Foo Fighters | |
---|---|
Foo Fighters-ի ելույթը 2017 թվականի սեպտեմբերին։ Ձախից աջ` Քրիս Շիֆլեթ, Ռամի Ջաֆի, Թեյլոր Հոքինս, Դեյվ Գրոլ, Փեթ Սմիր և Նեյթ Մենդել | |
Նաև հայտնի է որպես | The Holy Shits[1] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | |
Գործունեություն | 1994-այժմ |
Լեյբլ | |
Կապված | Nirvana Sunny Day Real Estate The Fire Theft Scream Them Crooked Vultures The Germs No Use for a Name |
Պարգևներ | Ամբողջական ցանկ |
Կայք | foofighters.com |
Անդամներ | |
Նախկին անդամներ | |
| |
Foo Fighters Վիքիպահեստում |
Foo Fighters, ամերիկյան ռոք խումբ, որը կազմավորվել է 1994 թվականին Nirvana խմբի նախկին թմբկահար Դեյվ Գրոլի կողմից։
Խմբի անվանումը փոխառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի օդաչուների սլենգից։ Նրանք այդպես էին անվանում որոշ չբացահայտված թռչող օբյեկտները և տարօրինակ մթնոլորտային ֆենոմենները, որոնք տեսել են երկնքում։
Խմբի ամբողջ կարիերայի ընթացքում դրա չորս ալբոմները «Գրեմմի» մրցանակ են ստացել «Լավագույն ռոք ալբոմ» անվանակարգում[3]։
Դեյվ Գրոլը հանդես է եկել Nirvana գրանջ խմբում որպես թմբկահար։ Գաստրոլների ժամանակ նա իր հետ կիթառ էր վերցնում և երգեր ձայնագրում։ Գրոլը երբեմն ստուդիայում ժամանակ էր ամրագրում դեմո ձայնագրելու համար, և նույնիսկ 1992 թվականին՝ «Late!» կեղծանվամբ թողարկել է այդ երգերից մի քանիսով ձայներիզը, որը կոչվում է «Pocketwatch»[4]:
1994 թվականի ապրիլի 8-ին Nirvana խմբի կիթառահար/վոկալիստ Կուրտ Քոբեյնին մահացած են գտել Սիեթլի իր տանը, և հետագայում լեգենդար խումբը փլուզվել է։ Գրոլն առաջարկներ է ստացել աշխատել տարբեր երաժիշտների հետ, և նա գրեթե մշտական աշխատանքի է ընդունվել որպես Tom Petty and the Heartbreaker խմբի թմբկահար։ Վերջ ի վերջո նա հրաժարվել է և դրա փոխարեն 1994 թվականի հոկտեմբերին եկել Robert Lang Studios՝ իր կողմից գրված քառասուն երգերից տասներկուսը ձայնագրելու համար։ «Ես պետք է միանայի այլ խմբի և ամբողջ կյանքիս ընթացքում թմբկարար լինեի », ավելի ուշ ասել է Գրոլը։ Ալբոմի համար նյութի ձայնագրությունն ավարտելուց հետո, Գրոլը հինգ օրվա ընթացքում ալբոմի պատճեններ էր բաժանում ընկերներին։
Գրոլը հույս ուներ պահպանել իր անանունությունը և թողարկել ձայնագրություններ սահմանափակ քանակով՝ «Foo Fighters» անվանումով։ Սակայն երաժշտական արդյունաբերության մեջ տարածված դեմոն հետաքրքրություն էր առաջացնում նաև ձայնագրման ընկերությունների մոտ։ Գրոլը սկսել է խումբ ստեղծել՝ ի աջակցություն ալբոմի, տեղեկանալով Sunny Day Real Estate խմբի փլուզման մասին, Գրոլը համոզել է խմբի նախկին անդամներին՝ բասիստ Նեյթ Մենդելին և թմբկահար Ուիլյամ Գոլդսմիթին միանալ իր նորաստեղծ խմբին։ Գրոլը նաև համոզել է Փեթ Սմիրին, որը եղել է Nirvana-յի կիթառահարը, միանալ որպես երկրորդ կիթառահար։ Ի վերջո, նա արտոնագրել է ալբոմը Capitol Records-ում՝ թողարկելով այն Roswell Records լեյբլում։
