Miley Cyrus and Her Dead Petz | ||||
---|---|---|---|---|
Մայլի Սայրուսի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Օգոստոսի 30, 2015 | |||
Ձայնագրված | 2014-15 | |||
Ժանր | Էքսպերիմենտալ փոփ, փսիխոդելիկ | |||
Տևողություն | 92:06 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Smiley Miley Inc. | |||
Պրոդյուսեր | Մայլի Սայրուս, A+, Ջոն Բեյքեն, Դենիս Քոյն, The Flaming Lips, Mike Will Made It, Resource, Ռայդեր Ռիփս, Օրեն Ուոյել | |||
Մայլի Սայրուսի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
«Մայլի Սայրուսը և մահացած կենդանիները» (անգլ.՝ Miley Cyrus & Her Dead Petz), ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի թվով հինգերորդ ստուդիական ալբոմը։ Այն որպես անվճար ալբոմ թողարկվել է 2015 թվականի օգոստոսի 30-ին։ Այս ալբոմը շատ է տարբերվում երգչուհու նախորդ ձայնասկավառակից, որտեղ մեծ փոփոխություններ են կատարվել գործիքավորման վրա։ Սայրուսը սրա մասին պլանավորել էր դեռ 2013 թվականին՝ 4-րդ ալբոմի թողարկումից անմիջապես հետո։ Աշխատանքները շարունակվեցին 2014 և 2015 թվականներին։ Այդ ընթացքում Սայրուսը բաժանվեց իր նախկին ընկերներից և միացավ փսիխոդելիկ ռոք խմբի՝ The Flaming Lips-ի հետ։ Ալբոմի պրոդյուսերներն են Մայլի Սայրուսը, The Flaming Lips-ը, Mike Will Made It-ը և Օրեն Ուոյելը։ Վերջին երկուսն աշխատել են նաև երգչուհու նախորդ ալբոմի՝ «Bangerz» վրա։ Ալբոմի վոկալային հյուրերն են Բիգ Շոնը, ով նույնպես հայտնվել է «Bangerz» ալբոմում, Սառա Բարթելը Ֆանթոգրամ խմբից և Էրիել Փինկը[1]։
Իր «Dooo It!» երգի կատարումից հետո, 2015 թվականի MTV VMA մրցանակաբաշխության ժամանակ, Սայրուսը, առանց նախնական գովազդի և հաստատման, հայտարարեց, որ իր «Miley Cyrus & Her Dead Petz» ալբոմը հասանելի է օնլայն տիրույթում։ Հենց այդ պահին էլ երգի տեսահոլովակը հայտնվեց երգչուհու YouTube-յան պաշտոնական էջում[2]։
«Իմ նախորդ ձայնասկավառակում այն ինչ արել ենք՝ կատարել ենք համակարգիչների միջոցով։ Բայց The Flaming Lips-ն իսկական երաժիշտներ են։ Նրանք կարողանում են փոփխել բանալիները ոտքի վրա։ Ես երբեք նման բան չեմ տեսել։ Ես նրանց հետ ճանապարհորդութոյւն եմ կատարել և դա ամենալավ բանն էր, որին երբևէ մասնակցել եմ։ Դա իրոք խորն է»։
