Limited Run Games | |
---|---|
Տեսակ | համակարգչային խաղերի հրատարակիչ |
Հիմնադրված է | 2015 |
Վայր | Ռոլի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | limitedrungames.com(անգլ.) |
Limited Run Games, ամերիկյան ընկերություն[1][2] և դիստրիբյուտոր, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարկմամբ։ Հիմնվել է 2015 թվականին Ջոշ Ֆեյրտրաստի և Դուգլաս Բոգրատի կողմից, որպես Mighty Rabbit Studios ընկերության մաս[3][4]։
Limited Run Games-ը մասագիտացված է համակարգչային խաղերի ֆիզիկական հրապարակաման ոլորտում։ Ընկերությունը հրատարաում է խաղերի, ինչպես ակտուալ այնպես էլ, նախորդ սերունդների խաղային համակարգերի համար[5]։ Բացի նոր խաղերի հրապարակումից, ընկերությունը նաև զբաղվում է, հին խաղերը նոր համակարգերի համար հրապարակելով։ Այս նպատակի համար մշակում է գործիքներ և էմուլյատորներ, ինչպիս է օրինակ՝ Carbon Engine-ը, որը նախատեսված է նախորդ սերնդի պլատֆորմների համար մեկնարկման համար[6]։
Limited Run Games-ի առաջին խաղը դարձավ Mighty Rabbit Studios կողմից մշակված խաղը։ Հիմնադրի խոսքերով, սա փորձ էր, հասկանալու համար կա արդյոք նման խաղերի պահանջարկը։ Խաղը հաջողություն գրանցեց, և արդեն 2016 թվականին ընկերությունը հրապարակեց Oddworld: New 'n' Tasty! խաղը, մշակված այլ ընկերության կողմից[3][7]։ Չնայած այն փաստին, որ Limited Run Games-ը հիմնադրվել է Mighty Rabbit Studios-ի աշխատակիցների կողմից, այն համարվում է անկախ ընկերություն[8][9]։
Retro Gamer ամսագրի կարծիքով, Limited Run Games-ն ապացուցեց, որ ֆիզիկական հրատարակումը դեռ ունի մեծ պահանջարկ[10]։ Ամսագրում նշվում է նաև, որ այսպիսով Limited Run Games-ը վերադարձնում է քարտերով խաղերի տարածում ռետրո համակարգերի համար, դրանով երկարացնելով նրանց կյանքը[5]։ Destructoid առցանց հրատարակությունը Limited Run Games ընկերությանն անվանեց միակը, որ ապահովում է խաղերի ֆիզիկական պատճենների կյանքը[3]։
2022 թվականի օգոստոսի 18-ին Limited Run Games-ը գնվեց Embracer Group-ի կողմից[11]։
((cite web))
: CS1 սպաս․ url-status (link)