Saints Row IV
ՄշակողVolition[1][2]
ՀրատարակիչDeep Silver[1][3]
ԴիստրիբյուտորSteam, GOG.com[4], Humble Store[5], PlayStation Store, Nintendo eShop, PlayStation Plus Premium[6] և Microsoft Store
Միջերեսի լեզուանգլերեն[7], ֆրանսերեն[7], գերմաներեն[7], իտալերեն[7], իսպաներեն[7], լեհերեն[7], ռուսերեն[7] և ճապոներեն[7]
ՍցենարիստՋեյսն Բլեյր
Սոիվ Ջեյրս
ԿոմպոզիտորՄալկոլմ Կիրբի
ՂեկավարներՋիմ Բոն
Սերիայի մասSaints Row
ՎայրSteelport?
Թողարկման թվական2013 թվականի մարտ
ՊլատֆորմներMicrosoft Windows, Linux, PlayStation 3, Xbox 360, Xbox One, PS4[1][3]
ՇարժիչCTG Engine
Ժանրարկածային էքշն, LGBT-themed video game?, համակարգչային խաղ ԼԳԲՏ կերպարով և գիտաֆանտաստիկ համակարգչային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ, բազմակառավարելի խաղ և կոոպերատիվ ռեժիմ[7]
PEGI18
USK18
ESRBM
Կրիչօպտիկական սկավառակ, թվային բաշխում, թվային ներբեռնում և Nintendo game card?
Սիստեմային
պահանջումներ
Օպերացիոն համակարգ՝ Windows Vista/7/8 (x86 or x64)

Պրոցեսոր՝ Intel Core 2 Quad Q6600 или AMD Athlon II x3 Օպերատիվ հիշողություն՝ 4 GB RAM Վիդեոքարտ՝ NVIDIA GTX 260 կամ AMD Radeon HD 5800 series DirectX՝ Version 10/11

Կոշտ սկավառակ՝ 10 GB ազատ տարածություն
Կառավարումգեյմփադ
🌐Պաշտոնական կայք
 Saints Row IV Վիքիպահեստում

Saints Row IV` բաց աշխարհի էլեմենտներով արկածային մարտական ժանրի մուլտիպլատֆորմային համակարգչային խաղ, որը ամբողջ աշխարհում թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 23-ին Windows-ի, PlayStation 3Xbox 360-ի համար։ 2015 թվականի հունվարի 30-ին խաղը ամբողջ DLC-երի հետ թողարկվել է PlayStation 4Xbox One-ի համար։ Saints Row IV-ը Saints Row: The Third-ի շարունակությունն է և մշակվում է առաջին երեք մասերը ստեղծած Volition ընկերության կողմից[2][8]։

Ինչպես և նախորդ մասերում խաղացողը կառավարում է «3-րդ փողոցի Սրբերի» ղեկավարով, որը հետագայում դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Խաղի գործողությունները ընթանում են Saints Row: The Third խաղի հորինված Ստիլպորտ քաղաքում, որը պարունակում է Վաշինգտոնի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքի որոշ տարրեր։

Սյուժե

Saints Row: The Third-ի գործողություններից որոշ ժամանակ անց Սերբերը ուղեվորվում են Պակիստան, որպեսզի սպանեն Սայրուս Թեմպլին՝ ահաբեկիչների հետ համագործակցողին, և հաջողությամբ հասնում են իրենց նպատակին, դրա հետ միասին նաև վնասազերծում են ռումբը, որը Սայրուս Թեմպլը ուզում էր պայթացներ Ստիլպորտում։ Հենց տվյալ առաջադրանում խաղացողին ծանոթացնում են նոր կերպարի՝ ագենտ Աշա Դեսկարի հետ և նոր զինակցի՝ նախկինհակամարտիկ Մեթ Միլեռի հետ։

Պակիստանի գործողություններից 5 տարի հետո Բոսը իր ամբողջ խմբի հետ՝ որի մեջ ներառվել են խաղի հին մասերից որոշ կերպարներ, դառնում են ԱՄՆ-ի կառավարության անդամներ։ Սպիտակ Տան վրա հարձակվում է այլմոլորակային զավթիչ Զինյակը, որը փախցնում է Բոսին և մի քանի կերպարների, իրենց մարմինները պահելով իր նավերից մեկում, իսկ գիտակցությունները՝ իրական աշխարհի կեղծավորման մեջ։

