«No Sense» | ||||
---|---|---|---|---|
Ջասթին Բիբերի և Թրևիս Սքոթի երգը «Purpose» ալբոմից | ||||
Թողարկված | 2015 | |||
Տևողություն | 4:35 | |||
Լեյբլ | Def Jam Recordings | |||
Հեղինակ | Ջասթին Բիբեր, Ջեյսոն Բոյդ, Soundz, Թրևիս Սքոթ, Մայք Դին | |||
Պրոդյուսեր | Soundz, Մայք Դին | |||
Purpose ալբոմի երգացանկ | ||||
|
«No Sense», կանադացի երգիչ Ջասթին Բիբերի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթը։ Այն ընդգրկվել է Բիբերի «Purpose» անվանումը կրող չորրորդ ալբոմում, որը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին։ Երգը գրվել է Ջասթին Բիբերի, Ջեյսոն Բոյդի, Soundz-ի, Թրևիս Սքոթի և Մայք Դինի կողմից։
Ջասթին Բիբերն ու Թրևիս Սքոթը առաջին անգամ համագործակցել են երբ Թրևիսն ձայնագրում էր իր «Rodeo» անվանումը կրող առաջին ալբոմը, որը թողարկվեց 2015 թվականի սեպտեմբերին[1]։ Այդ ալբոմի համար նրանք միասին ձայնագրեցին «Maria I'm Drunk» կատարումը[1], որը դրական արձագանքներ ստացավ երաժշտական քննադատների կողմից[2]։ Բիբերը նաև մասնակցեց Թրևիսի ալբոմի թողարկմանը նվիրված երեկույթին, որտեղ նրանք միասին ելույթ ունեցան[2]։
2015 թվականի հոկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Բիբերի «Purpose» կոչվող չորրորդ ալբոմի երգացանկը ներառելու է նաև համագործակցություն Թրևիսի հետ[3]։ Հոկտեմբերի 28-ին Բիբերը իր Թվիթթերի էջում հրապարակեց ալբոմի երգացանկը, որից պարզ դարձավ որ նրանց համագործակցությունը կոչվում է «No Sense»[4]։ Նոյեմբերի 11-ին «Purpose» ալբոմը առանց Բիբերի թույլատվության հայտնվեց համացանցում[5], իսկ երկու օր հետո՝ նոյեմբերի 13-ին, այն պաշտոնապես դուրս եկավ վաճառքի[6]։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Փերիս Գեբելը, ներկայացվել է 2015 թվականի նոյեմբերի 14-ին Բիբերի VEVO ալիքում[7]։
Հիթ շքերթ (2015) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100) | 54 |
Իռլանդիա (IRMA) | 59 |
Կանադա (Canadian Hot 100) | 42 |
Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) | 50 |
Նոր Զելանդիա (Recorded Music NZ) | 36 |
Շվեդիա (Sverigetopplistan) | 63 |
Ֆրանսիա (SNEP) | 198 |
|