«Love More», ամերիկացի երգիչ Քրիս Բրաունի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Նիքի Մինաժը։ Այն թողարկվել է 2013 թվականի հուլիսի 16-ին՝ որպես Բրաունի «X» անվանումը կրող վեցերորդ ալբոմի երրորդ սինգլ։ Երգը գրվել է Քրիս Բրաունի, Նիքի Մինաժի, Դարել Էվերսլիի, Հովարդ Էվերսլիի, Շոն Սպիրմենի, Վերս Սիմոնդսի և Էրիկ Բելինջերի կողմից։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Քրիս Բրաունը, նկարահանվել է 2013 թվականի օգոստոսի 2-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա[1]։ Պրեմիերան կայացել է օգոստոսի 17-ին[2]։ Տեսահոլովակի սկզբում Բրաունը իր ընկերների հետ մեքենայով գնում է գիշերային ակումբ, որտեղ նա սկսում է պարել աղջիկների հետ։ Այնուհետև Բրաունը հայտնվում է մի սենյակում, որտեղ Նիքի Մինաժը սկսում է կատարել իր ռեփ հատվածը։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև դերասան Նիք Սվարդսոնը[2]։
Հիթ շքերթ (2013)
|
Զբաղեցրած տեղ
|
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs)
|
21
|
|
---|
| Ստուդիական ալբոմներ | |
---|
| Սեփական երգեր | |
---|
| Համագործակցություններ | |
---|
|