Քինզի Քենզիգսթոնը՝ որին հաջողվել էր ազատվել, կապի մեջ է մտնում Բոսի հետ և սկսում է խորհուրդներ և առաջանդրանքներ տալ Բոսին՝ կեղծ աշխարհը ոչնացնելու համար, սակայն Զինյակը զգուշացնում է, որ մեկ սխայլ քայլ և Երկիրը կոչնչացվի։ Անտեսելով իր դիտողությունը՝ Բոսը Քինզիյի և նաև Քիթ Դէվիդի ազատման օգնությամբ կարողանում է դուրս գալ կեղծ աշխարհից և իր ֆիզիկական մարմնի հետ միանալով լքում է նավը, ինչից հետո Զինյակի սպառնալիքը իրականանում է։

Քինզին, Բոսը և Քիթը հասկանում են, որ պետք է ոչնչացնել Զինյակոն և որոշում են ազատել մնացած Սրբերին և զինակիցներին՝ այլմոլորակայինին ոչնչացնելու համար։ Դրա հետ միասին Բոսը որոշում է մնալ կեղծ աշխարհում, որպեսզի թուլացնի այն միջից և մոտիկանա Զինյակին, իսկ կեղծ աշխարհում իրեն կօգնեն ձեռք բերված գերուժերը։ Խաղային ընթացքը կընդգրկի միքժամանակ երկու իրականություն՝ իրական և վիրտուալ։

Կերպարներ

Խաղի անցյալ մասերից մի շարք կերպարներ վերադարձել են Saints Row IV, ինչպես «Սրբերի» անդամները, այնպեսէլ նախկին թշնամիները, որոնցից շատերը դառնում են պրոտագոնիստ-նախագահի ադմինիստրացիայի ղեկավարներ։ Շաունդին դառնում է Սպիտակ Տան Գաղտնի Բաժնի տնօրենը։ Քինզի Քենզիգսթոնը՝ ՀԴԲ-յի նախկին անդամը և Saints Row: The Third-ի համակարգչային հանճարը, դարձել է Սպիտակ Տան մամուլի քարտուղարը։ Բենջամին Քինգը՝ խաղի առաջին մասի «Փոխարքաներ» խմբավորման նախկին Բոսը, դառնում է Նախագահի շտաբի պետը, իսկ Փիրս Վաշինգտոնը նշանակվել է կապերի տնօրեն։ Մեթ Միլեռը, որը լքել է «Դեքեռներին» և հայտարարել է տեխնոլոգիաների օգտագործման չափավորության մասին վերադարձել է Մեծ Բրիտանիա և մտել է ՄԻ-6-շարքեր։ Ջոնի Գեթը, որը երրորդ մասում մեռած էր համարվում (ֆիլմի նկարահանումներում, վերջում), նույնպես վերադարձել է։

Մշակում

Saints Row: Thee Third-ի թողակրումից հետո, Դեննի Բիլսոնը՝ THQ-յի գործադիր փոխ-նախարհարը, X-Play-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Volition-ը արդեն մշակում են շարունակությունը՝ «Ինչպես և ցանկացած խաղի դեպքում, եթե դուք ունեք մեծ ստեղծագործական կենտրոն, դուք ուղղակի շարունակում եք այն օգտագործել։ Օրինակ ես գիտեմ, թե ինչպիսինն է Saints Row IV-ը և այն ավելի խելահեղ է քան Saints Row:The Third-ը։ Դա լավ օրինակ է, թե ինչպես եք դուք օգտագործում այն, ինչ որ ունեք՝ անընդհատ ձեզ հարցնելով. «Ինչքա՞ն կարող է գնալ»[9][10]։

2012 թվականի մարտի 3-ին Volition-ը թողարկել է Enter The Dominatrix լրացումը Saints Row: The Third խաղի համար, որի գործողությունները ընթանում էին թրիքվելի գործողությունների ավարտից մեկ տարի հետո։ Քիչ հետո հայտարարվել է, որ Enter The Dominatrix-ի որոշ տարրեր կլինեն նաև Saints Row IV-ում[11], իսկ լրացումը կթողարկվի Saint Row IV-ի համար ներբեռնվող կոնտենտի տեսքով[8][12]։

