Տեսակ | Համակարգչային ծրագիր և աշխարհագրական ինֆորմացիոն համակարգ |
---|---|
Հեղինակ | |
Նախագծումը՝ | Գուգլ և Michael T. Jones?[1] |
Գրված է՝ | C++ |
Ինտեսֆեյս | Qt |
ՕՀ | Windows, macOS, Linux, Android և iOS |
Առկա է | բազմալեզու[2] |
Լույս տեսավ՝ | հունիսի 11, 2001 |
Պլատֆորմ | դիտարկիչ[3] և Windows[3] |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | KML, KML Zipped, Google Earth placemark? և Google Earth placemark (Unicode)? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | KML, KML Zipped, Google Earth placemark? և Google Earth placemark (Unicode)? |
Զարգացման կարգավիճակ | Ակտուալ |
Արտոնագիր | freeware |
Կայք | earth.google.com |
Google Earth Վիքիպահեստում |
Google Earth (խոսակցական՝ Google Երկիր մոլորակ), Google ընկերության նախագիծ, որի շրջանակներում Համացանցում տեղադրվել են ամբողջ Երկրի մակերեսի արբանյակային (կամ որոշ կետերում՝ Օդալուսանկարները) պատկերները։ Որոշ տարածաշրջանների պատկերներն ունեն աննախադեպ մեծ թույլտվություն։
Ի տարբերություն այլ նմանատիպ ծառայությունների, որոնք ցույց են տալիս արբանյակային պատկերները հասարակ դիտարկիչում (օրինակ՝ Google Maps-ը), տվյալ ծառայության մեջ օգտագործվում է հատուկ օգտատիրոջ համակարգիչ ներբեռնվող կլիենտային ծրագիր՝ Google Earth: Տվյալ մոտեցումը, թեկուզ և պահանջում է հավելվածի ներբեռնում և տեղադրում, սակայն հետագայում ապահովում է այնտեղ վեբ-ինտերֆեյսի միջոցով իրականացվող լրացուցիչ հնարավորություններ։
Տվյալ հավելվածը ի սկզբանե թողարկվել է Keyhole[en] ընկերության կողմից, իսկ հետո ձեռք է բերվել Google ընկերության կողմից, որը 2005 թվականին այդ հավելվածը հանրամատչելի է դարձրել (ի սկզբանե միայն ԱՄՆ-ում, հետո Եվրոպայի և ամբողջ աշխարհի)։ Գոյություն ունի նաև վճարովի Google Earth Plus տարբերակը և անվճար[4][5] Google Earth Pro տարբերակը, որը տարբերվում է GPS-ի՝ գլոբալ տեղորոշման համակարգի օժանդակությամբ, տեսացուցադրությունների միջոցներով և պատկերների բարձր թույլտվությամբ։
WikiMapia-յի գրանշերի շերտը կարելի է միացնել Google Earth[6] հավելվածի հետ։
2009 թվականի հունվարի 13-ին Google Earth ծառայության մեջ մեկնարկվել է «Պրադոյի գլուխգործոցները Google Earth-ում» նախագիծը։ Այժմ հավելվածի օգտատերերը կարող են մինչև փոքրագույն մանրամասնությունների զննել «Պրադո» թանգարանի (Իսպանիա, Մադրիդ) 14 կտավները։ Նախագծի հեղինակը Իսպանիայի Google-ի ղեկավար Կլառա Կլիվերան է։ Նախագծի նախապատրաստումը տևել է ավելի քան մեկ ու կես տարի, միացել են պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, ովքեր արել են ավելի քան 8,2 հազար լուսանկար, որոնք համակարգչային տեխնոլոգիաների միջոցով ինտեգրվել են Google Earth։ Հենց հավելվածի ծրագրում պատկերների առավելագույն թույլտվությունը 14000 մեգափիքսել է[10]։
Քանի որ Google-ը չի կարող շատ ուշադրություն տրամադրել բոլոր աշխարհագրական օբյեկտներին, որոշ տարածաշրջաններում առկա են միայն խոշոր օբյեկտների անվանումները։
Google Earth-ի լիարժեք օգտագործման և տվյալների բազայի լրացման համար օգտագործվում են մի քանի ընդլայնումներ, որոնք թույլ են տալիս մի քանի կայք-աղբյուրներից տվյալներ ներմուծել Earth:
2015 թվականի հունվարի 20-ից Google Earth Pro- օգտագործման լիցենզիան կարելի է ստանալ անվճար[11]։
Հնարավորություններ ↓ / Ապրանք → | Անվճար Տարբերակ | Մասնագիտական Տարբերակ |
---|---|---|
Պատկերների տպագրություն | 1000 փիքսել | 4800 փիքսել |
GPS տվյալների ինտեգրում | ||
Հայտարարություններ | Ֆակուլտատիվային | |
Էլեկտրոնային փոստով աջակցում | ||
Պրեմիում ֆիլմերի ստեղծում | ||
Պատկերների ներմուծում և տեղադրում | ||
Փաթեթային գեոկոդավորում | ||
Մարզերի չափում |