Hello Games | |
---|---|
Տեսակ | Կորպորացիա, ծրագրային ապահովման ընկերություն և տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | օգոստոսի 8, 2008 |
Հիմնադիր | Sean Murray? |
Վայր | Գիլֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | hellogames.org(անգլ.) |
Hello Games Վիքիպահեստում |
Hello Games Ltd, բրիտանական ընկերություն, որ զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարակչությամբ և տեղակայված է Գիլֆորդ քաղաքում (Մեծ Բրիտանիա)։ Ընկերությունը ավելի հայտնի է իր տիեզերական արկածների մասին պատմող No Man’s Sky խաղով, ինչպես նաև The Last Campfire խաղով։
Hello Games-ը հիմնադրվել է 2008 թվականի օգոստոսին, այն ընկերությունների մի քանի նախկին մշակողների կողմից։ Develop Awards 2010-ի ժամանակ ընկերությունը նվաճեց մի անգամից երկու տիտղոս՝ «Լավագույն նոր ստուդիա» և «Լավագույն միկրոստուդիա»[1][2]։ 2010 թվականի սեպտեմբերին ընկերությունը ընդգրկվեց The Guardian ցանկի հարյուրյակում, որեպես վեջին 12 ամիսների ընթացքում ամենաինովացիոն և ստեղծագործական ընկերություն[3]։ Gamescom 2011-ի ժամանակ ընկերությունը ներկայացրեց իր երկրորդ խաղը՝ Joe Danger 2: The Movie[4]։ Երկու տարի անց, VGX 2013-ի ժամանակ, Hello Games-ը ներկայացրեց գիտաֆատսատիկ արկածային խաղ, որը կրում էր No Man’s Sky անվանումը[5]։ 2013 թվականի դեկտեմբերի 24-ին ընկերության գրասենյակը, մոտ գետերից մեկի հունից դուրս գալու պատճառով անցավ ջրի տակ[6]։
No Man’s Sky խաղը սկզբնական շրջանում պետք է թողարկվեր 2016 թվականի հունիսին, սակայն դրանից մեկ ամիս առաջ, Շոն Մյուրրեյը հայտարարեց, որ խաղի թողարկում հետաձգվել է, որոշակի ծրագրային խնդիրների պատճառով[7][8]։
Game Developers Conference 2017-ի ժամանակ Hello Games-ը հայտարարեց, Hello Labs-ի հիմնադրման մասին, այն իրենից ներկայացնում էր խումբ, որը պետք է զբաղվեր փորձնական նախագծերի ֆինանսավորմամբ[9]։ 2018 թվականին The Game Awards-ի ժամանակ Hello Games-ը ցուցադրեց իր նոր խաղը՝ The Last Campfire[10], որը թողարկվել էր 2020 թվականի ամռանը[11]։
Թվական | Անվանում | Պլատֆորմ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
PS3 | X360 | PS4 | XONE | Switch | Win | Mac | Lin | Vita | Android | iOS | ||
2010 | Joe Danger | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո |
2012 | Joe Danger 2: The Movie | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ |
2014 | Joe Danger Infinity | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Այո |
2016 | No Man’s Sky | Ոչ | Ոչ | Այո | Այո[12] | Ոչ | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ |
2020 | The Last Campfire | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ | Այո |