Financial Times անգլ.՝ Financial Times[1] | |
---|---|
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | անգլերեն[1] |
Հիմնադրվել է | հունվարի 9, 1888[2] |
Հրատարակիչ | Nikkei Inc.?[3] |
Սեփականատեր | Nikkei Inc.? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գրասենյակ | Bracken House[4] |
ISSN | 0307-1766 և 1476-8844 |
Կայք | ft.com(անգլ.) և ftchinese.com(չին.) |
Financial Times Վիքիպահեստում |
Financial Times (FT, հայերեն՝ «Ֆայնենշլ Թայմս»), միջազգային գործարար թերթ։ Թերթը տպագրվում է աշխարհի՝ թվով 24 քաղաքներում, ընդհանուր առմամբ 356 հազար տպաքանակով, տպագրման լեզուն՝ անգլերեն։ Աշխարհում տեղի ունեցող ֆինանսական նորությունների և գործարար ոլորտի վերաբերյալ մասնագիտացված թերթ է։ Financial Times-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում։
Financial Times թերթն ունի ռեկորդային թվով ընթերցողների բանակ՝ նրանց թիվը գերազանցում է միլիոնը, որոնց երեք քառորդը թվայնացված հետևորդներն են (2019 թվականի ապրիլի դրությամբ)[5][6]։
2015 թվականի հուլիսի 23-ին Nikkei Inc. ընկերությունը համաձայնեց 844 միլիոն ֆունտ ստեռլինգ (1,32 միլիարդ դոլար) գումարի[7] դիմաց Pearson հոլդինգից գնել Financial Times-ը, և ձեռքբերման գործընթացն ավարտվեց 2015 թվականի նոյեմբերի 30-ին[8]։
Թերթը հիմնադրվել է Ջեյմս Շերիդանի և Հորացիո Բոտոմլեյի կողմից 1888 թվականի հունվարի 10-ին և սկզբում կոչվել է London Financial Guide, սակայն նույն տարվա փետրվարի 13-ին անվանափոխվել է՝ դառնալով Financial Times: Երկար տարիների ընթացքում թերթը մրցակցել է չորս այլ թերթերի հետ, որոնք ևս ուղղված էին ֆինանսական ոլորտի լուսաբանմանը։ 1945 թվականին թերթը ոչնչացրեց դրանցից վերջինին, որը կոչվում էր Financial News (հրատարակվում էր 1884 թվականից)։
2000-2012 թվականներին հրատարակվել է նաև թերթի գերմաներեն տարբերակը, որը կոչվում էր Financial Times Deutschland:
1957 թվականից 2015 թվականի նոյեմբերը ներառյալ թերթը պատկանել է բրիտանական Pearson PLC հոլդինգին։
2015 թվականի նոյեմբերի 30-ին ճապոնական «Նիհոն կենձայ սիմբուն» («Նինկեյ») մեդիաընկերությունը ձեռք բերեց FT Group մեդիախմբի բաժնետոմսերի 100 %-ը, այդ թվում նաև՝ Financial Times[9] թերթը։
Financial Times թերթը պատկանում է այսպես կոչված որակյալ մամուլի խմբին (qualities), որի մեջ մտնում են այնպիսի թերթեր, ինչպիսիք են՝ The Times-ը, The Guardian-ը և այլն։
Թերթի հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ այն ավանդաբար տպագրում են շիկակարմրավուն թղթի վրա։
Հանդիսանում է FT500 վարկանշային սանդղակում, որը ներկայացնում է 500 ամենախոշոր ընկերությունները։
Այժմ տպագրվում է նաև թերթի չինարեն տարբերակը, որը կոչվում է FT Chinese[10]:
2015 թվականի նոյեմբերին Financial Times թերթի հետևորդների թիվը կազմում էր 750 հազար, այդ թվում՝ 550 հազար հետևորդ ուներ էլեկտրոնային տարբերակը[11]։
2005 թվականի նոյեմբերից թերթի գլխավոր խմբագիրը Լիոնել Բարբերն է[12]։
1947-1972 թվականներին՝ 25 տարի շարունակ, թերթի գլխավոր խմբագիրը Գորդոն Նյուտոնն էր (Gordon Newton)[13]:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Financial Times» հոդվածին։ |
|