Foo Fighters-ի դեբյուտային ելույթը տեղի է ունեցել 1995 թվականի փետրվարի 19-ին Boat House-ում՝ Սիեթլում։ Խումբը 1995 թվականի գարնանը ձեռնարկել է մեծ շրջագայության առաջին փորձը։ «This Is A Call» առաջին սինգլը թողարկվել է 1995 թվականի հունիսին, իսկ ալբոմը թողարկվել է 1995 թվականի հուլիսին։ «I’ll Stick Around», «For All The Cows», և «Big Me» սինգլները թողարկվել են որպես հաջորդ սինգլներ։ Հաջորդ ամիս խումբը գաստրոլներ է անցկացրել։ Foo Fighters-ի առաջին բարձրագոչ ելույթը տեղի է ունեցել Անգլիայի Ռեդինգի փառատոնում։
Շրջագայությունից հետո 1996 թվականի գարնան ամբողջ ընթացքում խումբը գտնվել է Վաշինգտոն նահանգի Վուդինվիլ քաղաքում՝ ստուդիայում, պրոդյուսեր Նորթոն Գիլի հետ՝ իրենց երկրորդ ալբոմը ձայնագրելու համար։ Գրոլը կրկին ինքն է ձայնագրել ալբոմի ամբողջ նյութը, այդ թվում՝ թմբուկի պարտիաները[5]։ Իմանալով այդ մասին՝ Ուիլյամ Գոլդսմիթը լքել է խումբը[6]։
Գոլդսմիթի փոխարինման համար Գրոլը կապ է հաստատել Ալանիս Մորիսեթի գաստրոլային թմբկահար Թեյլոր Հոքինսի հետ այն բանի համար, որ նա խորհուրդ տա ինչ-որ մեկին, որը կարող է դառնալ Foo Fighters խմբի թմբկահար։ Գրոլը զարմացել է, երբ Հոքինսն ինքն իրեն է առաջարկել այդ դերի համար։ Հոքինսը դեբյուտել է խմբի հետ երկրորդ ալբոմի՝ «The Colour and the Shape»-ի պաշտոնական թողարկման ժամանակ, 1997 թվականի մայիսին։ Ալբոմն իր մեջ է ներառում «Monkey Wrench», «My Hero» և «Everlong» հայտնի սինգլները։
Փեթ Սմիրը հայտարարել է, որ ցանկանում է լքել խումբը։ Չորս ամիս անց՝ 1997 թվականի սեպտեմբերին կայացած MTV Video Music Awards-ի ժամանակ Փեթ Սմիրը պաշտոնապես հայտարարել է, որ լքում է խումբը, և նույն օրը Foo Fighters-ը պաշտոնապես հայտարարել են խմբի նոր կիթառահարի՝ Scream խմբում Դեյվ Գրոլի նախկին ընկերակից Ֆրանց Սթալի մասին[7]։ Սթալը շրջագայել է Foo Fighters-ի հետ և հաջորդ մի քանի ամիսների ընթացքում նվագել «Walking After You» և «А320» թրեքներում։
1998 թվականին Foo Fighters-ն ուղևորվել են Վիրջինիա՝ Գրոլի հայրենի նահանգ, իրենց երրորդ ալբոմի համար նյութ ձայնագրելու համար։ Սակայն Գրոլը և Սթալը չեն կարողացել համաձայնության գալ։ Գրոլը դժվարությամբ ընդունել է Ֆրանց Սթալի՝ աշխատանքից հեռացնելու որոշումը, քանի որ նրանք ընկերներ էին դեռ մանուկ հասակից։ Մնացած տրիոն՝ Գրոլը, Մենդեսը և Հոքինսն անցկացրել են հաջորդ մի քանի ամիսները երրորդ ալբոմի համար նյութեր ձայնագրելով։
Ալբոմի ձայնագրման ավարտից հետո Foo Fighters-ը սկսել է պոտենցիալ կիթառահարի լսումներ անցկացնել, որոնց արդյունքում ընտրվել է Քրիս Շիֆլեթը, որը հանդես էր գալիս Me First and the Gimme Gimmes-ի հետ[8]։
2001 թվականի վերջին խումբը նորից հավաքվել է իր չորրորդ ալբոմը ձայնագրելու համար։ Այն բանից հետո, երբ ալբոմի վրա աշխատանքն ավարտվել է, Գրոլը մասնակցել է Queens of the Stone Age խմբի 2002 թվականի «Songs for the Deaf» ալբոմին։ Գրոլն այնքան է ներշնչվել աշխատանքով, որ որոշել է կրկին հավաքել Foo Fighters-ը՝ նոր ալբոմի որոշ երգերը վերաձայնագրելու համար։ Դրա փոխարեն խումբը Գրոլի Վիրջինիայում գտնվող ստուդիայում վերաձայնագրել է գրեթե բոլոր երգերը 10 օրվա ընթացքում։ «One by One»-ի բնօրինակ տարբերակն այդպես էլ երբեք լրիվությամբ չի լսվել, բացառությամբ մասերի, որոնք ներթափանցվել են մինչև պրեմիերան, և մասերի, որոնք 2007 թվականին տեղադրվել են խմբի վեբ կայքում երկրպագուների կողմից[9]։
