Տեսակ | ծրագրերի խանութ, կազմակերպություն և very large online platform? |
---|---|
Նախագծումը՝ | Էփլ |
ՕՀ | iOS, iPadOS, մաքՕՍ, tvOS, visionOS? և watchOS |
Լույս տեսավ՝ | հուլիսի 10, 2008 |
Պլատֆորմ | iPod Touch |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | appstore.com(անգլ.) |
App Store Վիքիպահեստում |
App Store, հավելվածների խանութ, iTunes Store բաժիններից է, որտեղ առկա են հավելվածներ َApple ընկերության iPhone-ների, iPod Touch ձայնակրիչների, iPad պլանշետների, ինչպես նաև MAC անհատական համակարգիչների համար։ Օգտատերերը կարող են գնել կամ ներբեռնել դրանք։
App Store-ը iPhone-ի և iPad-ի համար առաջարկում է ավելի քան 1,5 մլն հավելված և շուրջ 725 հազար iPad-ի համար(2015 թվականի հունիսի 10-ի տվյալներով), ներբեռնումների քանակը անցել է 100 միլլիարդը, իսկ օգտատերերի բազայում կա 575 միլլիոն մարդ[1][2][3][4]։ Հավելածները ներառում են բազմաթիվ կատեգորիաներ, այդ թվում խաղեր, կիրառական ծրագրեր և այլն։
Վաճառվող հավելվածների գինը սկսում է $0,99 մինչև $9,99, որոշ պրոֆեսիոնալ հավելվածներ կարող են ավելի թանկ արժենալ։ Բազմաթիվ հավելվածներ տարածվում են անվճար[5]։
iPhone 3G-ի օգտատերերը խանութին հասանելիություն կարող էին ստանալ այս մոդելի գնման պահից։ Ավելի հին սարքերի օգտատերերի մոտ այս հասանելիությունը ի հայտ էր գալիս միայն թարմացումներից հետո։ App Store-ին հասանելիություն կարելի է ստանալ նաև iTunes 7․7 տարբերակի շնորհիվ։
Խանութը ստուգվում է հատուկ մասնագետների կողմից։ Ամեն հավելված օժտված է էլեկտրոնային հավաստագրով։ Եթե գնված հավելվածի օգնությամբ կատարվի հակաօրինական գործողություններ, այն կհեռացվի խանութից, իսկ մշակողին սպասվում է «խիստ նկատողություն»։
Վաճառքից ստացված եկամուտի 70 %-ը Apple տալիս է հավելվածի հեղինակին, իսկ 30 %-ը պահում է խանութի ապահովման համար[6]։ Apple հաստատում է, որ չի պատրաստվում գումար աշխատել վաճառքի վրա։ Այնուամենայնիվ, ցանկության դեպքում հեղինակները կարող են տեղադրել հավելվածները անվճար։
iPod Touch-ի համար App Store-ը աշխատում է անլար Wi-Fi ցանցի միջոցով։ Այսինքն օգտատերը կարող է գնել կամ ներբեռնել ցանկացած ծրագիր անլար կապի միջոցով աշխարհի ցանկացած կետից։ Հավելվածները լինում են անվճար կամ կարող են ունենալ հատուկ գինը, որի գնման դեպքում այն գրվում է օգտատիրոջ iTunes Store հաշվին։
2010 թվականի ապրիլին iPad-ի համար թողարկված էր ավելի քան 3500 հավելված։ Ընդամենը 8 ամիս անց նոր iPad-ի թողարկումից հետո հավելվածների թիվը հասավ 50 000։ 2011 թվականի հուլիսին, 16 ամիս անց iPad-ի համար հասանելի դարձավ 100 000-ից ավել հավելված։
2015 թվականի հունիսի 10-ին iPad-ի համար հասանելի հավելվածների թիվը հասավ 725 հազարի։ Եթե օգտատերը տեղադրի մեծ էկրանների համար ոչ ադապտացված հավելաված, այն կբացվի փոքր մասշտաբով։