THQ ընկերության սնանկացումից հետո, Volition ստուդիան գնվել է Deep Silver ընկերության կողմից, որին նաև անցել են Saint Row IV-ի հրատարակման իրավունքնեերը[13]։ Saints Row IV-ի պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել 2013 թվականի մարտին։

Սկոթ Ֆիլիփսը՝ Saints Row IV խաղի դիզայնի տնօրենը, Gamereactor-ի հարցազրույցում ասել է, որ չորրորդ մասը կլինի գլխավոր կերպարի և «Սրբերի» խմբավորման պատմության վերջը[14]։ Բայց իր խոսքերին համաձայն՝ դա չի նշանակում սերիայի վերջ, ամենայն հավանականությամբ Saints Row V-ը կլինի, ուղղակի այն նախորդ մասերի հետ ոչ մի կապվածություն չի ունենա։

Սաունդթրեք

Saints Row IV
The Soundtrack
Թողարկված2013 թվականի օգոստոսի 27-ին
ԺանրԵրաժշտություն խաղի համար
Տևողություն1:20:53
Լեզուանգլերեն[7], ֆրանսերեն[7], գերմաներեն[7], իտալերեն[7], իսպաներեն[7], լեհերեն[7], ռուսերեն[7] և ճապոներեն[7]
ԼեյբլSumthing Else Music Works

Խաղի սաունդթրեքի վրա աշխատել է կոմպոզիտոր Malcolm Kirby Jr.-ը։

Track listing
# Անվանում Տևողություն
1. «Saints Row IV»   3:11
2. «The Destroyer»   0:58
3. «Northwest City»   2:58
4. «Zero Saints Thirty»   1:35
5. «Zin Ship Awakening»   0:29
6. «Emperor Zinyak»   1:49
7. «The Briefing»   0:31
8. «Northeast City»   2:58
9. «Hunting Mr. X»   1:35
10. «My Saints in a Box»   1:32
11. «The Case of Mr. X»   1:55
12. «Northwest Drone II»   0:48
13. «Northwest City II»   3:05
14. «Not in Steelport Anymore»   0:23
15. «Search for Kinzie»   1:44
16. «Zin Battle»   1:28
17. «The Warden Arrival»   2:41
18. «Saints of Rage - Stage 1»   1:14
19. «Saints of Rage - Stage 2»   1:41
20. «Saints of Rage - Stage 3»   2:11
21. «Matt's Text Adventure»   1:41
22. «Downtown City»   2:58
23. «Matt's Simulation»   1:40
24. «Miller-Space»   0:46
25. «Southwest Drone»   2:20
26. «Southwest City»   1:56
27. «Shaundi's Nightmare»   1:00
28. «Power Up C.I.D.»   2:04
29. «Going Home Again»   2:26
30. «King Me»   3:05
31. «The Saints Wing I»   2:22
32. «The Saints Wing II»   1:24
33. «Downtown City II»   2:34
34. «Betrayal»   0:42
35. «The Power of Armor»   2:50
36. «Matt's Escape»   1:15
37. «Southwest Drone II»   1:19
38. «Southwest City II»   2:27
39. «Saints Victory»   1:25
40. «The Saints Flow»   1:24
41. «Northeast City II»   3:05
42. «Let's Get This Sh*t Started»   1:19
43. «The Ultimate Badass»   1:16
44. «Saints Row (The Remix)»   2:49

Լրացուցիչ ներբեռնվող կոնտենտ

Season Pass

Այլ կոնտենտ

Հագուստ, ավտոմեքենաներ, զենքեր

Գերընդունակություններ

Այլ

Saints Row IV: National Treasure Edition

Deep Silver հրատարակչության ներկայացուցիչները հայտարարել են, որ թողարկման է պատրաստվում Saints Row IV մարտախաղի նոր հրատարակություն։ Այն կսկսի վաճառվել 2014 թվականի հուլիսի 8-ից և անվանված կլինի National Treasure Edition: Խաղի տվյալ տարբերակը կներառվի հենց խաղը և 29 DLC: Խաղացողներին կսպասեն How the Saints Saved Christmas և Enter the Dominatrix սյուժետային լրացումները։ Խաղացողները նաև կստանան բազմաթիվ շորեր և հատուկ զենքեր, օրինակ՝ Merica Gun, Plunger Gun և Rectifier: Հավաքածուն նախատեսված է Windows-ի, Xbox 360-ի և PS3-ի համար։ Հավաքածուն կարելի է առնել ինչպես սկավառակով, այդպեսէլ թվային ֆորմատով[15]։