Ալբոմի վերջնական տարբերակը թողարկվել է 2002 թվականի հոկտեմբերին՝ «One by One» անվանմամբ։ Ալբոմը ներառում է այնպիսի սինգլներ, ինչպիսիք են «All My Life»-ը, «Times Like These»-ը, «Low»-ն և «Have It All»-ը։ Ավելի ուշ խումբը խոստովանել է, որ դժգոհ է ալբոմից։
Կես տարի անցկացնելով «One By One» ալբոմի աջակցման համար, Գրոլը չէր շտապում ձայյնագրել հաջորդ ալբոմը։ Սկզբնական փուլում նա մտադիր է եղել ինքնուրույն ձայնագրել ակուստիկ նյութը, սակայն արդյունքում նախագիծև ներառել է ամբողջ խմբին[10]։ Իրենց 5-րդ ալբոմը ձայնագրելու համար, Foo Fighters-ը տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ սարքավորել են իրենց ստուդիան, որն անվանվել է «Studio 606 West»։ Գրոլը պնդում էր, որ ալբոմը բաժանվի երկու սկավառակի․ մեկը՝ ռոք երգերով, իսկ մյուսը՝ միայն ակուստիկ տարբերակներով[11]։ Ալբոմն իր մեջ է ներառել «Best of You», «DOA», «Resolve», «No Way Back/Cold Day in the Sun» և «Miracle» սինգլները։
2006 թվականի հունիսի 17-ին Foo Fighters հանդես են եկել որպես Լոնդոնի Հայդ պարկի համերգի հեդլայներներ[12]։ Համերգին մասնակցել են նաև Juliette and the Licks, Angels & Airwaves, Queens of the Stone Age և Motörhead խմբերը։ Ավելի ու Լեմին՝ Motörhead-ի վոկալիստը, միացել է խմբին բեմի վրա, Գրոլի «Probot» ալբոմի «Shake Your Blood» երգը կատարելու համար։ Դրանից հետո Foo Fighters-ին են միացել նաև Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը, ինչից հետո նրանք կատարել են «We Will Rock You»-ի մի մասը և «Tie Your Mother Down»-ը։
2006 թվականի ամռանը՝ «In Your Honor»-ի հետագա գովազդման համար, խումբը որոշել է կարճատև ակուստիկ շրջագայույթյուն կազմակերպել։ Շրջագայությանը մասնակցել են նաև խմբի նախկին անդամ Փեթ Սմիրը, որը միացել է որպես լրացուցիչ կիթառահար, Փեթրա Հեյդենը՝ որպես ջութակահար և բեք վոկալիստ, Դրյու Հեսթերը՝ պերկուսիայի վրա և Ռամի Ջաֆին The Wallflowers խմբից՝ ստեղնաշարերի վրա։ Շրջագայության երգացանկի մեջ է մտել ինչպես «In Your Honor» ալբոմի կեսը, այնդպես էլ ոչ այդքան երգերը, ինչպիսիք են «Ain’t It The Life»-ը, «Floaty»-ն և «See You»-ն։ Խումբը նաև կատարել է դեբյուտային՝ «Pocketwatch» ալբոմից «Marigold» երգը։
2006 թվականին Foo Fighters խումբը թողարկել է իր առաջին կենդանի ձայնագրությամբ CD-ն՝ «Skin and Bones»-ը։
«In Your Honor» ալբոմի լրացուցիչ մշակման համար Foo Fighters-ը ոշոշել են վարձել The Colour and the Shape խմբի պրոդյուսերին։ 2007 թվականի սեպտեմբերի 25-ին թողարկվել է «Echoes, Silence, Patience & Grace» վեցերորդ ստուդիական ալբոմը[13]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «The Pretender»-ը գլխավորել է Billboard ժամանակակից ռոք ամսագրի չարթը։ Երկրորդ սինգլը՝ «Long Road to Ruin»-ը թողարկվել է 2007 թվականի դեկտեմբերին[14]։
