Rae Sremmurd, ամերիկյան հիփ հոփ դուետ, որը կազմված է եղբայրներ՝ Սուո Լիից և Սլիմ Ջիմմիից։ Դուետը ճանաչում է ձեռք բերել 2014 թվականին թողարկված իր «No Type» երգի շնորհիվ, որը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[1][2]։ Նրանց դեբյուտային՝ «SremmLife» ալբոմը թողարկվել է 2015 թվականի հունվարին և զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում[3]։ 2016 թվականի օգոստոսին վաճառքի է դուրս եկել դուետի «SremmLife 2» ալբոմը[4], որի «Black Beatles» երգը գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը[5]։