Build (ոճավորած անվանումը՝ //build ), ամենամյա բիզնես կոնֆերանս, որը կազմակերպվում է Microsoft ընկերության կողմից։ Կոնֆերանսի հիմնական լսարանը ծրագրավորողներ են, որոնք օգտագործում են Windows, Windows Phone, Microsoft Azure և Microsoft-ի այլ տեխնոլոգիաներ։ Առաջին անգամ կոնֆերանսը անց է կացվել 2011 թվականին։
Առաջին կոնֆերենսը անց է կացվել 2011 թվականին հուլսի 13-ից 16-ը ընկած ժամանակահատվածում Անահայմում։ Հիմանական թեմաներն էին՝ Windows 8, Windows Server 2012 և Visual Studio 2012, միջոցառման ժամանակ ցուցադրվեց օպերացիոն համակարգի տարբերակը, որը նախատեսված է ծրագրավորողների համար։ Կոնֆերանսի մասնակիցներին բաժանվեց Samsung ընկերության պլանշետներ արդեն իսկ տեղադրված Windows 8 Developer Preview օպերացիոն համակարգով[1]։
2012 թվականին կոնֆերանսը անց է կացվել ռեդմոնդկան կամպուսում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ին։ Հիմնական թեմատիկան Windows 8 և Windows Phone 8 թողարկումն ու Windows Azure-ի մեկնարկն էր[2]։ Մասնակիցներին տրամադրվեց Surface RT պլանշետներ Touch Cover-ով և Nokia Lumia 920-ի սմարթֆոններ[3]։
Build 2013 անց կացվեց հուլիսի 26-ից 28-ին Սան Ֆրանցիսկոյում[4]։ Կոնֆերանսի ընթացքում հայտարարվեց Windows 8․1 թարմացման մասին[5][6]։ Յուրաքանչյուր մասնակից ստացավ Surface Pro, Acer Iconia W3 (առաջին 8 դյույմանով պլանշետը, որը աշխատում էր Windows 8 օպերացիոն համակարգով[7]), Bluetooth ստեղնաշար, Adobe Creative Cloud-ի մեկ տարվա բաժանորդագրություն և 100 ԳԲ ազատ տարածք SkyDrive-ում[8]։
2014 թվականի կոնֆերանսը նույնպես անց կացվեց Սան Ֆրանցիսկոյում ապրիլի 2-ից 14-ը ընկած ժամանակահատվածում, իսկ միջոցառման տեղը և ամսաթիվը հրապարակվել էր Microsoft-ի կայքում դեռ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին[9][10]։ Կոնֆերանսի մասնակիցները անվճար ստացան Xbox One և Microsoft Store-ի 500 դոլար արժողության նվեր քարտ[11]։ Հիմնական թեմաներն էին՝ Windows Display Driver Model 2.0 և DirectX 12, Կորտանա, Windows Phone 8.1, Windows 8.1 (Windows 8.1 Update 1)։ Միջոցառման ընթացքում հայտարվեց, որ բոլոր 9-ը դյույմ էկրանից փոքր սարքերի համար Windows-ը կլինի անվճար[12][13]։
2015 թվականի կոնֆերանսը անց կացվեց ապրիլի 29-ից մայիսի 1-ը ընկած հատվածում։ Գրանցման արժեքը կազմեց 2095 դոլար[14][15]։ Մասնակիցները ստացան HP Spectre x360 դյուրակիր համակարգիչներ[16]։ Կոնֆերանսի գլխավոր թեմաններն էին՝ Windows 10, Windows 10 Mobile, Microsoft HoloLens և Windows Mixed Reality, Windows Server 2016, Microsoft Exchange Server 2016, Visual Studio 2015, Visual Studio Code[17]։
2016 թվականի կոնֆերանսը անց կացվեց մարտի 30-ից ապրիլի 1-ը ընկած հատվածում։ Տոմսերի արժեքը բարձրացավ հասնելով 2195 դոլարի[18], սակայն տոմսերի ողջ քանակությունը վաճառվեց մեկ րոպեյում։ Ի տարբերություն մնացած տարիների այս անգամ մասնակիցներին սարքավորումներ չբաժանվեց[19]։ Կոնֆերանսի գլխավոր թեմաներն էին՝ Windows Subsystem for Linux, «Կորտանա Chat bot» Skype-ի համար, «Power of the Pen and the PC», .NET Standard Library, ASP.NET Core[20][21]։
2017 թվականի կոնֆերանսը անց կացվեց Սիեթլում մայիսի 10-ից 12-ին։ Կոնֆերանսին հետևելու համար մշակվել էր «Build 2017» հավելվածը[22]։ Կոնֆերանսի առաջին օրը նվիրված էր Azure տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը և նոր Microsoft Visual Studio 2017-ին[23]։ Երկրորդ օրը քննարկվեց Windows 10 Fall Creators Update թարմացումը, NET Standard 2.0, նոր Fluent Design-ը, և Xamarin Live Player-ին[24][25][26][27]։
2018 թվականի Build կոնֆերանսը անց կացվեց Սիեթլ նահանգում մայիսի 7-ից 9-ին։ Կոնֆերանսի տոմսերի արժեքը կազմեց 300 դոլարից մինչև 2495 դոլար։ Գլխավոր թեմաներն էին․
2019 թվականի կոնֆերանսը անց կացվեց նույն վայրում մայիսի 6-ից 8-ը ընկած ժամանակահատվածում։ Գինը կազմեց 100-ից մինչև 2395 դոլար։ Կոնֆերանսի համար գրանցումը սկսվեց 2019 թվականի փետրվարի 27-ին։
Գլխավոր թեմաներն էին՝