2007 թվականի հոկտեմբերին Foo Fighters-ը համաշխարհային շրջագայություն են սկսել «Echoes, Silence, Patience & Grace» ալբոմի աջակցման համար։ Խումբը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Ասիայում[15]։ Եվրոպական MTV Music Awards-ում Փեթ Սմիրը հաստատել է իր վերադարձը խմբի կազմի մեջ։ Խումբն ավարտել է շրջագայությունը 2008 թվականի սեպտեմբերին Տորոնտոյում՝ Virgin Festival-ում։
«Echoes, Silence, Patience & Grace» ալբոմն առաջադրվել է Գրեմմի մրցանակի հինգ անվանակարգերում։ Foo Fighters-ը մրցանակների են արժանացել «Լավագույն ռոք ալբոմ» և «Լավագույն հարդ ռոք կատարում» անվանակարգերում։ Ալբոմն առաջադրվել է նաև «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում, իսկ «The Pretender»-ը՝ «Տարվա ձայնագրություն» և «Լավագույն ռոք երգ»։
2009 թվականի նոյեմբերի 3-ին խումբը թողարկել է հավաքածու ալբոմը՝ «Greatest Hits»-ը[16], որն իր մեջ է ներառել երկու նոր երգ՝ «Word Forward»-ը և «Wheels»-ը[17]։
Խումբը սկսել է ձայնագրել իր յոթերորդ ստուդիական ալբոմը 2010 թվականի օգոստոսին պրոդյուսեր Բութչ Վիգի հետ, որն ավելի վաղ Greatest Hits ալբոմից երկու թրեք է պրոդյուսերավորել։ Ալբոմը ձայնագրվել է Դեյվ Գրոլի ավտոտնակում՝ միայն անալոգային սարքավորումների օգտագործմամբ։ Փեթ Սմիրը ներկայացվել է բազմաթիվ լուսանկարներում, որոնք Գրոլը հրապարակել է իր թվիթթերյան էջում, ինչպես նաև դեկտեմբերի մամլո հաղորդագրությունը հաստատել է, որ Սմիրը նվագում է նոր ալբոմի յուրաքանչյուր թրեքում և կրկին մտնում է խմբի հիմնական կազմի մեջ։
Խումբը հայտարարել է իր ելույթները որպես հեդլայներ մի քանի եվրոպական երաժշտական փառատոների ժամանակ։ Իրենց երկու սեփական համերգները նախատեսված են եղել Milton Keynes National Bowl-ում՝ Մեծ Բրիտանիայում, 2011 թվականի հուլիսի 2-ին և 3-ին։
«White Limo»-յի տեսահոլովակը հրապարակվել է 2011 թվականի փետրվարի 12-ին, այն ներկայացնում է լիմուզինով շրջող խումբ, որի վարորդը Լեմմի Քիլմիսթերն է Motörhead-ից։
Խմբի պատմության մասին վավերագրական ֆիլմը՝ «Ետ և առաջ»-ը, հայտարարվել է ապրիլի 5-ին։ Ֆիլմը նկարահանվել է Ջեյմս Մոլի կողմից և ճանաչվել է 2011 թվականի լավագույն յոթ վավերագրական ֆիլմերից մեկը՝ կապված երաժշտության հետ[18]։
Գրոլի կոլեկտիվը հինգ «Գրեմմի» արձանիկ է ստացել 2012 թվականի փետրվարի 12-ին Լոս Անջելեսում կայացած մրցանակաբաշխության 54-րդ արարողության ժամանակ[19][20][21]։
2015 թվականի նոյեմբերի 23-ին թողարկվել է անակնկալ սինգլը (Foo Fighters-ի կայքում մեկ ամիս տևողությամբ հետհաշվարկից հետո)։ Ազատ ներբեռնման համար թողարկվել է «Saint Cecilia» մինի ալբոմը։ Դրա թողարկման հետ մեկտեղ, Գրոլը հայտարարել է, որ խումբը գնում է ստեղծագործական արձակուրդի անհայտ ժամանակահատվածով։ Ի պատասխան խմբի փլզման մասին աճող շշուկներին, 2016 թվականի մարտին խումբը «կեղծ վավերագրական» տեսահոլովակ է թողարկել, որը ցուցադրում էր, թե ոնց է Գրոլը լքում խումբն էլեկտրոնային երաժշտության ոլորտում մենակատար կարիերա սկսելու համար, իսկ Նիք Լաշեն (98 Degrees) դառնում է Foo Fighters-ի նոր վոկալիստը։ Տեսահոլովակն ավարտվում է «Միլիոներորդ անգամ ենք կրկնում, որ խումբը չի փլուզվում, և ոչ ոք չի սկսում այն անիծված մենակատար կարիերան»[22]։ 2017 թվականի սկզբին խումբը վերսկսել է համերգային գործունեությունը և հանդես է եկել մի քանի համերգներով ամռան ընթացքում։
