Rocket League | |
---|---|
Մշակող | Psyonix |
Հրատարակիչ | Psyonix[1] և 505 Games |
Դիստրիբյուտոր | Steam, Warner Bros. Interactive Entertainment[2], Humble Store[3], Nintendo eShop, Microsoft Store, Էպիկ գեյմզ սթոր և PlayStation Store |
Միջերեսի լեզու | անգլերեն[4], ֆրանսերեն[4], իտալերեն[4], գերմաներեն[4], իսպաներեն[4], հոլանդերեն[4], պորտուգալերեն[4], ճապոներեն[4], կորեերեն[4], ռուսերեն[4], թուրքերեն[4] և լեհերեն[4] |
Սպորտի տեսակ | ֆուտբոլ |
Թողարկման թվական | հուլիսի 7, 2015 և փետրվարի 17, 2016 |
Պլատֆորմներ | PlayStation 4, Windows, Xbox One, մաքՕՍ[5], Nintendo Switch և Լինուքս |
Շարժիչ | Unreal Engine 3 |
Ժանր | association football video game? |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ, բազմակառավարելի խաղ և կոոպերատիվ ռեժիմ[4] |
PEGI | PEGI 3[6] |
USK | USK 6 |
ESRB | բոլորի համար[7] |
Կրիչ | թվային բաշխում և թվային ներբեռնում |
Կառավարում | ստեղնաշար, խաղային կարգավորող, մկնիկ և գեյմփադ |
🌐 | rocketleague.com(անգլ.) |
Rocket League Վիքիպահեստում |
Rocket League, դինամիկ մրցաշարային, ֆուտբոլի ոճով խաղ, մշակված և հրատարաված Psyonix ընկերության կողմից։ Խաղը նախատեսված է PlayStation 4-ի, Xbox One-ի և Windows-ի համար[8]։ Խաղը թողարկվել է 2015 թվականի հուլիսի 7-ին։ Այս խաղը համարվում է 2008 թվականին թողարկված Supersonic Acrobatic Rocket-Powered Battle-Cars խաղի շարունակությունը[9]։ Խաղի գեյմփլեյը նման է նախկին տարբերակին, իր մեջ պարունակում է միայնակ և բազմամարդ ռեժիմներ, կա հնարավորություն խաղալ լոքալ ցանցի միջոցով, ինչպես նաև կա կրոսս-պլատֆորմային խաղի հնարավորություն (խաղ PS4 և Windows-ի միջև)[10]։
Խաղի ոճը նման է Supersonic Acrobatic Rocket-Powered Battle Cars-ին։ Խաղացողը ղեկավարում է հրթիռային շարժիչով մեքենա և փորձում են գրավել դարպասը գնդակով, որը փոքր ինչ ավելի մեծ է, քան մեքենան։ Խաղի ընթացքը հիշեցնում է ֆուտբոլային խաղ ավտոմրցաշարային էլեմենտներով[11][12]։ Մեքենաները ունակ են ցատկել, այդպիսով հարված կատարելով գնդակին։ Խաղի դաշտում կան հատուկ հատվածներ, որոնց վրայով անցելիս խաղացողը ստանում է առավելությունը, որը կարող է օգտագործել հետագայում, օրինակ՝ մեծանում է արագությունը, հարվածի ուժգնությունը կամ ուրիշ խաղացողներին վերացնելու համար։
Խաղը սովորաբար տևում է 5 րոպես, սակայն եթե խաղի ավարտին հաշիվը մնում է հավասար, ապա տրվում է անսահմանափակ ժամանակ, մինչ թիմերից մեկի կողմից տեղի կունենա դարպասի գրավում։
2014 թվականի փետրվարի 19-ին Psyonix-ը հաստատեց, որ SARPBC-ին շարունակելու է գալիս Rocket League խաղը, ինչն էլ IGN-ն մեկնաբանեց, որ «խաղ ավելի պարզ անունով, քան SARPBC»[13][14]։
2014 թվականի փետրվարին ԱՀ-ների համար նախատեսված տարբերակը գնվում էր փակ փորձարկամ կարգավիճակում, իսկ ավելի ուշ PlayStation 4-ի համար նախատեսվածը 2015 թվականի ապրիլին և 2015 թվականի մայիսին[15][16]։
2015 թվականի հունիսի 3-ին պաշտոնապես հայտարարվեց խաղի թողարկման ամսաթիվը PS4 և ԱՀ-ների համար՝ 2015 թվականի հուլիսի 7[17]։
Rocket League-ի երաժշտական ալբոմը տարբերի հրատրակչություններում հասանելի դարձավ 2015 թվականի հուլիսի 1-ին[18][19]։ Այն պարունակում էր երաժշտական դիզայներ Մայք Օլտի օրիգինալ երգերից մի քանիսը և Hollywood Principle-ի երկու ստեղծագործություն[20][21]։
Խաղի բետա-տարբերակը ընդունվեց շատ դրական, խաղը գնահատեցին ինչպես «դրական և գերող», իսկ գրաֆիկան ինչպես «զարմանալի և մանրամասը մշակված»[12][22]։ E3 2015-ից հետո խաղը ստացավ բազմաթիվ նոմինացիաներ և հաղթեց մի քանի մրցանակներ՝ «Լավագույն սպորտային խաղ» և «E3-ի լավագույն բազմաօգտատեր խաղ»[23][24]։
2015 թվականի հուլիսի 11-ին Psyonix հայտարարեց, որ խաղում են գտնվում 120,000-ից 124,000 խաղացող[25][26]։ Արդեն հուլիսի 14-ին խաղը ներբեռնվել էր ավելի քան 2 միլլիոն անգամ[27]։ Երեք օր անց այս թիվը հասավ 4 միլլիոնի[28]։
Հուլիսի վերջին խաղը ներբեռնվել էր 5 միլլիոն անգամ և խաղում գտնվում էին 179,000 խաղացող[29][30][31]։ Psyonix հայտարարեց, որ խաղի նման հաջողությունը, գերազանցել է ընկերության սպասելիքները[32]։