2014 թվականին App Store-ում հավելվածների համար ստեղծված էր 29 տարատեսակ կատեգորիաներ․
Հավելվածների խանութում կան ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հավելվածներ[7]։
Խանութում առկա բոլոր հավելվածների գների վերջում նշված է 99 թիվը(օրինակ՝ 0,99$ 1,99$ 2,99$ 3,99$$)։
Ամսաթիվ | Ներբեռնման քանակը | iPad-ի համար ադապտացված | Նշված ամսաթվի ներբեռնումների քանակը | 1 հավելվածի միջին ներբեռնումների քանակը |
---|---|---|---|---|
Հուլիսի 11, 2008[8] | 500+ | 0 | 0 | 0 |
Հուլիսի 14, 2008[9] | 800+ | 0 | 10,000,000+ | ~12,500 |
Սեպտեմբերի 9, 2008[10] | 3,000+ | 0 | 55,000,000+ | ~18,334 |
Հոկտեմբերի 22, 2008[11] | 7,500+ | 0 | 200,000,000+ | ~26,667 |
Հունվարի 16, 2009[12] | 15,000+ | 0 | 500,000,000+ | ~33,334 |
Մարտի 17, 2009[13] | 25,000+ | 0 | 800,000,000+ | ~32,000 |
Ապրիլի 23, 2009[14] | 35,000+ | 0 | 1,000,000,000+ | ~28,571 |
Հունիսի 8, 2009[15] | 50,000+ | 0 | 1,000,000,000+ | ~20,000 |
Հուլիսի 11, 2009 | 55,000+ | 0 | 1,000,000,000+ | ~18,182 |
Հուլիսի 14, 2009[16] | 65,000+ | 0 | 1,500,000,000+ | ~23,077 |
Սեպտեմբերի 9, 2009 | 75,000+ | 0 | 1,800,000,000+ | ~24,000 |
Սեպտեմբերի 28, 2009[17][18] | 85,000+ | 0 | 2,000,000,000+ | ~23,529 |
Նոյեմբերի 4, 2009[19][20] | 100,000+ | 0 | 2,000,000,000+ | ~20,000 |
Հունվարի 5, 2010[21][22] | 120,000+ | 0 | 3,000,000,000+ | ~25,000 |
Մարտի 20, 2010[23] | 150,000+ | 0 | 3,000,000,000+ | ~20,000 |
Ապրիլի 8, 2010[24] | 185,000+ | >3500 | 4,000,000,000+ | ~21,622 |
Ապրիլի 29, 2010[25] | 200,000+ | չկան տվյալներ | 4,500,000,000+ | ~22,500 |
Հունիսի 7, 2010[26] | 225,000+ | չկան տվյալներ | 5,000,000,000+ | ~22,222 |
Սեպտեմբերի 1, 2010[27] | 250,000+ | չկան տվյալներ | 6,500,000,000+ | ~26,000 |
Հոկտեմբերի 20, 2010 | 300,000+[28] | >40000 | 7,000,000,000+[29] | ~23,334 |
Հունվարի 22, 2011[30] | 350,000+ | >60000 | 10,000,000,000+ | ~28,571 |
Հունիսի 6, 2011[31] | 425,000+ | >90000 | 14,000,000,000+ | ~32,941 |
Հուլիսի 7, 2011[32] | 425,000+ | >100000 | 15,000,000,000+ | ~35,294 |
Հոկտեմբերի 4, 2011[33] | 500,000+ | >140000 | 18,000,000,000+ | ~36,000 |
Փետրվարի 28, 2012 | 500,000+ | չկան տվյալներ | 24,000,000,000+ | ~40,000 |
Մարտի 3, 2012[34] | 500,000+ | չկան տվյալներ | 25,000,000,000+ | |
Մարտի 5, 2012[35] | 550,000+ | չկան տվյալներ | 25,000,000,000+ | |
Մայիսի 7, 2013 | 585,000+
Ռուսալեզու հավելվածներ — 18500 [36] |
>200000 | 49,000,000,000+ | |
2015 թվականի հունիսի 10[37] | 1,400,000+ | >725,000 | 100,000,000,000+[38] | |
2016 հունիսի 13 | 2,000,000+[39] | 130,000,000,000+[40] |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «App Store» հոդվածին։ |