Գրոլը հայտարարել է, որ 2017 թվականի մեծ մասը խումբն անցկացնելու է իր իններորդ ստուդիական ալբոմը ձայնագրելով[23]։ 2017 թվականի հունիսի 1-ին թողարկվել է նոր սինգլը՝ «Run»-ը[24]։ Նաև հայտնի է դարձել, որ ստեղնահար Ռեմի Ջեֆին դարձել է խմբի վեցերորդ պաշտոնական անդամը[25]։ 2017 թվականի հունիսի 20-ին խումբն իր ֆեյսբուքյան կայքէջում հայտարարել է «Concrete and Gold» ալբոմի մասին, որի թողարկումը կայացել է սեպտեմբերի 15-ին։ Պրոդյուսերը դարձել է Գրեգ Քըրսթինը[26]։ Զգացվում է Pink Floyd, Led Zeppelin և The Beatles խմբերի ազդեցությունն ալբոմի վրա[27]։ Որպես հյուր մասնակցել են նաև Ջասթին Թիմբերլեյքը[28], ով վոկալային պարտիաներ է կատարել «Make It Right» երգում, Շոն Սթոքմանը Boyz II Men-ից, ով «Concrete and Gold» երգում բեք վոկալ է կատարել[29] և Փոլ ՄաքՔարթնին[30], ով հարվածայիններ է նվագել «Sunday Rain» երգում։
2017 թվականի հունիսին խումբը գաստրոլների է ուղևորվել[26][31] և մասնավորապես ելույթ ունեցել Գլասթոնբերի փառատոնում[32]։ «Concrete and Gold» ալբոմի աջակցման համար շրջագայությունը հետաձգվել է մինրև 2018 թվականի հոկտեմբեր[33]։
2019 թվականի հոկտեմբերին խումբը հայտարարել է, որ ձայնագրում է իր տասերորդ ստուդիական ալբոմը[34], որի հիմքի մեջ են ընկել Գրոլի դեմոձայնագրությունները[35]։ 2020 թվականի փետրվարի 13-ին Դեյվ Գրոլը հայտարարել է, որ ալբոմը լիովին ավարտվել է և թողարկվելու է խմբի 25-ամյակին[36]։ 2020 թվականի մարտի 4-ին խումբն ալբոմի լսումներ է անցկացրել երաժշտական լրագրողների համար[37]։
Foo Fighters խմբի երաժշտություն նկարագրվել է որպես գրանջ[38][39], ալտերնատիվ ռոք[40], փոսթ-գրանջ[41] և հարդ ռոք[42]։ Երբ Գրոլը դեռ նոր էր բացել խումբը, նրա երաժշտությունը հաճախ համեմատվում էր իր նախկին խմբի՝ Nirvana-յի հետ։ Գրոլն ընդունել է, որ Nirvana-յի վոկալիստ և կիթառահար Կուրտ Քոբեյնը մեծ ազդեցություն է թողել նրա երգերի վրա։ Գրոլն ասել է․ «Կուրտի միջոցով ես տեսել եմ մինիմալիզմի գեղեցկությունը…»: Խումբը նաև օգտագործել է ցածր քառյակների և բարձր կրկներգերի միջև փոխարկման տեխնիկան, որի վրա, ըստ Գրոլի, ազդեցություն են ունեցել Nirvana-յի անդամները, որոնք «սիրում էին The Knack, Bay City Rollers, Beatles և ABBA խմբերն այնպես, ինչպես մենք սիրել ենք Flipper-ը և Black Flag-ը, կարծում եմ»։ Ինքնուրույն գրելով և ձայնագրելով Foo Fighters-ի առաջին ալբոմի երգերը, Գրոլը փորձում էր հնարավորինս ռիթմիկ կիթառային ռիֆեր գրել։ Նա մոտենում էր կիթառ նվագելուն այնպես, ինչպես հարվածային տեղադում նվագելուն՝ գործիքի տարբեր լարերին հարվածայինների տարբեր մասեր նշանակելով։ Սա թույլ է տվել նրանց ավելի հեշտ հավաքել երգերը։ Նա ասել է․ «Ես կարողանում էի երգը լսել իմ գլխում, մինչև այն ավարտվի»։ Հենց որ Գրոլն ամբողջական նվագախումբ է հավաքել, նրա խմբակիցներն օգնել են նրան երգերի գործիքավորման գործում։ Pitchfork-ը նկարագրել է Գրոլին և խումբը որպես «իր սերնդի պատասխանը Թոմ Փեթիին՝ հետևողական հիթ մեքենա, որն աշխատանքային դասի ռոք է արտադրում»[43]։
