Paradox Interactive | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող, համակարգչային խաղերի հրատարակիչ, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1999 |
Վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Տնօրեն | Ebba Ljungerud?[1] |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | ▲479 մարդ (մարտ 2020)[2] |
Մայր ընկերություն | Investment AB Spiltan? |
Դուստր ընկերություններ | White Wolf Publishing?, Paradox Development Studio? և Triumph Studios? |
Սեփականատեր | Tencent[3] |
Կայք | paradoxplaza.com և paradoxinteractive.com(անգլ.) |
Մասնակից է | Unterhaltungssoftware Selbstkontrolle?[4] |
Բորսա | PRXXF[5] |
Paradox Interactive Վիքիպահեստում |
Paradox Interactive, համակարգչային խաղերի (հիմանակնում պատմական ստրատեգիաներ) մշակմամբ զբաղվող շվեդական ընկերություն, որը տեղակայված է Ստոկհոլմում։ Հետագայում նաև դարձավ խաղերի հրապակող ընկերություն (Knights of Honor, Galactic Civilizations II: Dread Lords, Rush for Berlin)։
Ընկերության առաջատար խաղային դիզայները և ծրագրավորողը Յոհան Անդերսոնն է։
Սկզբնական շրջանում սա կազմել է Paradox Entertainment-ի մաս։
Սկսած 2015 թվականի հոկտեմբերի 26-ից հրաարակում է գրքեր և դերային խաղեր White Wolf Publishing։
Ընկերության խաղերի մեծ մասը մարտավարական խաղեր են, որոնցում առկա գործողությունները տեղի են ունենում իրական ժամանակ։ Այս հրատակարակչության խաղերը ունեն ազատ խաղային շարժիչ և չկան նախօրոք որոշված հաղթանակի սցենար։ Paradox Interactive-ի ծրագրավորողները մեծ ուշադրություն են դարձնում մարդկային պատմության վրա։
Խաղերի թեմատիկան փոփոխվում է, սակայն անփոփոխ է մնում տնտեսության ղեկավարումը, առևտուրը, աշխարհագրաքաղաքականությունը և տեխնոլոգիական զարգացումը։ Ինչը վերավերվում է պատերազմական գործողություններին, ծովային և ցամաքային մարտերը բացակայում են, խաղի հաղթողը հիմնանակում որոշվում է ավտոմատ։
Paradox Interactive-ի խաղերի կարևոր տարբերությունը կայանում է ձևավորման ստեղծման մեջ։ Հրատարակիչները ընդառաջ են գնում խաղացողներն, նրանց առաջարկելով ձևափոխման հրահանգներ։ Իրենք էլ ծրագրավողներն էլ, անընդհատ թողարկում են տարատեսակ DLC-ներ։
2018 թվականի արդյունքով եկամուտը կազմում էր 120,9 մլն դոլար, իսկ օպերացիոն շահույթը՝ 48,8 դոլլար[6]։
2019 թվականի մարտի տվյալներով Paradox Interactive-ը ունի 7 ստուդիաներ[7]․