փետրվարին։ Ամսագիրը տարեկան հրատարակում է 47 համար այսինքն՝ ամեն շաբաթ մեկ համար։ Չնայած ամսագիրը հիմնականում հրապարակում է Նյու Յորքի մշակութային կյանքը, սակայն այն հաճախակի անդրադառնում է նաև տարբեր երկրների մշակույթներին։
The New Yorker ամսագիրն ունի մեծ լսարան Նյու Յորքից դուրս։ Այն շատ լավ հայտնի է իր իլյուստրացիաներով, հաճախ նաև արդիական կազմերով[4], հասարակական մշակույթի մասին իր մեկնաբանություններով, ժամանակակից գրականության վրա ուղղված ուշադրությամբ՝ պատմվածքների և գրական ակնարկների ներառմամբ[5][6]։