Samsung Galaxy S4 | |
---|---|
Galaxy S4 սպիտակ տարբերակը | |
Արտադրող | Samsung |
Էկրան | Սենսորային էկրան (HD SuperAMOLED) WXGA-բանաձևով 1920x1080 պիքսելներ(կողմերի չափսերը 16:9), անկյունագիծը 5 դյուրմը (130 մմ), խտությունը 441ppi (պիքսել դյուրմում), պաշտպանիչ ապակին Gorilla Glass 3 |
Տեսախցիկ | 13 մեգապիքսել ավտոֆոկուս, լուսադիոտ լույս վիդեո տեսաձայնագրում Full HD (1080p 30 նկար/վ) |
Պրոցեսոր | Exynos 5 Octa (չորս միջուկանի 1, 6ԳՀց; Cortex-A15 չորս միջուկանի 1, 2ԳՀց կամ Qualcomm Snapdragon 600 և Snapdragon 800 մոդելը i9506 (1, 9ԳՀց չորս միջուկանի) |
Օպերատիվ հիշողություն | 2 ԳԲ |
Մշտական հիշողություն | 16/32/64 ԳԲ |
Ցանցեր | Samsung Galaxy S4 |
Չափս | 136, 6 × 69, 8 × 7, 9 մմ |
Քաշ | 130գ |
Սերիա | Samsung Galaxy |
Նախորդ | Samsung Galaxy S III |
Հաջորդ | Samsung Galaxy S5 |
Կապված թեմաներ | Samsung Galaxy S4 Mini, Samsung Galaxy S4 Active, Samsung Galaxy S4 Zoom |
Ուրիշ | Ցանկ
Multitouch, մինչև տասը սեղմում
3-առանցքային ակսելոմետր 3-առանցքային գիրոսկոպ բարոմետր մոտիկության սենսոր լույսի սենսոր թվային կողմնացույց իմֆրակարմիր ընդունիչ ձայնային օգնական S Voice տեխնոլոգիա Smart Stay տեխնոլոգիա Smart Alert տեխնոլոգիա Direct Call տեխնոլոգիա S Beam տեխնոլոգիաSocial Tag տեխնոլոգիա AllShare и AllShare Cast ձայնային ղեկավարում ինտեգրված ծառայություն Google |
Samsung Galaxy S4 (GT-19500, GT-19505, GT-19506, GT-19515), սմարթֆոն չորրորդ սերնդի Galaxy S թողարկել է Samsung Electronics ընկերությունը 2013 թվականի մարտի 15-ին Նյու Յորքում։ Վաճառքի է հանվել 2013 թվականի ապրիլի 26-ին 155 երկրներում[1][2]։
Իր նախորդից՝ Samsung Galaxy S III, այս մոդելը տարբերվում է ավելի մեծ էկրանով և բարձր բանաձևով (Full HD)։ Մասնավորապես օգտագործելով ճակատային տեսախցիկը սմարթֆոնը կարող է բռնել տեսողությունը և դադարեցնել վիդեո նվագարկումը, եթե տեսողությունը ուղղված չէ էկրանին։ Բացի այդ սմարթֆոնը ինքնաբերաբար կարող է բեռնել տեքստի հաջորդ էջը, եթե տեսողությունը ուղղված է նախորդ ընթացիկ էջին[3]։
Այս մոդելի դիզայնը նման է իր նախորդի դիզայնին չնչին փոփոխություններով։ Փայլուն պատյանը պատրաստված է պոլիկարբոնատից և ունի տեքստային մակերես։ Հասանելի են սև(«Black Mist»), սպիտակ(«White Frost»), կապույտ(«Blue Arctic»), շականակագույն(«Brown Autumn»), կարմիր(«Red Aurora»), մանուշակագույն(«Purple Mirage») և վարդագույն(«Pink Twilight») տարբերակները։Հետագայում ի հայտ եկան նոր LaFleur Edition և Black Edition տարբերակները։ 2014 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ բաց է թողնվել նոր Active(19295) տարբերակը, օլիմպիական խորհրդանիշով։Էկրանի անկյունագիծը 5 դյուրմ, չափերը-136, 6x69, 8մմ, իսկ հաստությունը 7.9մմ[4]։
Exynos 5 Octa ներառում է չորս միջուկանի ARM Cortex-A15 և ARM Cortex-A7(չաշխատող հղում) դրանք աշխատում են «big.LITTLE» սկզունքով, որը կարող է միանալ միջուկների երկու խմբի հետ՝ կախված արտադրողի պահանջներից[5]։ Որոշ շուկաների համար արտադրում են չորս միջուկով սարքավորված Qualcomm Snapdragon 600 պրոցեսորը, 1, 9 ԳՀց հաճախականությամբ (մոդելի համարը GT-19505)։ Ռուսաստանում հեռախոսը ի սկզբանե ներկայացվել է ութ միջուկանի տարբերակով առանց LTE աջակցության[6]։
Ճիշտ անյպես, ինչպես և նախորդ դրոշակիր Samsung Galaxy S3 ( i9300), այնպես էլ Galaxy S4 վրա կիրաովող էկրանը ունի Super AMOLED HD տեխնոլոգիան, նախկինից տարբերվելով չափսերով (4.99"ընդդեմ 4.8"), և բարձրացնելով բանաձևը (1920*1080 ընդդեմ1280*720) և ավելի շատ պիքսելներ մեկ դյուրմում։Էկրանը ծածկված է պաշտպանիչ ապակիով, որը պատրաստված է Gorilla Glass 3 տեխնոլոգիայով, այն նաև համարվում է ոչ բաժանելի։Սա էկրանի չափսերը համեմատաբար փոքրանում են և բարելավում է էկրանի գունային վերարտադրությունը։ Այս մոդելի վրա կառուցվել են մի շարք նոր սենսորներ դրանք մթնոլորտային ճնշման, ջերմաստիճանի, խոնավության չափման համար, ինչպես նաև իմֆրակարմիր լուսադիոտային LED ցուցիչ, որը թույլ է տալիս սմարթֆոնը օգտագործել որպես ունիվերսալ հեռակառավարման վահանակ[7]։.
Բացի այդ սմարթֆոնի էկրանի վերին մասը հնարավորություն է տալիս սմարթֆոնի աշխատանքը վերահսկել ժեստերի օգնությամբ առանց էկրանին դիպչելու[8].։Տվյալ սմարթֆոնում հենց առաջին գծից Galaxy S չկա FM-Radio։ Samsung-ի ներկաըացուցիչները այս երևույթը բացատրում են նրանով որ դա մարդկանց հնարավորություն կտա երաժշտություն լսել սոցիալական ցանցերով կամ YouTube[9].
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Samsung Galaxy S4» հոդվածին։ |