Red Bull | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և մասնավոր ընկերություն |
Հիմնադրված է | ապրիլի 1, 1987[1] |
Հիմնադիր | Dietrich Mateschitz? և Չալեո Իյուվիդյա |
Վայր | Fuschl am See, Ավստրիա |
Երկիր | Ավստրիա |
Տնօրեն | Dietrich Mateschitz? |
Արդյունաբերություն | ըմպելիքների արտադրություն և մեդիա արդյունաբերություն |
Հասույթ | ▼5,04 մլրդ € (2018) |
Աշխատողների թիվ | ▲17 848 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[2] |
Դուստր ընկերություններ | Red Bull Racing Team?, Red Bull Racing?, Scuderia AlphaTauri?, Thalheimer? և Red Bull Records? |
Կայք | redbull.com(գերմ.)(անգլ.) |
Red Bull Վիքիպահեստում |
Red Bull GmbH (հայերեն՝ Կարմիր ցուլ), էներգետիկ ըմպելիք արտադրող ավստրիական ընկերություն (դրանցից ամենահայտնին համանուն գազավորված «Ռեդ Բուլ» ըմպելիքն է)։ Այն բազմաթիվ սպորտային մրցումների (ավտոարշավ, հեծանվային սպորտ, սնոուբորդինգ, մոտոցիկլային սպորտ, կիբեռսպորտ և այլն) հովանավոր և կազմակերպիչ է։
1982 թվականին՝ Արևելյան Ասիայում գործուղման ժամանակ, Դիտրիխ Մատեշիցը հետաքրքրվել է այն ժամանակ արդեն բավականին հայտնի էներգետիկ ըմպելիքներով։ Նա գնել է Թաիլանդում հայտնի «Krating Daeng» (թարգմանաբար՝ «կարմիր ցուլ») ապրանքանիշի և ճապոնական «Taisho Pharmaceuticals» ընկերության բաղադրատոմսի օգտագործման արտոնագրային իրավունքները։ Ի դեպ, այդ ճապոնական ընկերությունը մինչ օրս Թաիլանդում արտադրում է ըմպելիքի սկզբնական տարբերակը։
1984 թվականին Մատեշիցը Ֆուշլ-ամ-Զեե ավստրիական քաղաքում հիմնել է «Red Bull GmbH» ընկերությունը։ Բաղադրատոմսի կատարելագործումից (ըմպելիքի հիմնական բաղադրիչներն են մնացել կոֆեինը և թաուրինը, քչացել է շաքարի քանակությունը, ավելացվել է գազը) և մարքեթինգային ծրագրի զարգացումից հետո,1987 թվականին ըմպելիքը հայտնվել է շուկայում[3]։ Այսօր «Red Bull»-ը վաճառվում է ավելի քան 160 երկրներում։
2001 թվականին Դանիայում և Ֆրանսիայում «Red Bull»-ի վաճառքը արգելվել է, քանի որ դրա հիմնական բաղադրիչներ կոֆեինի և թաուրինի համատեղ օգտագործման ազդեցությունը դեռևս ուսումնասիրված չի եղել[4]։
2008 թվականի ապրիլի 1-ին «Red Bull»-ի վաճառքը Ֆրանսիայում վերստին թույլատրվել է, քանի որ թաուրինը փոխարինել են մեկ այլ ամինաթթվով՝ արգինինով[5][6]։ Դա ընկերության կողմից՝ ըմպելիքի բաղադրությունը շտկելու առաջին քայլն է եղել։
2002 թվականին ընկերության կապիտալի շրջանառությունը կազմել է 626 մլն եվրո, 2004 թվականին՝ 1,668 մլրդ եվրո և 2006 թվականին՝ 2,6 մլրդ եվրո։ 2004 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է «Red Bull»-ի 1,9 մլրդ շիշ (ամեն վայրկյան՝ 60 հատ)։ 2006 թվականին այդ թիվը մեծացել է երեք անգամ։
Ռուսաստանում «Red Bull» ըմպելիքը շուկայում է հայտնվել 1998 թվականին։ 2007 թվականին նրան բաժին էր ընկնում շուկայի 23,9 % -ը (գրեթե երկու անգամ զիջում էր PepsiCo-ի Adrenaline Rush ըմպելիքին)[7]։
Ընկերությունը Ֆորմուլա-1-ի «Red Bull Racing», «Alpha Tauri», ֆուտբոլային «Նյու Յորք Ռեդ Բուլ», «ՌԲ Լայպցիգ», «Ռեդ Բուլ Զալյցբուրգ» և «Ռեդ Բուլ Բրազիլ» թիմերի տերն է։ Բացի այդ «Red Bull Air Race World Series» աերոբատիկայի և ինքնաշեն թռչող «Red Bull Flugtag» սարքերի չեմպիոնատների կազմակերպիչն է։
Red Bull Audi A4 DTM
Ավստրիայի հավաքական
Red Bull X-Fighters
Red Bull Crashed Ice
Red Bull BC One