alexa.com(անգլ.) | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, առցանց ծառայություն, branch office? և ձեռնարկություն |
Երկիր | ԱՄՆ |
Շտաբ կայան | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Ամազոն |
Մայրական ընկերություն | Ամազոն |
Հեղինակ | Brewster Kahle? և Bruce Gilliat? |
Բացված | ապրիլ 1996 |
Alexa Internet Վիքիպահեստում |
Alexa Internet, Ամազոնի դուստր ձեռնարկությունն է, հայտնի է նրանով, որ հավաքում և հայտնում է ամենաշատ այցելված կայքերը տարվա կտրվածքով։ Ստեղծվել է որպես անկախ կայք 1996 թվականին, սակայն 1999 թվականին այն գնեց Amazon.com-ը։ Alexa-ն հավաքում տվյալները այն օգտատերերից, ովքեր ունեն տեղադրած Alexa Toolbar-ը, բացի այդ նրանք այստեղ կայքերի հետ միասին գրվում է նաև տվյալ կայքի հետ կապված կայքերը։ Շտաբը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ։
2013 թվականին կայքը տարմադրել է ավելի քան 30 մլն կայքի վարկանիշ[1], իսկ կայք այցելում են ամսում 4 մլն մարդ[2]։ Alexa-ն դասակարգում է կայքերը ըստ այցելության թվի մնացած կայքերի հետ համեմատ (2019 թվականին առաջին տեղը զբաղեցնում էր google.com կայքը)։
Կայքը ստեղծվել է 1996 թվականին Կեյլ Բևյուստելի և Բրյուս Գիլլատի կողմից[3]։ Այդ ժամանակ կազմակերպությունը տրամադրում էր մարդկանց թուլբար, որը ցույց էր տալիս, թե օգտատերը, որ կայքը այցելի հաջորդը։ Բացի դա ամեն այցելված կայքի համար ցույց էր տրվում համատեքստ՝ ում է պատկանում կայքը, քանի էջ ունի կայքը, քանի այլ կայքերում կա տվյալ կայքի հղումը և ինչ հաճախականությամբ է թարմացվում կայքը[4]։ Alexa կայքի ծրագրավորողները Ինտերնետի արխիվի հետ համագործակցույան շնորհիվ ստեղծեցին The Wayback Machine, որը թույլ էր տալիս տեսնել այցելված կայքի նախքին տարբերակները[5]։
1999 թվականին ացկացված աճուրդի ժամանակ Amazon.com-ը գնեց Alexa 250 մլն դոլարով[6]։
2002 թվականի գարնանը Alexa-ն սկսեց համագործակցել Google-ի հետ, իսկ 2003 թվականի հունվարին Open Directory-ի հետ[7]։ Սակայն 2006 թվականի մայիսին Google-ին փոխարինելու եկավ Windows Live Search-ը[8]։ 2005 թվականի դեկտեմբերին Alexa-ն ստեղծեց իր ծրագրերը՝ որոնողական համակարգը ծավալուն վեբ-սերվերի և API-ի միջոցով։ Alexa-ի յուրահատուկ պլատֆորմի ունի բազմաթիվ հնարավորություններ որոնք կարող էն օգնել ծրագրավորողներին, դրանից ելնելով 2006 թվականի սեպտեմբերից նրանք սկսեցին օգտագործել հենց այս պլատֆորմը։ 2006 թվականի դեկտեմբերին լույ է տեսնում Alexa Image Search։ Սեփական ուժերով ստեղծված վեբ-հարթակում սա առաջին մեծ ծրագիրն էր։ Սակայն 2008 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ սերվերը չի ընդունում նոր այցելուների, իսկ արդեն 2009-ի հունվարին փակվեց[9]։