MySpace | |
---|---|
myspace.com(անգլ.) | |
Տեսակ | սոցիալական ցանց, կայք և առցանց համայնք |
Երկիր | ԱՄՆ |
Գրանցում | պահանջվում է որոշ ծառայությունների օգտագործման համար |
Հեղինակ | Chris DeWolfe? և Թոմ Անդերսոն |
Բացված | 2003 |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Եկամուտ | ▲ |
Զուտ եկամուտ | ▼ 109 միլիոն $ |
Myspace Վիքիպահեստում |
Մայսփեյս (անգլ.՝ Myspace - Իմ տարածք), սոցիալական ցանց։ Ստեղծվել է 2003 թվականի օգոստոսին։
Համահիմնադիրներն են ԷՔրիս ԴեՎոլֆը և Թոն Էնդերսոնը։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Բևեռլի Հիլլզ քաղաքում։ Կայքը հիմնականում երաժշտական ուղղվածություն ունի, այստեղ բազում երաժիշտներ են գրանցված, ինչպես և դերասաններ և ընկերություններ[1][2][3]։ Երկար ժամանակ ԱՄՆ-ում ամենապահանջված սոցիալական ցանցն էր[4], սակայն վերջին տարիներին կայքի հաճախորդների քանակը պարբերաբար նվազում է։ Կարծիքներ են արտահայտվել, որ Մայսփեյսի նահանջումը պայմանավորված է Ֆեյսբուքի հետ մրցակցությունը[5]։ 2006 թվականի օգոստոսի 9-ին Նիդեռլանդներում գրանցվեց կայքի 100 միլիոներորդ օգտագործողը[6][7]։
Այժմ միայն ԱՄՆ-ում գրանցված է ավելի քան 25 միլիոն մասնակից[8][9]։ 2008 թվականի հունվարի 18-ին փոխվում է կայքի դիզայնը[10]։
2011 թվականի հունիսին Ռուփերթ Մերդոքին պատկանող «News Corporation» մեդիակորպորացիան վաճառեց MySpace-ը «Specific Media» ընկերությանը 35 միլիոն ԱՄՆ դոլարով (դա Ֆեյսբուքի մինիմալ արժեքի 1/2000-րդ մասն է)[11]։ Սակայն նշվում էր, որ «News Corporation»-ը իրեն կպահի ցանցի 5%-ը։ «Specific Media» ընկերության բաժնետերերից է հայտնի երգիչ Ջասթին Թիմբեռլեյքը։
|