Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։

Microsoft Office օֆիսային ծրագրային միջոցների փաթեթ, որը ստեղծվել է Մայքրոսոֆթ կորպորացիայի կողմից։ Գոյություն ունեն Microsoft Office փաթեթի Մայքրոսոֆթ Վինդոուզ և Apple Mac OS X հարթակների համար նախատեսված տարբերակներ։ Այս փաթեթը կազմված է մի շարք ծրագրային միջոցներից, որոնք թույլ են տալիս աշխատել տարբեր տեսակի փաստաթղթերի հետ՝ տեքստային, էլեկտրոնային աղյուսակների, տվյալների շտեմարանների և այլն։

Microsoft Office-ը իրենից ներկայացնում է OLE օբյեկտների սերվեր, և նրա ֆունկցիաները հասանելի են ոչ միայն Office փաթեթի ծրագրային միջոցներին, այլև կողմնակի ծրագրային հավելվածներին։

Microsoft Office-ի բաղկացուցիչ մասեր

Microsoft Office-ը ունի մի քանի հրատարակություն, որոնք տարբերվում են արժեքով և բաղադրամասերով։ Հրատարակություններից ամենածավալունը բաղկացած է հետևյալ ծրագրային միջոցներից՝

Տարբերակները և դրանց սպասարկումը

  1. Microsoft Office 97 փաթեթից վաղ հրատարակված տարբերակները այլևս չեն սպասարկվում (ներառյալ Outlook 97)։
  2. Office 97 (ներառյալ Outlook 98) ընդլայնված սպասարկումը ավարտվեց հունվարի 16 2004։ Հիմնական սպասարկման շրջանակներում տեղի ունեցող ուղղումների (hotfix) թողարկումը ավարտվեց օգոստոսի 31-ին 2001 թ.։
  3. Office 2000՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հուլիսի 30-ին 2004 թ.։ Ընդլայնված սպասարկումը ավարտվեց հուլիսի 14-ին 2009 թ.։
  4. Office XP՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հուլիսի 11-ին 2006 թ.։ Ընդլայնված սպասարկումը հասանելի է մինչև հուլիսի 12-ը 2011 թ.։
  5. Office 2003՝ հիմնական սպասարկումն ավարտվեց հունվար 13-ին 2009 թ.։ Ընդլայնված սպասարկումը հասանելի է մինչև հունվարի 14-ը 2014 թ.։
  6. MS Office-ի ընթացիք (MS Office 2007) և ապագա տարբերակների համար հիմնական սպասարկման տևողությունը կազմում է 5 տարի սկսած ծրագրային փաթեթի թողարկման օրվանից կամ 2 տարի ծրագրային փաթեթի հաջորդ տարբերակի թողարկման օրվանից։ Ընդլայնված սպասարկումը հասանելի կլինի ևս 5 տարի հիմնական սպասարկման ժամկետի ավարտից հետո։
  7. Microsoft Office 2010՝ այս տարբերակը ելել է վաճառքի։
  8. Microsoft Office 2013՝ այս տարբերակը գտնվում է մշակման փուլում։ Հասանելի է բետա-տարբերակը։

Office 2003 և Office 2007 վաճառքը ընդհատվեց հունվարի 11-ին 2010 թ. ընկերության կողմից պատենտային իրավունքների պաշտպանման նպատակով հարուցված դատավարության պատճառով։

Համբավ

Վաճառումներ

Չնայած ծրագիրը վաճառվում է գումարով, սակայն մի շարք մարդիկ ապօրինի ձևով ինտերնետից փակցում են սերիական կոդը Microsoft Office-ում, որի պատճառով այս ծրագիրն ավելի հայտնի դարձավ։ Անվճար վերբեռնելն անօրինական է և հակասում է Microsoft Office-ի հրատարակչական իրավունքին (copyright)։

Արտաքին Հղումներ


համակ Սա Համակարգիչների մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։