2013 թվականի հոկտեմբերին, «Bangerz» ալբոմի պրեմիերայից կարճ ժամանակ անց, Սայրուսը հայտատարեց, որ աշխատում է իր հաջորդ սկավառակի վրա։ Նա ասաց, որ ալբոմի ավարտից հետո իր ժանրը լիովին փոխվեց և ըստ նրա՝ պետք էր աշխատել արդեն նոր մոտեցումով[4]։ Ավելի ուշ Սայրուսն ընկերացավ Ուեյն Քոյնի և իր խմբի՝ The Flaming Lips-ի հետ, ովքեր միացան նրա Bangerz World Tour-ին և խմբի տասնչորսերորդ ալբոմի՝ «With a Little Help from My Fwends»-ի համար ձայնագրեցին The Beatles խմբի «Lucy in the Sky with Diamonds» և «A Day in the Life» երգերի քովերները։ Հիանալով իրենց կենդանի գործիքավորման և իր «Bangerz»-ի համակարգչային տարբերությունով, Սայրուսը Flaming Lips-ի հետ համատեղ սկսեց աշխատել իր հետագա հինգերորդ ստուդիական, անանուն ալբոմի վրա։ Նա սպասում էր վերջացնել դրա աշխատանքները շրջագայության ավարտին, որը տևեց մինչև 2014 թվականի վերջ[5]։
Պրոդյուսեր Mike Will Made It-ը, ով նախկինում աշխատել էր երգչուհու «Bangerz» ալբոմի վրա, ենթադրում էր, որ նրանք հուլիս ամսվանից կաշխատեն ընդհանուր նախագծի վրա[6]։ Դեկտեմբերին նա հաստատեց, որ նրանք միասին ստեղծել են վեց երգ[7]։ Նույն տարում Սայրուսը խզեց իր ստեղծագործական կապերը պրոդյուսեր Dr. Luke-ի հետ, տարբեր երաժշտական ուղղություններին պատկանելու պատճառով[8], այն ժամանակ, երբ փանկ ռոք երգչուհի Քեթլին Հաննան առաջարկեց երգչուհուն մի երգ, որն ըստ նրա, դա կարող էր կատարել միայն Սայրուսը[9]։
«Miley Cyrus & Her Dead Petz»-ը էքսպերիմենտալ ալբոմ է[10][11], որն իր վրա կրում է փսիխոդելիկ փոփ[12][13], փսիխոդելիկ ռոք[14], ալտերնատիվ փոփ[15], սինթփոփ[16], արտ փոփ[17], և սփեյս ռոք ժանրերի ազդեցությունները[17]։ Սայրուսն այս ալբոմը որակել էր «մի փոքր փսիխոդելիկ, բայց դեռ փոփ աշխարհի մեջ»[18]։ Mike Will Made It-ը ալբոմը նկարագրել էր որպես «քանթրի Լանա Դել Ռեյ»[7]։
MTV VMA 2014-ի ժամանակ Սայրուսն ասաց, որ ալբոմի աշխատանքները կարող են տևել 5 տարի։ Նա նաև ավելացրեց, որ այն ամբողջությամբ երաժշտության մասին է, այլ ոչ թե թվերքինգի[18]։ 2015 թվականի հունվարին երգչուհին հայտարարեց, որ համարյա ամեն օր աշխատում է իր նախագծի վրա[19]։ Երգչուհու նախկին աշխատանք «Bangerz»-ը նրանից պահանջել է մի քանի միլիոն, որպեսզի ավարտին հասցվի, իսկ «Miley Cyrus & Her Dead Petz»-ն ընդամենը 50,000 դոլար[20]։
Մասնագիտական վարկանիշ | |
---|---|
Aggregate scores | |
Աղբյուր | Վարկանիշ |
Metacritic | 60/100[21] |
Վերլուծություններ | |
Աղբյուր | Վարկանիշ |
The A.V. Club | C[22] |
Billboard | [14] |
Consequence of Sound | C–[23] |
DIY | [17] |
Entertainment Weekly | A–[15] |
New York Daily News | [13] |
NME | 8/10[12] |
Pitchfork | 3.0/10[24] |
Rolling Stone | [25] |
Spin | 5/10[26] |
«Miley Cyrus & Her Dead Petz»-ը ստացավ խառը կարծիքներ քննադատների կողմից։ Metacritic կայքում այն 100-ից ստացավ 60 միավոր՝ հիմնվելով 18 կարծիքի վրա[21]։ Քայլ Էնդերսոնը՝ «Entertainment Weekly»-ից, ալբոմին տվեց դրական կարծիք, այն գնահատելով A-[15]:
|
|