Post Malone | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Austin Richard Post |
Ծնվել է | հուլիսի 4, 1995[1][2] (28 տարեկան) Սիրաքյուս, Օնոնդագա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ, փոփ-ռեփ, փոփ, Թրեպ երաժշտություն, էմո ռոք, cloud rap?, ժամանակակից R&B և country rap? |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Լեյբլ | Republic Records և Մերկուրի Ռեքորդս |
Կրթություն | Tarrant County College?[3] և Grapevine High School? |
Պարգևներ | |
Կայք | postmalone.com |
Ստորագրություն | |
Post Malone Վիքիպահեստում |
Օսթին Ռիչարդ Պոստ (անգլ.՝ Austin Richard Post, հուլիսի 4, 1995[1][2], Սիրաքյուս, Օնոնդագա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ, առավել հայտնի է Post Malone կեղծանվամբ), ամերիկացի հիփ հոփ կատարող, երգահան և պրոդյուսեր։ Նա լայնորեն ճանաչվել է 2015 թվականի փետրվարին իր առաջին դեբյուտային սինգլից՝ «White Iverson»-ի թղարկումից հետո[4]։ Դրան հաջորդեցին Ջասթին Բիբերի և Quavo-ի հետ երգերը։ Առավել մեծ հաջողության է հասել ռեփեր 21 Savage-ի հետ՝ իրենց «Rockstar»-ով, որը Billboard Hot 100 և մի շարք այլ չարթերում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2015 թվականի օգոստոսին Post Malone-ը պայմանագիր է կնքել Republic Records լեյբլի հետ։ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին նա թողարկել է իր առաջին՝ «Stoney» ստուդիական ալբոմը, որը Billboard 200-ում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[4][5]։
Ծնվել է 1995 թվականի հուլիսի 4-ին Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքում[6]։ Պոստը մեծացել է իր հոր Ռիչ Պոստի և իր խորթ մայր Ջոդի Փոստի հետ։ Պոստի հայրը իր երիտասարդ տարիքում դիջեյ էր և ներկայացրեց երաժշտության տարբեր ժանրեր, այդ թվում` հիփ հոփ, քանթրի և ռոք[7]։
Երբ Պոստը 9 տարեկան էր իր ընտանիքի հետ տեղափոխվեց Գրեյպվայն[8]։ Պոստը սկսեց կիթառ նվագել և մասնակցել է 2010 թվականի Crown the Empire-ի լսումներին, սակայն մերժվեց, քանի որ լսումների ժամանակ լարված էր։ Նա պնդում է, որ իր հետաքրքրությունը կիթառի հանդեպ առաջացել է հայտնի Guitar Hero տեսախաղի շնորհիվ[9]։ Նրա խոսքերով իր առաջին փորձը, որպես պրոֆեսիոնալ երաժիշտ, կատարել է հևի մետալ խմբի մեջ[10]։ Ավելի ուշ նա անցավ թեթև ռոքի, հետո հիփ-հոփ, ապա սկսեց փորձ կատարել FL Studio-ում[10]։ 16 տարեկանում Պոստը ձայնագրեց իր առաջին միքսթեյփը՝ «Young and After Them Riches» անվամբ[10]։ Նա այն Գրեյպվայնի ավագ դպրոցում ցույց տվեց իր դասընկերներին[11]։ Նա ասում է, որ երաժշտության հանդեպ սերը ժառանգել իր հորից, որը նրան ծանոթացրեց երաժշտության տարբեր ժանրերի հետ։ Ավագ դպրոցում հաղթել է «Ամենայն հավանականությամբ հայտնի կդառնա» անվանակարգում։ Որպես դեռահաս նա աշխատել է Chicken Express-ում[9]։
Նա ընդունվեց Սիրաքյուսի համալսարան, մի քանի ամիս սովորեց այնտեղ, իսկ հետագայում թողեց այն։ Հետագայում Պոստը իր ընկերոջ` Ջեյսոն Ստոուքսի հետ տեղափոխվեց Լոս Անջելես, Կալիֆորնիա[10]։ Տեղափոխելուց հետո Պոստը, Ստոուքսը և մի քանի այլ պրոդյուսերներ ստեղծեցին BLCKVRD երաժշտական խումբը և միասին երգեր ձայնագրեցին[12]։ Նրանցից ոմանք, այդ թվում` Պոստը, տեղափոխվել են Սան Ֆերնանդո։
Պոստի երաժշտությունը նկարագրվում է որպես «քանթրի, գրանջ, հիփ հոփ և R&B»[13]: Օսթին իրեն կոչում է բազմակողմանի[14]։ Նրա վոկալը լակոնիկ ոճի է։ Պոստը իրեն անվանում է նաև «առանց ժանրի»։ Նա ունի Բոբ Դիլանի կերպարով դաջվածք։
Հիմնական հոդված՝ Post Malone-ի սկավառակագրություն |
((cite web))
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Post Malone» հոդվածին։ |
|
|