«Show Out», ամերիկացի ռեփեր Ջուսի Ջեյի երգն է, համագործակցությամբ ռեփերներ Բիգ Շոնի և Յանգ Ջիզիի հետ։ Երգը թողարկվել է 2013 թվականի հունվարի 25-ին[1], որպես Ջուսի Ջեյի «Stay Trippy» կոչվող թվով երրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը «Բիլբորդ թեժ 100» հիթ շքերթում զբաղեցրել է 75-րդ հորիզոնականը։
Նախապատմություն
Երգի պաշտոնական պրեմիերան կայացել է 2012 թվականի նոյեմբերի 30-ին։ Պաշտոնական ռեմիքս տարբերակը թողարկվել է 2013 թվականի ապրիլի 24-ին[2]։
Տեսահոլովակ
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Ջուսի Ջեյը և Ֆրանկ Պալադինոն, նկարահանվել է 2013 թվականի հունվարի 25-ին[3]։ Տեսահոլովակի պրեմիերան կայանում է մարտի 7-ին 106 & Park հեռուստածրագրի եթերում[4]։
Տեսահոլովակի սկզբում Բիգ Շոնը զանգահարում է Ջուսի Ջեյին, ով այդ ժամանակ գտնվում է Մեմֆիսում, և նրան հրավիրում է Դետրոյթ՝ խնջույքի։ Ջուսի Ջեյը ընդունում է նրա հրավերը և իր սեփական ինքնաթիռով ուղևորվում է Դետրոյթ, որտեղ ակումբում միանում է Բիգ Շոնին և խնջույքի աղջիկներին։ Դետրոյթի խնջույքի ընթացքում Ջուսի Ջեյին զանգահարում է Յանգ Ջիզին և հրավիրում է նրան իր խնջույքին Ատլանտայում։