Game Boy Advance
Game Boy Advance-ի լոգոն
Game Boy Advance-ի տեսքը
Մշակող Nintendo
Հրատարակիչ Nintendo
Տեսակ Դյուրակիր խաղ համակարգ
Սերունդ Վեցերորդ
Թողարկման թվական
Թողարկումը դադարեցվել է
Նախորդը Game Boy Color
Հաջորդը Nintendo DS

Game Boy Advance (ճապոներեն՛ ゲームボーイアドバンス) կամ կրճատ GBA, Nintendo-ի 32-բիթանոց ձեռքի խաղային համակարգ։ Այն Game Boy Color-ի «հաջորդն» է։

Պատմություն

Game Boy Advance-ն առաջին անգամ ցուցադրվել է Spaceworld Tokyo-ում 2000 թվականի օգոստոսի 24-ին։ Ճապոնիայում Game Boy Advance-ը վաճառքի է հանվել 2001 թվականի մարտի 21-ին 9800 իենով (մոտ 100 դոլար); ԱՄՆ-ում վաճառքը սկսվել է ավելի ուշ։ Վահանակը պահպանեց համատեղելիությունը Game Boy-ի և Game Boy Color-ի հետ։ Վահանակի համար կան և՛ 2D, և՛ 3D խաղեր (օրինակ՝ Need For Speed, Serious Sam Advance և այլն)։

2003թ.-ին Nintendo-ն թողարկեց Game Boy Advance SP-ը, որն ավելի փոքր կաղապարային տարբերակ է՝ հետին լույսով և վերալիցքավորվող մարտկոցով։ Game Boy Advance SP-ն ուներ մի քանի սահմանափակ թողարկումներ (Famicom edition, Mario Limited Edition Pak, Zelda Pak, Final Fantasy Tactics edition և այլն)։

2005 թվականին հայտնվեց Game Boy Micro-ը՝ Game Boy Advance-ի մեկ այլ կոմպակտ տարբերակ։

2004 թվականին այս վահանակի վաճառքի անկում գրանցվեց, քանի որ Nintendo-ն թողարկեց նոր խաղային կոնսոլ՝ Nintendo DS, և ի վերջո աջակցությունն ավարտվեց 2006 թվականին, սակայն աջակցությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում շարունակվեց մինչև 2008 թվականը։

Տեխնիկական պայմաններ

Էմուլյացիա

Ներկայումս GBA խաղերը կարելի է խաղալ էմուլյատորների միջոցով.

Ծանոթագրություններ

  1. «mGBA». mGBA. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