Saints Row: Gat Out of Hell

2014 թվականի օգոստոսի 29-ին PAX Prime 2014-ի ժամանակ Deep Silver ընկերությունը ներկայացրել է կոոպերատիվ ռեժիմով Windows-ի, Xbox One-ի, Xbox 360-ի, Playstation 3-ի և Playstation 4-ի համար նախատեսված ինքնուրույն լրացումը։ Ջոնի Գեթը և Քինզի Քենզինգսթոնը գնում են դժոխք, որպեսսզի ազատեն Բոսին, որին սպասում է Սատանայի դստեր հետ պարտադրական ամուսնացում։ Իհարկե ճանապարհին հերոսները հանդիպում են մի շարք լեգենդար կերպարների և ուղղակի հին ծանոթների հետ։ Համաձայն Volition-ի բառերին՝ Նոր Աիդը պատրաստված է Saints Row: The Third-ի և Saints Row IV-ի Ստիլպորտից։ Խաղը նաև ունի 2 հոգու համար միասնական խաղ (ինչպես միշտ)։ Հեղինակները ոգեշնչվել են Disney-ի մուլտֆիլմներով[16]։

Gat Out of Hell անվանումը Միթ Լուֆ ռոքերի Bat Out of Hell ալբոմի անվանման նմանօրինակն է[17]։

Լրացումը թողարկվել է 2015 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ-ում[18]։

Saints Row IV: Re-Elected

Saints Row IV: Re-Elected՝ դեպի PlayStation 4 և Xbox One Saints Row IV խաղի անցում։ Ներկայացվել է նույն օրը, ինչ Gat Out of Hell-ը։ Տվյալ տարբերակի մշակմամբ զբաղվում է ոչ թե Volition-ը, այլ High Voltage Software ստուդիան։ Ինչը վերաբերվում է նորամուծություններին՝ մշակողները հայտարարել են ձայնային շփման աջակցման և գրաֆիկայի չնչին բարելավման մասին։ վերահրատարակությունը մատչելի է երկու տարբերակով՝ հասարակ, որի մեջ ներառված են Saints Row IV-ի բոլոր չնչին լրացումները և կոմպլեկտ, որտեղ կլինի նաև ինքնուրույն Saints Row: Gat out of Hell[19] կոպերատիվ լրացումը։ Թողարկվել է 2015 թվականի հունվարի 27-ին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Saints Row 4 release date announced, debut trailer revealed
  2. 2,0 2,1 Объявлена дата выхода Saints Row 4
  3. 3,0 3,1 Saints Row 4: August Launch Announced
  4. GOG.com — 2008.
  5. Humble Store
  6. All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 Steam — 2003.
  8. 8,0 8,1 «Saints Row IV 'incorporates' Enter The Dominatrix, will maybe release as DLC later». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  9. «Saints Row 4 Confirmed, To Be Wilder Than Saints Row 3». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  10. Publisher EVP Danny Bilson confirms fourth installment in Volition’s madcap action game is in development, will iterate on The Third
  11. «Saints Row: The Third — Enter the Dominatrix Now Part of Something Bigger Than Itself». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  12. Enter the Dominatrix will return to Saints Row 4 as DLC
  13. Koch Media: «We are not ambitious to be the next THQ»
  14. Saints Row 4 завершит сагу про главного персонажа
  15. «Анонсировано издание Saints Row 4: National Treasure Edition» (ռուսերեն). 3DNews. 25 июня 2014. Վերցված է 2014-ին.
  16. «Авторы Saints Row: Gat Out Of Hell вдохновляются мультиками Disney» (ռուսերեն). PlayGround. 3 сентября 2014. Վերցված է 2014-ին.
  17. «Тайна названия Gat Out of Hell» (ռուսերեն). PlayGround. 15 сентября 2014. Վերցված է 2014-ին.
  18. «Saints Row: Gat Out of Hell» (ռուսերեն). PlayGround. 29 августа 2014. Վերցված է 2014-ին.
  19. «Анонсирован Saints Row IV: Re-Elected для PlayStation 4 и Xbox One» (ռուսերեն). Overclockers.ru. 30 августа 2014. Վերցված է 2014-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Saints Row IV» հոդվածին։