Foo Fighters-ի անդամները խառնել են մեղեդիական տարրերն ավելի ծանր տարրերի հետ։ 1997 թվականին Գրոլը նշել է․ «Մենք բոլորս սիրում ենք երաժշտությունը, լինի դա The Beatles կամ Քուին կամ փանկ ռոք։ Ես կարծում եմ, որ փանկ ռոքի գաղթակղությունն էներգիայի և անմիջականության մեջ է։ Բայց միևնույն ժամանակ, մենք բոլորս էլ գեղեցիկ մեղեդիների սիրահար ենք, այդպես չէ՞։ Այնպես որ, դա պարզապես բնական է»։ 2005 թվականին նա ասել է․ «Ես սիրում եմ ռոք խմբի կազմում լինել, բայց չգիտեմ, թե արդյոք ուզում եմ լինել 1990-ականների ալտերնատիվ ռոք խմբում իմ մնացած կյանքը»։ Գրոլը նշել է, որ Foo Fighters-ի ակուստիկ շրջագայությունը փորձ էր ընդլայնել խմբի հնչողությունը[44]։
Ներկա անդամներ
|
Նախկին անդամներ
Շրջագայող անդամներ
|
Հիմնական հոդված՝ Foo Fighters խմբի սկավառակագրություն |
|
|
Հիմնական հոդված՝ Foo Fighters խմբի մրցանակների և անվանակարգերի ցանկ |
Foo Fighters-ն առաջին անգամ Գրեմմի մրցանակ է ստացել 2000 թվականին՝ «Learn to Fly» երգի տեսահոլովակի համար, և նրանք ևս 10 մրցանակի են արժանացել։ Դրանց մեջ են 4 մրցանակ «Լավագույն ռոք ալբոմ» անվանակարգում՝ «There Is Nothing Left to Lose», «One by One», «Echoes», «Silence», «Patience & Grace» և «Wasting Light» ալբոմների համար և 3 մրցանակ «Լավագույն հարդ ռոք ելույթ» անվանակարգում՝ «All My Life», «The Pretender» և «White Limo» երգերի համար[46]։ Խումբը նաև 3 Kerrang! Awards մրցանակի է արժանացել։ 2011 թվականի MTV Video Music Awards-ի ժամանակ խումբը հաղթել է «Լավագույն ռոք տեսահոլովակ» անվանակարգում՝ «Walk»-ի համար։ Նրանք նաև հաղթել են Radio Contraband-ի «Խոշոր լեյբլի տարվա արտիստ» անվանակարգում 2011 և 2014 թվականներին։ 2014 թվականին խումբը հաղթել է «տարվա երգ» անվանակարգում «Something From Nothing» երգի համար և «տարվա ալբոմ» անվանակարգում՝ «Sonic Highways»-ի համար։
2012 թվականի փետրվարի 12-ին խումբը՝ deadmau5-ի հետ համատեղ ելույթ է ունեցել Գրեմմի 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ, կատարելով «Walk»-ը՝ «Rope» երգի ռեմիքս տարբերակի հետ միասին։ Foo Fighters-ն առաջադրվել է 6 Գրեմմի մրցանակի, ներառյալ «Տարվա ալբոմ», «Լավագույն ռոք ելույթ», «Լավագույն հարդ ռոք/մետալ ելույթ», «Լավագույն ռոք երգ», «Լավագույն ռոք ալբոմ» և «Լավագույն երկար ձևով տեսահոլովակ» (Back and Forth-ի համար)։ Նրանք հաղթել են վեց մրցանակներից հինգը, պարտվելով միայն Ադելին՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում[47]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Foo Fighters» հոդվածին։ |
|